Դանիել Օրտեգայի ու Նիկոլ Փաշինյանի նմանությունն ու տարբերությունը

Վերաձևակերպելով հայտնի ռուս գրող Լև Տոլստոյին` նշենք հետևյալը,- «բոլոր պոպուլիստ դիկտատորները երկրի համար բարենպաստ պայմաններում, իրար շատ նման են իրենց պահում, իսկ ճգնաժամերի ժամանակ, փորձում են յուրովի թաքցնել իր անկարողությունը»:

Ինչպես հայտնի է Լատինական Ամերիկայում կա պետություն, որի անվանումն է Նիկարագուա: Այն ունի մոտ 6 մլն-անոց բնակչություն: Այդ երկրի ժողովուրդը շատ վատ է ապրում, թերզարգացած է և միշտ հակում ունի պոպուլիստների որոնք իրենց կխոստանան անհոգ ապագա:

Այս երկրի թիվ մեկ պոպուլիստն, ինչպես հայտնի է Դանիել Օրտեգան է, ով 1979-ին ԽՍՀՄ-ի աջակցությամբ եկավ իշխանության, սկսեց պայքարել իբր չարաշահումների դեմ: Հայտարարեց, որ բոլոր հարուստներն այս կամ այն չափով ներգրավված են կորուպցիայի մեջ: Նրա կառավարման արդյունքում կարճ ժամանակ անց տնտեսությունը սկսեց փլուզվել, երկրից սկսեց փախչել կապիտալը: Արդյունքում ժողովուրդը հայտնվեց շատ ծանր վիճակում և քաղաքական ուժերին հաջողվեց նրան հեռացնել իշխանությունից: Սակայն 20 տարի անց` 2008-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամը կրկին սույն պոպուլիստին բերեց իշխանության:

Սակայն այս անգամ էլ Օրտեգան իրեն չդավաճանեց: Կրկին սկսվեց հարուստների դեմ պայքարը` կորուպցիան երկրում վերացնելու պատրվակով և կրկին երկիրն հայտնվեց աղքատության շեմին:

Սակայն եկավ կորոնավիրուսը, և պոպուլիստ Օրտեգանի վիճակը դարձավ կրկնակի վտանգավոր: Օրտեգան այսօր այնքան է վախեցած, որ միշտ շատախոս այս սանդինիստական ղեկավարը որոշեց անհետանալ նիկարագուացիների ուշադրությունից: Նա արդեն երկար ժսամանակ է ինչ չի երևում ոչ հեռուստատեսությամբ, ոչ մամուլի այլ միջոցներում:

Երբ վիրուսը դեռ նոր էր տարածվում, Օրտեգան հայտարարում էր, թե «...այդ վիրուսը ո՞ւմ շունն է, որ լուրջ վտանգ դառնա նիկարագուացիաների համար...», իսկ, երբ պարզ դարձավ, որ այնուամենայնիվ այս վարակը վտանգավոր է, գերադասեց հեռանալ հանրության ուշադրության կենտրոնից: Այսօր նիկարագուացիների հետ ավելի շատ շփվում է իր տղան և կինը այդ երկրի փոխնախագահ Ռոսարիո Մուրիլյոն:

Վերջինս մինչ այսօր էլ պնդում է, թե « աստծո կամոք այս վիրուսը Նիկարագուային վտանգ չի կարող ներկայացնել»: Նախագահի կնոջ այս հայտարարությունը պատկան մարմինները ընդունել են` որպես հրահանգ, և նշում են, որ «Նիկարագուայում վիրուսի վարակ չկա և չի կարող լինել» ինչպես, որ հայտարարում են ներկայիս Թորքմենստանի և Տաջիկստանի իշխանությունները:

ԱՀԿ-ն, լատինամերիկյան շատ երկրներ մտաքհոգված են, որ Նիկարագուան` թաքցնելով իրական պատկերը, կարող է կարճ ժամանակ անց լատինամերիկյան «իտալիա» դառնալ այս տարածաշրջանի համար: Այդ երկրի իրավապաշտպանները նշում են, որ Դանիել Օրտեգայի ընտանեկան կլանը վախենում է կանգնեցնել երկրի տնտեսությունը, քանզի նավթի գների անկման հետևանքով Նիկարագուան այլևս չի ստանում օգնություն Վենեսուելայից և այդ երկրի բյուջեն դատարկ: Արդյունքում` Օրտեգայի պոպուլիզմը սկսել է հակառակ էֆեկտ գործել նույնիսկ Նիկարագուայի «պողոսական» հատվածի վրա:

Այդ իսկ պատճառով էլ այս երկրի իշխանությունները որոշել են երկրում հատուկ դրություն մտցնել, սակայն տնտեսությունը չկանգնեցնել, որպեսզի բնակչության առողջության կորստի հաշվին իշխող ընտանեկան կլանը կարողանա պահպանել իր իշխանությունը:

Համեմատելով Օրտեգային Փաշինյանի հետ` տեսանելի են դառնում նրանց նմանությունն մի շարք գործողություններում:

Բացի այդ տեսանելի է դառնում նաև, թե ապագայում ինչ ռազմավարություն կարող է որդեգրել Փաշինյանը, երբ սոցիալական վիճակը Հայաստանում կտրուկ վատթարանա:

Իսկ այդ ժամանակ կանհետանա՞ Փաշինյանը, թե ոչ, կամ նրա տեղը «ժողովրդի» հետ, կխոսեն իր ընտանիքի անդամները՞, թե ոչ ցույց կտա մոտ ապագան:

Ի վերջո` հիշելով Տոլստոյին կարող ենք նշել, որ դժվար վիճակներում պոպուլիստները տարբեր ձևերով են փորձում դուրս գալ այդ իրավիճակներից: Մանավանդ, որ մեզ մոտ ի տարբերություն նիկարագուացիների մարդկանց կրթական ցենզը միշտ ավելի բարձր է եղել:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 471 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am