Մոսկվան անցնում է հակագրոհի. Փաշինյանի վտանգավոր խաղի հետեւանքը

Մինչ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է լսարանին հեղափոխությունից հիասթափվածների ու չհիասթափվածների, Սերժի մնացորդների եւ նմանատիպ այլ թեմաներով, Հայաստանի ու Արցախի գլխին ամպեր են կուտակվում։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նախորդ տարի Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ ակտիվորեն քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության փուլային տարբերակը, ըստ որի պետք է տեղի ունենա տարածքների հանձնում՝ բաց կոմունիկացիաների դիմաց, այսինքն առաջին փուլում ենթադրվում է հայկական զորքերի դուրսբերում ԼՂՀ-ին հարակից որոշ տարածքներից։ Իսկ եթե ավելի պարզ՝ սա լավրովյան տխրահռչակ ծրագիրն է, որի մասին անցած տարիներին մամուլում բազում անդրադարձեր են եղել, իսկ պաշտոնական Երեւանն ու Մոսկվան էլ հերքել են:

Ինչեւէ, Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Լավրովի հայտարարությանը՝ ասելով, թե փուլային տարբերակը քննարկվել է 2014 եւ 2016 թվականներին, եւ այն անընդունելի է հայկական կողմի համար: Մնացականյանը, սակայն, անհամոզիչ մի հերքում է ներկայացրել. «Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014, 2016 թվականին, և այդ մոտեցումներն ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար։ 2018-ից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ՝ կողմերի մոտեցումների քննարկման, գնատահման վերաբերյալ: 2014թ-ին առաջարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ»:

Փաստորեն, չնայած ինչպես Մնացականյանն է պնդում՝ սեղանին չկա 2014-ի փուլային տարբերակը, բայց, այնուամենայնիվ, իր խոսքի տողատակերում հայտնում է, որ սեղանին դրված է կարգավորման այլ փաստաթուղթ, որի շուրջ ընթացել են բանակցություններ, ինչի մասին կտրականապես հերքում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ էության, արտգործնախարարը հիմնովին չի հերքել Սերգեյ Լավրովին՝ աելով միայն, որ հայտնի փուլային տարբերակի շուրջ չեն բանակցել, ինչը դեռեւս չի նշանակում, որ նմանօրինակ այլ փաստաթղթի շուրջ է եղել բանակցությունը:
Նշենք նաեւ, որ Հանրապետական կուսակցությունը, ի պատասխան արտգործնախարարի հայտարարության, հակադարձեց, որ անցնող տասը տարիների ընթացքում ՀՀ իշխանությունները երբեւէ չեն քննարկել կարգավորման փուլային տարբերակը: <<2008-18թթ. ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցությունները ՀՀ Սահմանադրության համաձայն` Հայաստանի արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումն իրականացնող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, մշտապես փոխհամաձայնեցված գործելով Արցախի իշխանությունների հետ, երբեք չեն քննարկել հիմնախնդրի լուծման փուլային տարբերակը, ավելին` այն համարել են անթույլատրելի, անիրագործելի և աներկբա մերժել են>> տեղեկացնում է ՀՀԿ-ն իր հայտարարությամբ:

Դե, ինչ, ամենեւին էլ անսպասելի չէ, որ Մոսկվան առաջ է մղում փուլային տարբերակը:
Ի հեճուկս Հայաստանի վարչապետի սին հայտարարությունների, թե հայ-ռուսական հարաբերություններն առավել քան երբեւէ փայլուն են, իրականությունը գորշ է ու
վտանգավոր:
Երկու տարի է Նիկոլ Փաշինյանն իր երկակի ստանդարտներով խաղում է Պուտինի նյարդերի վրա՝ սորոսացնելով երկիրը, կալանքի տակ պահելով նրա մտերիմ ընկերոջը, ՀՀ երկրորդ նախագահին ու անհաղորդ է Ռուսաստանից եկող բոլոր ազդակներին, Քոչարյանին ազատելու ուղղակի եւ անուղղակի ուղերձներին,
հեղափոխական ծիրում անցկացվեցին նաեւ Արցախի ընտրությունները եւ նախագահ ընտրվեց Փաշինյանի ոչ պաշտոնական խոսափող Արայիկ Հարությունյանը, կարճ ասած՝ հայաստանյան իշխանության բոլոր քայլերն ընդդեմ Ռուսաստանի են եւ այսքանից հետո սպասել, որ ռազմավարական դաշնակիցը պետք է պահպանի նախկին փոխհարաբերություններն, առնվազն անմեղսունակություն է: Ինչպես ասում են` եկել է քարերը հավաքելու ժամանակը, առաջին ծիծեռնակը գազի գնի թանկացման մասին հայտարարությունն էր, երկրորդը՝ փուլային տարբերակը, որն է լինելու հաջորդը, դժվար է ասել, բայց մի բան պարզ է, որ այս ամենը լավ տեղ չի տանում:

Անի Սահակյան

դիտվել է 5765 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am