Հայաստանին ծանր օրեր են սպասվում․ արտաքին պարտքը կգերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը

 

Ֆիանանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ տարին ամփոփելու ենք 2-2,6 տոկոս տնտեսական անկման ցուցանիշով` նախապես պլանավորված 4,9 տոկոս տնտեսական աճի փոխարեն։
Մինչդեռ մասնագետներից շատերն այս կանխատեսումն անիրատեսական և չհիմնավորված լավատեսական են համարում` նկատելով, որ անկումն իրականում
շատ ավելի մեծ կարող է լինել՝ 4 տոկոսից բարձր, հասնելով ընդհուպ մինչև 6 տոկոսի։

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը Թերթ․ամ-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե ֆինանսների նախարարությունն առաջնորդվել է մակրոմեդալային գնահատմամբ, որը ճգնաժամերի ժամանակ իրատեսական չէ, քանի որ նախկին պատմության և տնտեսական ագենտների (տնային տնտեսություններ, ֆիրմաներ) ռացիոնալ վարքագծերի վրա կառուցված մոդելները ճիշտ չեն աշխատում: «Ես ենթադրում եմ, որ իմ բարեկամ ֆինանսների նախարարը և իր ղեկավարած գերատեսչությունը հիմնականում մոդելային գնահատականով և որոշակի գործակիցների ճշգրտումներով են ստացել այդ կանխատեսված ցուցանիշները, որը կարելի է համարել այս պահին լավատեսական: Ես, մեկ այլ մոտեցումով՝ հարաբերական ցուցանիշների հաշվարկային գնահատման մեթոդով ավելի բարձր անկում եմ ստանում. օրինակ՝ վերցրել եմ ճյուղային զբաղվածությունները և ՀՆԱ-ները, հաշվարկել եմ օրական արտադրողականությունները՝ ըստ առանձին ճյուղերի, դիտարկել եմ պարետատան կողմից կիրառվող ճյուղային սահմանափակումները և դրանց տևողությունները, նայել, թե յուրաքանչյուր ոլորտում, երբ ՀՆԱ չեն ստեղծում, քանի որ ուղղակի առկա է գործունեության սահմանափակումներ, տարեկան արդյունքով ինչ կունենանք: Վերցրել եմ ամիս ու կես տանը մնալու էֆեկտը, այնքան ժամանակ, որքան ՀՆԱ չի ստեղծվելու, արդյունքները ճշգրտել նաև կորցված սպառումով, ստացված արդյունքը հանել եմ կանխատեսվող 4,9 տոկոս ՀՆԱ-ի մակարդակից և ստացել 4 տոկոս և դրանից բարձր անկման ցուցանիշներ՝ տարբեր սցենարներ աշխատացնելով»,- նշել է նախկին նախարար Վարդան Արամյանը:
Ի դեպ, Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը ևս մոտ 4 տոկոսի շրջանակում է։ Իրականում, եթե 2020 թվականի տնտեսական անկումը 2-2,6 տոկոս կազմի՝ ինչպես ֆինանսների նախարարությունն է կանխատեսում, ապա գլոբալ զարգացումների համատեքստում դա լավ ցուցանիշ կարելի է համարել։
Բայց Հայաստանի տնտեսությունը ինքնաբավ չէ, այն փոխկապակցված է այլ երկրների, մասնավորապես Ռուսաստանի տնտեության հետ, որտեղ 5 տոկոսից բարձր անկում է կանխատեսվում՝ պայմանավորված նավթի գների անկմամբ։ Իսկ Ռուսաստանի անկումը չի կարող Հայաստանի վրա ազդեցություն չունենալ։ Ֆինանսների նախարարության կանխատեսման մեջ ըստ ամենայնի ներառված չեն նաև ֆինանսական տրանսֆերները, որոնք ավանդաբար մեր երկիրը ստանում է Ռուսաստանից։
Եթե Հայաստանի աշխատանքային միգրանտներն այս տարի չկարողանան գնալ Ռուսաստան՝ աշխատելու, ապա տարեվերջին Հայաստանը կկորոցնի պետական բյուջեի մուտքերի 70 տոկոսին համեմատելի գումար, որն ամեն տարի դրամական փոխանցումների տեսքով մտնում էր մեր տնտեսություն։ Այդ մուտքերի շնորհիվ ավելանում էր սպառումը, ապահովում էր առևտրի ու ծառայոությունների շրջանառության աճը։ Եթե սրան ավելացնենք նաև, որ տուրիզմի ոլորտն այս տարի շատ մեծ ռիսկի տակ է, հետևաբար պետք է ենթադրել, որ այս ոլորտից ևս շրջանառություն և մուտքեր ակնկալելը իրատեսական չէ։ Տուրիզմն ու տևանսֆերները դրսից բերվող փողեր են, որոնք ուղղակի մտցվում են տնտեսության մեջ, ապահովում սպառման և շրջանառության աճ, ապահովում բարձր գնողականություն, որից էլ արդեն անուղղակի հարկերի ձևով բյուջեն ստանում էր լրացուցիչ հարկեր։ Հիմա փաստորեն տնտեսությունը սնող այս կարևոր երակը փակվում է. նրան փոխարինող գործիքներ առյաժմ պետությունը չի կարողանում գտնել։ Հետևաբար անկման 2-2,6 տոկոս կանխատեսումն ավելի քան լավատեսական ենթադրություն է։
Մյուս կողմից արդեն հայտարարվել է, որ բյուջեի դեֆիցիտը, կանխատեսված 182 մլրդ դրամի փոխարեն, կազմելու է ավելի քան 340 մլրդ դրամ, ինչով պայմանավորված ավելացվելու է արտաքին պարտքը, որը կգերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը։ Պարտքի թույլատրելի շեմը, համաձայն Արտաքին պարտքի մասին օրենքի, ՀՆԱ-ի 50 տոկոսն է։ Թեպետ մասնագետներն ասում են, որ արտակարգ դրության պայմաններում և ճգնաժամային իրավիճակում արտաքին պարտքը կարող է նաև բարձր լինել թույլատրելի շեմից, սակայն միևնույնն է, տնտեսության համար չափազանց մեծ է ռիսկ է։ Խնդիրը ոչ այնքան պարտքի մեծություն է, այլ այն, որ պարտքեր վերցնելով` անգամ ՀՆԱ-ի անվանական մեծությունը հնարավոր է նվազի, և մենք մեկ տարի հետո ունենանք ավելի փոքր անվանական ՀՆԱ, քան ունենք այսօր։


Հայկ Դավթյան

դիտվել է 4181 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am