Նրա գնահատականների հիմքում լափամանն էր. կյանքը` ուրախ, իսկ ապրուստը՝ ձրի

Ամեն մարդ դատողություններ է անում ու գնահատականներ տալիս սեփական կրթվածության, դաստիարակության, կարդացվածության կամ փչացածության աստիճանից ելնելով։ Նիկոլ Փաշինյանը բացառություն չէ։ Նա երեկ «Մեծ հիասթափության» տեսություն էր առաջ քաշել ու հերթով նշում էր, թե ովքեր են հիասթափված «թավշյա» հեղափոխությունից։

Նրա գնահատականների հիմքում լափամանն էր։ Ոտելիքը։ Եթե առաջնորդվենք «ժողովրդի» վարչապետի տրամաբանության ու արժեհամակարգով, ապա հեղափոխությունից ու իր վարչապետությունից հիասթափված են նրանք, ովքեր իշխանական լափամանից հեռացել կամ հեռացվել են։ Իսկ դա նշանակում է, որ չհիասթափված են, ըստ Նիկոլի արժեհամակարգի, նրանք, ովքեր հիմա լափամանին մոտ են։

Եթե այդ լափամանային սանդղակով նայենք, ապա հեղափոխությունից թիվ մեկ չհիասթափվածը ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը։ Նրա կյանքը դարձել է ուրախ, իսկ ապրուստը՝ ձրի։ Նա փոխել է իր բնակարանը, նստել գերթանկարժեք ավտոմեքենան, ձեռքը մտցրել պետական բյուջեի մեջ ու չի հանում։ Ձեռքի հետ այդ բյուջեից պարգևավճարներ է նետում մյուս չհիասթափվածներին՝ իր նախարարներին, պատգամավորներին ու մյուս պաշտոնյաներին, որպեսզի իր չհիաթափվածությունը երկար տևի։

Ի դեպ, Փաշինյանը հիասթափվածներին անդրադառնալիս նշեց նաև իր ընկեր բարեկամներին, թե բա սրանք հույս ունեին, որ իր վարչապետ դառնալուց հետո բանի տեր կդառնային, բայց չեն դարձել։ Փաշինյանն այդպիսով ուզում է ցույց տալ, թե, իբր, ինքը հրաժարվել է խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքից և կադրային ու այլ տիպի հարցերում առաջնորդվում է օբյեկտիվ ու պրոֆեսիանոլ չափանիշներով, բայց դա լկտի սուտ է։

Իր վարչապետ դառնալուց անմիջապես հետո կինը՝ Աննա Հակոբյանը դարձել է զույգ հիմնադրամների նախագահ։ Այդ հիմնադրամներին մուծվում են աջից ու ձախից, վերևից ու ներքևից։

Վարչապետ Նիկոլի եղբոր տղան ու աներձագը պատգամավոր են դարձել։ Իր ընկերները, իր հետ քայլածները դարձել են պատգամավորներ, նախարարներ։ Գարիկի պես քաղաքականապես անմեղսունակը դարձել է Արարատի մարզպետ։ Իր ջրի շիշ բռնողը՝ պատգամավոր։ Իր կնոջ բարեկամ Մաշադյանը հարկայինի առանցքային պաշտոններում է։ Նիկոլի քավորին բրդում են Իջևանի քաղաքապետ։ Էլ ո՞րն ասենք, էլ որը՞․․․

Նիկոլի վերջին նշանակումներից մեկն էլ իր անմիջական ընկերական շրջապատից էր։ Ճիշտ է, նրա ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունքում տեղի ունեցավ ուղերձային հայտնի սկանդալը, բայց դե դա այն գինն է, որը պետք է վճարի հեղափոխությունից չհիասթափված Նիկոլ Փաշինյանը։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 575 անգամ
Լրահոս
Օգոստոսի 28-31-ն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Եթե Տիգրանաշեն գնալը «հեղափոխություն» է, ցույց տվեք՝ ո՞ր օրենքով. Ռուբեն Սրբազան Պուտինը ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձшկվելու մտադրություն չունի․ Թրամփ ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am