Պուտինը քանի՞ անգամ հասկացրեց՝ Քոչարյանն իմ ընկերն է, ու ես չեմ հանդուրժելու այդ աբսուրդ դատավարությունը.Գառնիկ Իսագուլյան (video)
Ապրիլի 21-ին Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կազմակերպած առցանց կլոր սեղանի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Ներկայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին գտնվում է փաստաթուղթ, որն Անդրկովկասում ձգձգված հակամարտության փուլային կարգավորում է ենթադրում»:
Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ասել է. «Նիկոլը երբեք չի թաքցրել իր նկրտումները Արցախի տարածքների վերաբերյալ: Երկու օր առաջ իր լայվի ժամանակ էլ Նիկոլն ազնիվ էր, երբ ասում էր՝ ինձ հետ հեղափոխություն են արել մարդիկ, ովքեր պատրաստ էին «սամասուդ» անել»:
Գառնիկ Իսագուլյանը վստահ է, որ մեկ տարի է ՀՀ իշխանությունները խնդրում են Լավրովին ու համանախագահներին, որպեսզի մինչև Արցախում նախագահական ընտրությունների ավարտը չհայտարարեն փուլային բանակցությունների մասին:
Գառնիկ Իսագուլյանը ցածր է գնահատում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանը. «Զոհրաբ Մնացականյանը թող ասի՝ ո՞վ է այդ փաստաթուղթը դրել սեղանին: Մերժել են նախկին փաստաթղթերն ու օրակարգ բերել այն փաստաթուղթը, որով ժամանակին ճանապարհ դրեցին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը»: