Բաքու-Մոսկվա՝ «պասերով». Մեծ դավադրություն Արցախի շուրջ

Ռուսաստանի ԱԳՆ-ն կրկին անդրադարձել է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը` դարձյալ հղում կատարելով Լավրովի աղմկահարույց հայտարարությանը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ ներկայացրել է իր դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ` պատասխանելով ադրբեջանական «Թրենդ» գործակալության հարցմանը:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր` մեր դիրքորոշումը բազմիցս ներկայացվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության համատեղ հայտարարություններում: Դրա հիմքում ընկած են հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները, ներառյալ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Այդ հայտարարություններում պարունակվող կարգավորման տարրերի թվում են Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների վերադարձը, ինչպես նաև բնակչության կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը: Ինչ վերաբերում է փաստաթղթերին և առաջարկություններին, որոնք քննարկվել և քննարկվում են, ապա Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դրանք թվարկել է»,- ըստ «Ազատության»՝ նշել են ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչությունում:

Պաշտոնական Մոսկվան հավելել է, թե ղարաբաղյան կարգավորման թեման բավականին նուրբ է, և այն հանրային քննարկումների ոլորտ փոխադրելն արդյունավետ չէ: «Ելնում ենք նրանից, որ կարգավորման հարցերը պետք է դիտարկել բանակցությունների ընթացքում ստեղծված ձևաչափի շրջանակներում: Այս թեմայով խորհրդակցությունները շարունակվում են, ինչի մասին, մասնավորապես, վկայում է ապրիլի 21-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` համանախագահների մասնակցությամբ կայացած հեռակոնֆերանսը»,- այսպես են պատասխանել ադրբեջանական «Թրենդին» Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից:

Հիշեցնենք, որ արցախյան թեմայով թեժ քննարկումները թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում վերսկսվեցին այն բանից հետո, երբ Գորչակովի անվան հիմնադրամի տեսակապի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներն այժմ ակտիվորեն քննարկում են ղարաբաղյան խնդրի կարգավորման նախագծեր, որոնք առաջարկվել են մեկ տարի առաջ Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Լավրովը շեշտել էր, թե քննարկումների հիմքում խնդրի փուլային կարգավորման սկզբունքներն են: «Այդ փաստաթղթերը նախատեսում են կարգավորման ուղղությամբ առաջընթաց` հիմնվելով փուլային մոտեցման վրա, ըստ որի՝ առաջին փուլում պետք է լուծվեն առավել հրատապ հարցերը, ազատագրվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջաններ, ապաշրջափակվեն տրանսպորտային, տնտեսական ու հաղորդակցության այլ միջոցներ», - ասել էր նա:

Երեկ ռուսական «Կոմերսանտի» հարցին պատասխանելիս ՀՀ ԱԳՆ-ն փաստացի հերքեց Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերը` հայտարարելով, թե «հայկական կողմերը չեն ընդունում կարգավորման որևէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում առանց որևէ սահմանափակման և, որը կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը»։ Հայաստանի համար անընդունելի չեն այսպիսի առաջարկները, որոնք ենթադրում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փուլային տարբերակ, որը ներկայացվել է մինչև 2018 թվականը, ավելին` 2018թ.-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա:

Հայկական կողմի այս հայտարարությանը արձագանքել էին թե՛ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, թե՛ Միլի մեջլիսի պատգամավորները: Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի ռազմական հարցերով բաժնի վարիչ գեներալ-գնդապետ Մահերրամ Ալիևը, մասնավորապես, երեկ ասել էր, թե հայկական կողմի հայտարարությունները «անշուշտ հիմք են տալիս Ադրբեջանին օգտվել ռազմական ճանապարհով իր հողն ազատագրելու իրավունքից»:

Ըստ էության, պաշտոնական Երևանը Լավրովին ստախոս մատնանշելու ճանապարհ է բռնել: Սա կամ նշանակում է, որ պաշտոնական Երևանը հրաժարվում է նախկինում բանակցությունների ընթացքում տված իր խոստումներից, կամ՝ չի կարողացել ներկայացնել իր դիրքորոշումն այնպես, որ միջնորդ պետությունները պատկերացնեն հայկական կողմի ակնկալիքները, կամ էլ երրորդ տարբերակը՝ առանց հայկական կողմի դիրքորոշումը հաշվի առնելու Մոսկվան ու Բաքուն, այսպես ասած՝ «պասերով», առաջ են տանում իրենց մշակած ու պատկերացրած առաջարկությունները:

Նկատենք, որ երեքն էլ հայկական կողմի համար խիստ անցանկալի ու վտանգավոր տարբերակներ են: Հիմա, փաստացի, Մոսկվան Լավրովի շուրթերով Փաշինյանին հասկացնել են տալիս՝ կամ ընդունիր մեր խաղի կանոնները, հասարակությանդ նախապատրաստիր զիջումների, կամ...

Այստեղ «կամ»-ի տակ կարող է լինել ամեն ինչ՝ գազի գներից, մինչև տնտեսական այլ պատժամիջոցներ Ռուսաստանի կողմից, քաղաքական աջակցության վերացում, Ադրբեջանին պատերազմի դրդելու «դաբրո» և այլն...

Այնպես, որ Ռուսաստանի ԱԳՆ-ի ակտիվությամբ սկիզբ է դրվել մեծ դավադրության՝ Արցախի ապագայի հարցով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6327 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am