Հեռավար աշխատանք, երկու ժամ ուշացումը կհամարվի հարգելի. փոփոխություն Աշխատանքային օրենսգրքում

Կառավարությունը որոշել է իրավական լուծում տալ հեռավար աշխատանքային հարաբերություններին և աշխատանքի այս ձևը ամրագրել Աշխատանքային օրենսգրքում: Կառավարության վերջին նիստում հավանություն է տրվել Աշխատանքային և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջարկված փոփոխություններին:

Փոփոխությունների անհրաժեշտությունը, ինչպես նշված է հիմնավորման մեջ, պայմանավորված է 2020 թվականի մարտի 16-ին ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարվելու հանգամանքով: Նախագծով սահմանվում է հեռավար եղանակով իրականացվող աշխատանք հասկացությունը, ինչպես նաև առաջարկվում է հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության պարագայում աշխատավարձը վճարել ամբողջությամբ:
Ըստ այդմ` հեռավար եղանակով իրականացվող աշխատանքը տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում ոչ աշխատանքի վայրից իրականացվող աշխատանքն է, այն դեպքում, երբ այդ հանգամանքներով պայմանավորված հնարավոր չէ ապահովել աշխատանքի վայրում այդ աշխատանքների իրականացումը: Միաժամանակ ամրագրվում է, որ եթե հնարավոր չէ շարունակել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները, այդ թվում՝ հեռավար եղանակով, չօգտագործված ամենամյա արձակուրդի օրեր ունենալու պարագայում` աշխատողի պահանջով գործատուն աշխատողին տրամադրում է ամենամյա արձակուրդ:
Մյուս կարևոր նորամուծությունն այն է, որ եթե արտակարգ իրավիճակի պայմաններում աշխատողը չի ներկայացել աշխատանքի կամ աշխատանքի է ներկայացել ոչ լրիվ աշխատանքային օրով, ապա աշխատանքը վարձատրվում է առնվազն փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան:
Ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների՝ չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում` մինչև տասներկու տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով, ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալու դեպքում աշխատողի աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում է, եթե աշխատանքային օրվա ընթացքում աշխատողը բացակայել է մինչև երկու ժամ: Աշխատանքային օրվա ընթացքում երկու ժամից ավելի բացակայելու, ինչպես նաև ամբողջ աշխատանքային օրը աշխատանքի չներկայանալու դեպքում աշխատանքը վարձատրվում է առնվազն փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան: Ուշացումներն այս դեպքում կարգապայական խախտում չեն դիտվում:
Բացի այդ՝ առաջարկվում է հստակեցնել այն դեպքերը, որոնց պարագայում, անհաղթահարելի ուժով պայմանավորված, գործատուն կարող է նաև չվճարել աշխատողին հարկադիր պարապուրդի համար: Մասնավորապես, որպես այդպիսին առաջարկվում է համարել այն դեպքը, երբ Պարետի կողմից ժամանակավոր սահմանափակվում է որոշակի ոլորտների գործունեությունը: Նախագծով նախատեսվել է, որ գործատուի ցանկության դեպքում հարկադիր պարապուրդի համար վճարը կարող է լինել ավելին, քան գործող կարգավորմամբ սահմանված մինչև պարապուրդը աշխատողի միջին ժամային աշխատավարձի երկու երրորդն է: Այս կարգավորման, ինչպես նաև հեռավար աշխատանքին վերաբերող դրույքն ունի հետադարձ ուժ: 

Արտակարգ իրավիճակի պայմաններում պետությունը ստանում է լիազորություն իրականացնել գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ:
Կառավարության կողմից հավանության արժանացած նախագիծն ուղարկվել է ԱԺ՝ այն արտահերթ կարգով քննարկելու համար:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 4246 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am