Եթե Լավրովի հայտարարությունը իրոք չի համապատասխանում, ապա պարտավոր եք այն ուղղակի հերքել՝ պարզ, հստակ և միանշանակ լեզվով: Թե չէ մնացածը սատանայից է. Աշոտյան

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ծանոթացա ԱԳՆ մամլո խոսնակի այսօրվա արձագանքին, որը, մեղմ ասած, հիասթափեցնող էր թե իր բովանդակային, թե քաղաքական շեշտադրումներով:

Տարակուսելի է այն փաստը, որ երկրի արտաքին քաղաքականության համար տարբեր տրամաչափի պատասխանատուները արդեն երեք օր շարունակ փորձում են տարբեր բառային և բովանդակային աճպարարություններով արձագանքել ՌԴ նախարարի հայտնի հայտարարությանը՝ սովորաբար շատախոս, սակայն այս լրջագույն հարցում բերանը ջուր լցրած Հայաստանի վարչապետի ֆռուստրացիոն լռության ֆոնի վրա:


Տիկնայք և պարոնայք, այդքան ջղաձիգ և անպտուղ ներկայացումների փոխարեն հայ հասարակությունը ձեզանից ակնկալում է 2019 թվականի ապրիլից բանակցային նոր փաստաթղթի և Արցախյան հիմնախնդրի փուլային լուծման տարբերակի մասին պնդումների հստակ և միարժեք հերքում կամ հաստատում:

“Ոչ ձուկ, ոչ միս” արձագանքները, հատկապես երբ այսօր կրկին փորձ է արվել մեզ մեղսակից դարձնել ձեր ապաշնորհ և սխալական բանակցային ռազմավարության դառը պտուղները քաղելու գործընթացին, միայն խորացնում են այս հարցով հասարակական և քաղաքական շրջանակների անվստահությունը և հասունացող ներքաղաքական ճգնաժամը:

• Վերահաստատեմ, որ մեր օրոք փուլային լուծման որևէ տարբերակ մեր կողմից չի քննարկվել, ինչի մասին կվկայեն ԱԳՆ-ում առկա արխիվային փաստաթղթերը:

• Ընդծեմ, որ մեր օրոք և ոչ մի համանախագահ երկրի բարձրաստիճան ներկայացուցիչ չի ասել, որ քննարկումները ընթանում են փուլային տարբերակով:

• Կրկնեմ, որ 2008-2018 թթ համանախագահ երկրների, այդ թվում՝ նախագահների կողմից արված հայտարարությունները բացառապես փաթեթային էին:

• Տարակուսեմ, թե Լավրովի հայտարարությունից ի՞նչու եք այդքան պապանձվել: Չէ՞ որ մեր օրոք համանախագահների կողմից բարձրաձայնված հիմնարար սկզբունքները և տարրերը նույնպես բանակցային բովանդակության բացահայտում էին:

• Հիշեցնեմ, որ երկար ժամանակ Հայաստանի գործող իշխանությունները հերքում էին բանակցույթունների մասին լուրերը, մինչև ԱԳ նախարարը, հակասելով Նիկոլ Փաշինյանի հրապարակային ձևակերպումներին, մի օր ընդունեց ընթացող բանակցությունների փաստը:

• Զարմանամ, որ փորձում եք “կոնֆիդենցիալության” անվան տակ հայ ժողովրդից կրկին թաքցնել, թե այսօր ինչ հիմնարար սկզբունքների և տարրերի շուրջ են ընթանում բանակցությունները: Իհարկե, բանակցային դետալները կարող են դեռ մնալ փակ դռների հետևում (մենք էլ էինք այդպես վարվում), սակայն մեր օրոք ժողովրդից երբեք թաքուն չի պահվել բանակցային հիմնարար սկզբունքների և տարրերի մասին տեղեկատվությունը:

• Մտահոգվեմ, որ արդեն որերոդ անգամ է, ինչ ձեր օրոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում ընդգծված խոսվում է հումանիտար ծրագրերի և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու քայլերի և անհրաժեշտության մասին: Եթե ձեր բանակցածը ընդամենը դա է, ապա սրա ի՞նչը պետք է կոնֆիդենցիալ մնա: Թե՞ սրա անվան տակ ժողովրդին չեք բացահայտում ենթադրվող խաղաղության պայմանները, բաղադրիչներն ու բանաձևը:

• Եվ վերջապես, հուշեմ. Եթե Լավրովի հայտարարությունը իրոք չի համապատասխանում իրականությանը, ապա պարտավոր եք այն ուղղակի հերքել՝ պարզ, հստակ և միանշանակ լեզվով:

Թե չէ մնացածը սատանայից է»:

դիտվել է 486 անգամ
Լրահոս
Wildberries-ը վերացնում է Էլեկտրոստալի և Կոտովսկի լոգիստիկ կենտրոնների միջադեպերի հետևանքները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանը հայտնել է հունիսի 27-ից ԱՄՆ ավիահարվածների հետևանքով 50 զոհի և 500-ից ավելի վիրավորի մասին Տարադրամի փոխարժեքը՝ այսօր Ֆիդանը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը․ ԶԼՄ Իրանը հարվածել է Քուվեյթի նավթային օբյեկտին. կան տուժածներ և զգալի վնասներ Զելենսկին հայտնվել է ճակատագրական փակուղում. իշխանությունը կորցնելու վախը թույլ չի տալիս պաշտոնանկ անել Սիրսկուն․ ԶԼՄ Հակակոռուպցիոնը ցանկանում է փակել փաստաբանների կողմից դատավորների գնահատման «Helpcourt» հարթակը Ֆինանսների նախարարի մասով հարուցված վարույթը շուրջ 7 ամիս է՝ տեղից չի շարժվում Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով Պատերազմների դեմքը փոխվել է, պետք է պատրաստ լինել մարտահրավերներին․ Հրայր Կամենդատյան Միլիարդների հարկ վճարող հանքարդյունաբերողները միլիոններ են նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին «Արմավիր» ՔԿՀ-ից ցմահ դատապարտյալը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել է հիվանդանոց. Արմլուր Առաջնորդվեք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պաշտոնական կանխատեսումներով Բուհերն այսօր իրենց պաշտոնական կայքերում կհրապարակեն ընդունված դիմորդների ցուցակները Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը Ֆրանսիայի դեսպանատունը հաստատում է հուլիսի 14-ի ընդունելության հյուրերի սննդային թունավորման փաստը Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու Իսրայելի զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից Բագրատ Սրբազանի պատգամը՝ հոգևոր եղբայրության և Մկրտիչ Սրբազանի ազատության մասին Աննա Վարդապետյա՛ն, ինձանից խլել են 1.5 մլն-ի իմ գույքը, Ձեզ եմ դիմում․ Արարատի բնակիչ (video) ինչպիսի եղանակ է սպասվում Ինչպես են Արարատ քաղաքի բնակչից խլել գույքն ու մեծ վնասներ հասցրել նրան (video) Ավինյա՛ն, ո՞վ ես դու, որ մեր հաշվին 50 մլն շպրտես ու շաղ տաս. Ռուզան Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am