Լավրովյան ապտակի հաջորդ քայլը. պաշտոնական Երևանի վախերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հարցին ի պատասխան, անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` գազի գնի և Հայաստանում գործող ռուսական ընկերությունների վերաբերյալ հայտարարությանը:

Լավրովը, հիշեցնենք, մի քանի օր առաջ հայտարարել էր, որ համաձայնագրերը կնքելու ժամանակ նախկինում Հայաստանի համար գազի գինը շուկայականից մի քանի անգամ ցածր է եղել: Նա գործընկերության համատեքստում նաև հիշատակել էր «Հարավկովկասյան երկաթուղում» հնարավոր չարաշահումների առիթով հարուցված քրեական գործի մասին` չթաքցնելով, որ ռուսական կողմը դժգոհ է Հայաստանի իշխանությունների այդ քայլից, որը Լավրովը ձևակերպել էր որպես դաշնակիցների միջև հարաբերություններին ոչ հարիր: 

Հայկական կողմը տևական ժամանակ Լավրովի այս հայտարարությանը պատասխանում էր քար լռությամբ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այս արձագանքը առաջին պաշտոնական արձագանքն էր: «Նախ հարկ եմ համարում արձանագրել, որ պարոն Լավրովն իր խոսքում տրամաբանական համարեց գազի գնի հետ կապված հարցադրումը և շեշտեց, որ դաշնակիցները պետք է ունենան գնային առավելություններ. ես դա կարևոր եմ համարում: Համաձայն եմ, որ համեմատության մեջ սահմանին գազի գինն առանձին ժամանակահատվածներում եղել է շուկայականից ցածր, սակայն չեմ կարող կիսել պարոն Լավրովի այն պնդումը, որ Հայաստանի համար այն երբևէ եղել է շուկայականից երկու-երեք անգամ ցածր: Հարկ եմ համարում ընդգծել ևս մեկ հանգամանք՝ գազի գնի շուրջ մեր դիմումի առաջնային շարժառիթը եղել է նախևառաջ սակագնի թանկացման ռուսական կողմի ցանկությունը, ոչ թե էներգակիրների միջազգային գների կտրուկ անկումը: Այսինքն՝ միտքը, որ մենք իրավիճակից ելնելով օգտվում ենք գների անկման հանգամանքից, այնքան էլ տեղին չէ:
Ինչ վերաբերում է ռուսական կապիտալով կամ ընդհանրապես որևէ օտարերկրյա կապիտալով ընկերությունների գործունեությանը Հայաստանում, ապա մեր Կառավարությունը գործել և գործում է տնտեսավարողների համար առավելագույն բարենպաստ պայմանների ապահովման սկզբունքով: Օտարերկրյա, այդ թվում` ռուսական կապիտալով ընկերությունները նախևառաջ հայաստանյան ռեզիդենտ ընկերություններ են, հանդիսանում են գործատու ու հարկատու, և մենք առնվազն ոչ պակաս շահագրգռվածություն ունենք վերջիններիս բնականոն և արդյունավետ գործունեության համար ստեղծել և ապահովել նպաստավոր պայմաններ: Միևնույն ժամանակ, Կառավարությունը չի հանդուրժի, որ որևէ հանգամանքով պայմանավորված որևիցե ընկերություն գործի օրենքից դուրս, և այս մասով ռուսաստանյան մեր գործընկերների հետ կա փոխըմբռնում քաղաքական ամենաբարձր մակարդակով»,- նշել է Հայաստանի փոխվարչապետը:
Այս հայտարարությունը հետաքրքիր բացահայտում է Մոսկվա-Երևան փայլուն հարաբերությունների մասին: Փաստորեն Մոսկվան մտադիր է եղել թանկացնել գազի գինը, ինչի մասին մամուլը տևական ժամանակ գրում էր, և ինչը իշխանությունները որակում էին սադրանք: Հիմա պարզվում է, որ ռուսական կողմը շատ բաց նախապայման է դնում` հանգիստ թողնել ռուսական ընկերություններին, հակառակ պարագայում գազի գինը կարող է ոչ միայն չնվազել, այլ մինչև անգամ բարձրանալ: Ակնհայտ է, որ պաշտոնական Երևանը լրջորեն վախեցած է այս հեռանկարից և արդարացումներ է ներկայացրել, թե ինչու է բարձրացրել գազի գնի հարցը և պատրաստ է անգամ քննակել «Հարավկովկասյան երկաթուղում» հարուցված գործը քննարկել ռուսական կողմի հետ: Ըստ ամենայնի, Մհեր Գրիգորյանի ակնարկը, թե կա ամենաբարձր մակարդայով փոխըմբռնում, հենց սրան էլ վերաբերում է: Չի բացառվում, որ առաջիկայում երկաթուղում հարուցված գործը կսառեցվի:
Մյուս կողմից Լավրովի կոշտ հայտարարությունները Արցախի բանակցային գործընթացի շուրջ վերահաստատել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը` պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցմաննը: «Կցանկանայինք ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղին առնչվող թեման բավական նուրբ է և տեղափոխել այն հրապարակային բանավեճերի դաշտ՝ կառուցողական մոտեցում չէ»,- ՀԺ-ի փոխանցմամբ պատասխանել են
ՌԴ ԱԳՆ Ինֆորմացիայի և մամուլի վարչությունից: Պատասխանի մեջ նաև նշվում է, որ
Ռուսաստանը ելնում է նրանից, որ կարգավորման հարցերը պետք է դիտարկել բանակցությունների ձևավորված ֆորմատի շրջանակներում:

 «Մեր դիրքորոշման հիմքում ընկած են Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները՝ ներառյալ ուժի չկիրառման սկզբունքը, տարածքային ամբողջականությունը և ինքնորոշման իրավունքը: Կարգավորմանն առնչվող դետալներում, որոնք ընդգրկված են հայտարարություններում, առկա են՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած տարածքների վերադարձը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վերջնական որոշակիացումը՝ ազգաբնակչության ազատ կամարտահայտման ճանապարհով: Ինչ վերաբերում է փաստաթղթերին, որոնք քննարկվում էին և քննարկվում են, ապա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը թվարկել է դրանք»,- նշված է ՌԴ ԱԳՆ Ինֆորմացիայի և մամուլի վարչության պատասխանում:
Այլ կերպ սա հոչվում է պորտատեղադրում Հայաստանի հեղափոխական վարչապետ Նիկոլ Փաշինյանին` լավրովյան ձևով:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 6880 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am