New York Times. «Թուրքիան հավանաբար թաքցնում է կորոնավիրուսից մահացածների իրական թիվը»

Ամերիկյան «New York Times» թերթն առաջ է քաշել այն վարկածը, որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, թաքցնում է կորոնավիրուսի պատճառով գրանցված մահերի իրական թիվը։ Նման եզրահանգման համար հիմք է ծառայել վերջին տարիներին Թուրքիայում գրանցված մահերի ընդհանուր վիճակագրության ուսումնասիրությունը։

Պարզվել է, օրինակ, որ 2020թ․ մարտի 9-ից մինչև ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում միայն Ստամբուլում վերջին երկու տարիների նույն ժամանակահատվածի միջին ցուցանիշի համեմատ 2․100 –ով ավելի շատ մահվան դեպքեր են գրանցվել։ Այլ կերպ ասած՝ նշված 5 շաբաթների ընթացքում մահվան դեպքերը նախորդ տարիների համեմատ աճել են շուրջ 30 տոկոսով։

Մյուս կողմից, միայն ապրիլի առաջին երկու շաբաթներին գրանցված մահվան ընդհանուր դեպքերի թիվը 50 տոկոսով գերազանցել է նախորդ տարիների միջին ցուցանիշը։

Ընդ որում՝ մահվան դեպքերի աննախադեպ աճը գրանցվել է Թուրքիայում կորոնավիրուսից մահվան առաջին պաշտոնապես հայտարարված դեպքից՝ մարտի 17-ից դեռ շաբաթներ առաջ։

Վերլուծաբանները դա բավարար հիմք են համարում՝ ենթադրելու համար, որ իրականում Թուրքիայում կորոնավիրուսից մահացությունները այդ մասին պաշտոնական հայտարարությունից շատ ավելի վաղ են սկսվել։

Եվ հաշվի առնելով համավարակի տարածման ու ընդհանուր վիճակագրության մեջ մահվան դեպքերի թվի կտրուկ աճի միաժամանակությունը՝ փորձագետները ենթադրում են, որ կորոնավիրուսի պատճառով գրանցված մահվան դեպքերը իրականում գերազանցում են պաշտոնապես հրապարակված թիվը։

Վերլուծաբանները նաև ընդունում են, որ միանշանակ չի կարելի պնդել, թե միջին վիճակագրական թիվը գերազանցող բոլոր մահվան դեպքերը կապված են կորոնավիրուսի հետ, բայց բոլոր հիմքերը կան առնվազն ենթադրելու համար, որ դրանց մի մասն, այնուամենայնիվ, պայմանավորված է կորոնավիրուսով։

 ermenihaber.am

դիտվել է 149 անգամ
Լրահոս
Ողջ ճանապարհին «մի լափելու տեղ չկար», խեղճ Նիկոլն ի՞նչ անի. Նաիրա Զոհրաբյան (video) Պահուստներից 1 միլիարդ դոլար են հանել․ 168․am Էսօր մի մարդու ծննունդնա ,որ ցավոք չպիտի ծնվեր․ Փաշինյանի նախկին թիմակից Անժելա Թովմասյանն ու Նաիրա Զոհրաբյանը Նիկոլի համար ծախելու նոր հողեր են գտել (video) Լավ տրամադրվածությամբ գնում ենք Գյումրի, երեխաներին ենք այցելելու, հետո հանրահավաք ունենք (video) Ահազանգ կա, որ երեկ երեկոյան ուշ ժամի ինչ որ տիկտոկեր և հակաեկեղեցական «չափ ու ձև» են արել Գյումրու Թատերական հրապարակում պլանավորել սադրանք. Կարապետ Պողոսյան Ոստիկանները հրում էին, հայհոյում, բախում եղավ, ունեցանք վիրավորներ․ Շարժման աջակից (video) Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Ձերբակալել է «ՀայաՔվեի» ակտիվի անդամ, արցախյան բոլոր պատերազմների մասնակից Գեղամ Հովհաննիսյանը Քաղաքացիների ակցիան՝ Երևանի փողոցներում Կարմիրբերետավորի կոշիկի հետքը՝ ակցիայի մասնակցի դեմքին (լուսանկար) Աղետի գոտում չեն պահպանվում սանիտարահիգիենիկ կանոնները. Պետք չէ սպասել, որ մարդիկ ինչ-ինչ կլինիկական նշաններով գան ու հետո որոշենք թե ինչ է՝ խոլերիա՞ է, սո՞ւնկ, թե մեկ այլ վտանգավոր բան Մայիսի 28-ին Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայի ներսում ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ Տղե՛րք, շրջադարձային պահ է, հայրենիքի հարցն է. փաստաբանը մի վերջին անգամ դիմեց ջարդող իրավապահներին (video) Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն Թուրքագետ Վարուժան Գեղամյանը բացահայտեց թուրքական ամենասարսափելի ծրագրերը (video) Գուրգեն Արսենյանի ագրեմանը հաստատվել է Բացի Դանիել սարկավագին ծեծելը՝ նաև պատառոտել նրա սքեմը՝ ասելով՝ «խփի, հայր սուրբ ա». փաստաբան Ու՞ր եք, եկեք այստեղ․ ձեր զրույցների մասին չեմ լսելու․ Սրբազանի կոշտ խոսքն ուղղված քաղաքական ուժերին (video) Թուրքիայի պաշտպանության նախարարը ողջունել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ դրանք որակելով իրատեսական Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով Կարմիր ու սև բերետավորներն ունեն քաղաքական ակնհայտ հովանավորություն՝ տեսախցիկների առաջ հանցանքներ են գործում ու մնում անպատիժ. Թաթոյան Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ ԶՊՄԿ-ում կայացել է երկօրյա աշխատաժողով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am