Ինչպես փչացնել Մոսկվայի հետ հարաբերությունները. եթե այսքանն ասվում է հրապարակային, ի՞նչ է ասվում կուլիսներում

Կենտրոնանալով օրերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախի թեմայով հայտարարություններին, չվերլուծվեց նրա՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վերաբերվող:

երգեյ Լավրովն արձագանքել է Հայաստանի համար գազի գինը նվազեցնելու հնարավորությանը` ի պատասխան հիշատակելով ռուսական ընկերությունների դեմ Հայաստանում սկսված դատական գործընթացները:

«Կարծում եմ, որ դաշնակիցները, իհարկե, պետք է տնտեսական առավելություններ ստանան»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը` միաժամանակ հավելելով` «դաշնակցային հարաբերությունները պետք է արտացոլվեն բոլոր ոլորտներում»:

Տնտեսական դաշտում ռուսական կողմը ակնկալում է, որ դատական գործընթացները, որոնք վերջին տարիներին սկսել են համատեղ ձեռնարկությունների, այդ թվում` Հարավկովկասյան երկաթուղու դեմ, կկարգավորվեն` «առանց փորձելու մեջտեղ բերել ինչ-որ բաներ, որոնք հարիր չեն դաշնակիցների միջև հարաբերություններին»:

«Ես այդ մասին շատ բաց եմ խոսում, քանի որ ռուսական ընկերությունները հայտնվել են որոշ բարդ իրավիճակներում: Հուսով եմ, որ բոլոր այս հարցերը մենք կկարգավորենք փոխադարձ համաձայնությամբ»,- ասել է Լավրովը Ա. Գորչակովի անվան հիմնադրամի տեսակապի ժամանակ:

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ Հայաստանն ու Բելառուսը շաբաթներ առաջ դիմել էին Մոսկվային` գազի գինը վերանայելու հարցով: Ռուսական կողմը, սակայն, դաշնակիցների խնդրանքներն առայժմ չի բավարարել: Ավելին, «Գազպրոմ Արմենիան» ապրիլի 1-ին սակագինը բարձրացնելու հայտ է ներկայացրել Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

Արձագանքելով հարցին` ինչու է Ռուսաստանը իջեցնում գինը Եվրամիության անդամ Բուլղարիայի համար և անպատասխան թողնում ԵԱՏՄ դաշնակիցների խնդրանքը` Լավրովն ասել է.- «Երբ Հայաստանի ու Բելառուսի համար ներկայումս գործող գները շուկայականից երկու-երեք անգամ ավելի ցածր էին, որևէ մեկը չէր խոսում այն մասին, որ դա քաղաքականություն է, բոլորը պնդում էին, թե իրենց դեպքում այդպես էլ պետք է լիներ»:

Իրականում, որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձեց ցույց տալ, թե որքան է կարևորում Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները, թե որքան է կարևորում Պուտինի հետ հարաբերությունները, այսօր Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերություններից գրեթե ոչինչ չի մնացել:

Հայաստանում Փաշինյանի «թավշյա հեղափոխությունը» նոր էր կայացել, երբ արդեն մի առիթով Լավրովը հրապարակային արտահայտվեց, հասկացնել տվել, որ չեն հասկանում ինչ է կատարվում Հայաստանում և ունեն որոշ մտահոգություններ:

Հիմա Լավրովը կրկին արձանագրել է կոնկրետ իրավիճակ, ոչ դիվանագիտորեն ասած՝ Ռուսաստանի արտգործնախարարը ցույց է տվել, որ հայ-ռուսական հարաբերություններում բարդություններ կան, ընդ որում՝ Հայաստանի իշխանությունների մեղքով:

Ու այդ պայմաններում Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ ռուսական կողմը գազի գինը պետք է իջեցնի՞...

Եթե մի հարցում ռուսական կողմին ինչ-որ բան ես զիջում, կամ հրապարակային կարևորում ես ՌԴ-ի հետ հարաբերությունները, գործնականում էլ պետք է առաջնորդվել դաշնակից պետությանը հարիր մակարդակով: Հիմա Մոսկվայից ասում են, դաշնակցային հարաբերությունները չպետք է միակողմանի լինեն:

Այլ կերպ ասած՝ Փաշինյանը խոշոր հաշվով, տապալել է հայ-ռուսական հարաբերությունները: Իսկ Ռուսաստանը ոչ միայն առևտրատնտեսական առումով կարևոր պետություն է, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն:

Նախ՝ չպետք էր թույլ տալ, որը բանը հասներ նրան, որպեսզի Ռուսաստանի ղեկավարության կողմից հրապարակային Հայաստանի իշխանություններին քննադատեին: Եվ երկրորդ՝ եթե այսքանն ասվում է հրապարակային, պատկերացնելը նույնիսկ սոսկալի է, թե ինչ է ասվում հայ-ռուսական կուլիսներում...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4700 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am