Պետության վախճանը. քրեական ենթամշակույթը հաղթում է

 

Գավառում ՀՀ ոստիկանապետի ներկայությամբ տեղի է ունեցել սպանություն, ավելի ճիշտ վենդետա, սամասուդ: Հանցագործները մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ բազմաթիվ հիվանդներ կան, բժիշկներ և այլ աշխատողներ, սովորական քաղաքացիներ, ջարդուփշուր արել գույքը, ներխուժել հիվանդասենյակ և դանակով կտրել երկու անձի կոկորդը և այդպիսով լուծել իրենց վրեժը:
Դեպքի վայրում գտնվող ոստիկանապետ Արման Սարգսյանը, ոստիկանական ուժեղացված ռեժիմի պայմաններում չի կարողացել հանցագործների դեմն առնել:
Նման խայտառակությունն ուղղակի փաստում է, որ Հայաստանում օրենքը վերանում է, պետությունը վերանում է, փոխարենը ստեղծվում է քրեական ենթամշակույթի մի մեծ համակարգ: Սա երկրում տիրող գլոբալ անլրջության, օրենքի վրա թքած ունենալու, Ազգային ժողովում հայհոյելով խոսելու, վարչապետի կաբինետում նստած մարդու կողմից քաղաքացու հետ ասֆալտին փռելու և պատերին ծեփելու հռետորաբանության ծանր ու չգիտակցված հետևանքն է:
Սրանով ոստիկանությունը ուղղակի վախճանվեց, որովհետև պարզվեց, որ հանցագործը մեր երկրի ոստիկանապետից ուժեղ է: Իսկ երբ հանցագործն այդքան ուժեղ է, մենք բոլորս ենք չափազանց անպաշտպան` սկսած հիվանդանոցում բուժվող քաղաքացուց, վերջացրած երկրի թիվ մեկ պաշտոնյայից։ Ի դեպ, կատարված աննախպադեպ խայտառակությունը բացատրելու փոխարեն վարչապետի խոսնակը հերթական գրառումն է կատարել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի մասին, հընթացս մեղադրել նաև նախկին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին` Միքայել Մինասյանի բիզնեսի փայաբաժինը առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ, կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք բերելու համար:
Հարգելիներս, հասկանում եք, որ նախկինների հետ ձեր հավերժական վրեժի ու անավարտ կռվի պատճառով դուք տանուլ եք տալիս ներկան, տանուլ եք տալիս պետությունը: Օրինակ` ինչու վարչապետի խոսնակն ու պարետատունը նույն օպերատիվությամբ հայտարարություն չեն տարածում, թե այդ ինչպես է եղել, որ կարանտինի պայմաններում 500 հոգի տնից դուրս է եկել, միավորվել ու հարձակվել հիվանդանոցի վրա, և ուժեղացված ռեժիմով հիվանդանոցը հսկող ոստիկանները չեն կարողացել նրանց դեմն առնել:
<<Հայկական ժամանակին>> Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը պատմել է, որ ներխուժածների թիվը եղել է 500-ից ավելի, ովքեր ջարդուփշուր են արել հիվանդանոցը: «Ես ու ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը այդ պահին գտնվել ենք դեպքի վայրում, եւ տեղեկությունները, թե ոստիկանապետը եղել է հիվանդանոցում՝ ներխուժման ժամանակ, իրականությանը չեն համապատասխանում: Հիվանդանոց ներխուժած քաղաքացիները եղել են 500-ից ավելի, միաժամանակ ջարդել են հիվանդանոցի դռներն ու պատուհանները, սենյակները, տարբեր մուտքերից ներս են մտել»,-ասել է մարզպետը` չբացառելով, որ ներխուժման հետեւանքով հնարավոր է լինեն նաեւ տուժած ոստիկաններ:
Մեր երկրում հիմա արտակարգ դրություն է, մենք հիմա ապրում ենք տանը մնալու ռեժիմով, մեր ոստիկանապետն ու մարզպետը չեն կարողացել ոչ կարանտինի կանոնը պահպանել, ոչ էլ  կանխել սպասվող վենդետան, չեն կարողացել մեկ հիվանդասենյակ պաշտպանել, չեն կարողացել երկու անձի անվտանգություն ապահովել, օրինակ` նրանց այդտեղից փախցնելով: Հայաստանի պատմության մեջ ոստիկանապետի բարձր ուսադիրները երբեք այսքան նսեմացած չեն եղել:
Ճիշտ կլիներ, որ խոսնակը գրեր, թե օրինակ այս ամենի մասին վարչապետը ոստիկանպետին ինչ հրահանգներ է տվել: Իսկ ավելի խելամիտ կլինի, եթե վաղը Նիկոլ Փաշինյանը հայտարարի ոստիկանապետին ազատելու մասին, որպեսզի ՀՀ հպարտ քաղաքացին վերջնականապես չհիասթավի պետությունից, հեղափոխությունից, վարչապետից, նրա կադրերից :

Հայկ Դավթյան

 

 

 

դիտվել է 4137 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am