Լոպազությունն այս իշխանության մոտ այնքան է, որ շարունակում են Ռուսաստանի դեմ հոխորտալ. Արամ Սարգսյան (video)

Որևէ մեկը չի կարող հերքել, որ 1991թ. հուլիս ամսին կայացել է Շահումյանի շրջանը հանձնելու փորձ, որը ես կանխել եմ: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Արամ Սարգսյանը պնդում է նաև, որ նույն սցենարով 1992թ. հանձնեցին Շահումյանի շրջանը, որը համաձայնեցված է եղել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ համաձայն որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը մեկ տարի է բանակցում են Արցախի հարցի կարգավորման փուլային տարբերակի շուրջ, ասել է. «Սերգեյ Լավրովն ասում է՝ ինչ օրակարգ կա այսօր, մեր նախարարն ասում է՝ այդպիսի փաստաթուղթ չենք քննարկում, բայց նույն օրը Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է մի կոնֆերանսի, որից հետո հայտարարում են՝ նախատեսված մարդասիրական միջոցառումները ժամանակավոր կասեցված են կորոնավիրուսի պատճառով»:

Արամ Սարգսյանը հռետորական հարց է բարձրացնում՝ մարդասիրական միջոցառումներից մեկն էլ ադրբեջանցիների ու հայերի համատեղ բնակեցումն է՞ Արցախում․ «Մենք այս աշխարհում ամենամեծ տխմարն ե՞նք, որ թույլ տանք ադրբեջանցիները մեզ հետ մի տարածքում բնակվեն։ Ադրբեջանցիներն այնքան մեծ ատելությամբ են լցված մեր նկատմամբ, որ անգամ մի փոքր գյուղում չի կարելի նրանց թույլ տալ հայերի հետ բնակվեն»։

Հարցին՝ մեր իշխանությունը չի՞ գիտակցում ինչի շուրջ է բանակցում, Արամ Սարգսյանը պատասխանել է․ «Ես բաց նամակ եմ գրել Զոհրաբ Մնացականյանին՝ բա ասում եք՝ նրբություններին տիրապետում եք, բա ինչի՞ շուրջ եք բանակցում»։

Ըստ Արամ Սարգսյանի՝ ոչ ոք ուշադրություն չի դարձնում՝ Զոհրաբ Մնացականյանն ինչ է ասում․ «Մնացականյանն ասում է՝ տարածքները մեզ համար անվտանգություն են։ Այսինքն՝ այդ տարածքներն ազատագրված չեն, օկուպացված ե՞ն և դու դա ուղղակի պահում ես որպես անվտանգության գոտի՞»։

Արամ Սարգսյանի համոզմամբ՝ Արցախի Հանրապետության կարգավիճակը չի կարող քննարկման առարկա լինել։

դիտվել է 3290 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am