Թուրքիայում ապրիլի 28-ի դրությամբ կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 92 մարդ։ Այս մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Գրառման մեջ նախարար Քոջան նշել է, որ 24 ժամվա ընթացքում անցկացված 29․230 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2․392 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 92 դեպք, ապաքինվել է 5․018 մարդ։
Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչ օրս համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 38․809 հիվանդ, իսկ 1․621 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 114.653 հաստատված դեպք և մահվան 2․992 դեպք։ Կատարված թեստավորումների թիվը հասել է 948․115-ի։
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը
Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/
Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը