Միջնորդները Լավրովի շուրթերով պատժում են Հայաստանի պոպուլիստ իշխանությանը

Երեկվա Լավրովի խոսքերն ուղղված Ղարաբաղի հարցի «փուլային տարբերակով» լուծման վերաբերյալ,ժ իսկական պայթուն է առաջացրել հայ հանրության շրջանում: Ընդ որում, կորոնավիրուսի պայմաններում, երբ ավելի սուր կոնֆլիկտների շուրջ լռություն է տիրում հանկարծ Լավրովն կրկին հիշեցրեց այն փուլային տարբերակի մասին, որը Հայաստանը մերժել էր դեռ 1997 թվականին:

Այս կապակցությամբ շատերը սկսեցին փնտրել հարցի պատասխանը` ի՞նչ է եղել, ինչո՞ւ են ռուսները նյարդայնացած Հայաստանի վրա:

Մանավանդ, որ Լավրորվ խոսեց ոչ միայն Ղարաբաղի խնդրից, այլև Հայաստանին վաճառվող գազի գնից: Ի միջայլոց այս հարցի շուրջ խոսելիս Լավրովը բացահայտ բողոքեց Երևանից` չթաքցնելով, որ Մոսկվան նեղված է Փաշինյանից, ռուսական ընկերությունների հանդեպ ճնշումներ գործադրելու համար:

Բայց խոսենք Ղարաբաղից:

Փաշինյանն իր երկու տարվա բանակցային գործընթացից խուսափելու քաղաքականության պատճառով կարելի է ասել առաջացրել է այսպես կոչված, «դիվանագիտական բաց»: Նա մերժում է լիարժեք մասնակցել բանակցություններին, պատճառաբանելով, որ լիազորված չէ բանակցել ղարաբաղցիների անունից:

Միգուցե հայաստանյան լսարանի տեսանկյունից այս դիրքորոշումը հասկանալի է և ընդունելի, սակայն իրականում այս դիրքորոշումը հակապետական բնույթ ուներ:

Եթե Փաշինյանն ուզում էր, որ իրեն չհիշեցնեին 1997-ի առաջարկները, ապա պիտի լրջանար և հանդես գար արդեն ընդունված բանաձևերի շրջանակների տիրույթում:

Մանավանդ, որ այստեղ հայկական կողմի դիրքերը վատը չեն եղել:

Սակայն Փաշինյանը որոշեց տարբերվել իր նախորդներից` փորձելով առաջ քաշել Ղարաբաղին բանակցային գործընթացի մեջ ակտիվ լեգիտիմ դեր տալու քաղաքականությունը:

Մենք նախկինում զգուշացրել էինք, որ դիվանագիտական հարթակները, հանրահավաքի տեղ չէ, որտեղ կարելի է հանդես գալ պոպուլիստական թեզերով: Միգուցե այդ պոպուլիզմը հաճելի կարող է լինել հանրության մեծ մասի համար, սակայն վերջնարդյունքում այդ պոպուլիզմը պատժվում է և դրա հետևանքն վտանգավոր է դառնում: Հանրության մեծ մասի համար այն տեսանելի չի դառնում, մինչև որ նա չի տեսնում վերջնարդյունքը: Հանրությունը վերջում է հասկանում այդ պոպուլիզմի գինը, բայց արդեն ուշ է լինում:

Սովորաբար դրանից հետո պոպուլիստները փախչում են երկրից, սակայն այս ամենի համար վճարում են պոպուլիզմի վտանգը չգիտակցած հանրությունն ու պետությունը:Հենց դրա պատճառով էլ մենք այս դիրքորոշումը անվանում ենք հակապետական:

Ի դեպ, սույն բանաձև աշխատել է թե մեր պատմության, թե այլ երկրների պատմության մեջ:

Մենք նշում էինք, որ «մադրիդյան» փաստաթղթին կարող է այլնտրանք լինել բացառապես 1996-ի «լիսաբոնյան» փաստաթուղթը:

Իսկ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» էժանագին կարգախոսը վերջնարդյունքում ոչ թե օգուտ, այլ վնաս է տալու մեզ:

Այն ժամանակ Փաշինյանին այդ կեղծ հայրենասիրական պաթոսը անհրաժեշտ էր ներքին կյանքում ինչ- ինչ խնդիրներ լուծելու համար: Սակայն դիվանագիտական հարթակում,Փաշինյանն իր մոտեցումներով լուրջ հարված հասցրեց մեր դիրքերին:

Արդյունքում` դիվանագիտական հարթակում առաջացավ «բաց», որից օգտվեցին ադրբեջանցիները: Վերջիններս մատչելի լեզվով սկսեցին բացատրել միջնորդներին, որ Հայաստանում իշխանության են եկել էժանագին պոպուլիստներ և որի պատճառով էլ ոչ միայն կազմալուծվում են եղած բանակցային ֆորմատները, այլև այն սկզբունքները, որի հիման վրա հնարավոր կլիներ փոխզիջում գտնել:

Երեկվա Լավրովի խոսքերն ապացուցեցից, որ Ադրբեջանն արդեն հասել է իր նպատակին:

Ավելին` հայերը շուտով կհամոզվեն, որ Լավրովի տեսակետը կիսում են նաև մյուս համանախագահները:

Սակայն սա մեր պարտության առաջին փուլը կարող է լինել: Քանզի, եթե Փաշինյանը մերժում է միջնորդների առաջարկները ինչպես 1997-ին, ապա հայտնվելու է «պատերազմ, թե խաղաղություն» երկըրնտրանքի առջև, ինչպես որ դա կատարվեց իր նախկին հոգևոր հոր կառավարման ընթացքում` 1997-ին:

Արդյունքում Փաշինյանը կարող է հանրությանը առաջարկել կամ պատերազմ, կամ կապիտուլյացիա:

Այսպիսին է լինում բոլոր պոպուլիստների ճակատագրերը: Բայց այս ամենից առաջին հերթին տուժում են ժողովուրդները, որոնք թույլ են տալիս պոպուլիստներին խաղալ իրենց զգացմունքների վրա:

Սա է իրականությունը:

zham.am

Դավիթ Մկրտչյան

դիտվել է 1107 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am