Հիշիր մահացած Մհերին ու ապաշխարիր, Պետրոս...

2019 թվականի հունվարի 26-ն էր։ Մամուլը գուժեց․ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժկետում, այսօր՝ հունվարի 26-ին, առավոտյան մահացել է 44 օր հացադուլ հայտարարած կալանավոր Մհեր Երամիշի Եղիազարյանը։ Մհերին երևի հիշում եք, լրագրող էր։ Նա իր ձայնը լսելի դարձնելու համար բանտում պայքարել է հացադուլի միջոցով։ Պարտադիր չէ՝ բժիշկ լինել հասկանալու, որ մարդը, երբ 44 օր գտնվում է հացադուլի մեջ, ինչպիսին կարող են լինել հետևանքները։ Դա 10, 20, 30 օր չէ։ Ինչպե՞ս կարձագանքի օրգանիզմը՝ սիրտը, թոքերը, երիկամները, արյունը․․․ Կային բազմաթիվ ազնիվ լրագրողներ, ովքեր իրենց ձայնը բարձրացրին, բայց «հոգին այս անգամ Հ1-ին ծախած Պետրոսը» նման լրագրողների հասցեին իր հաղորդման մեջ ասաց «․․․ես չեմ հասկանում իմ այն գործընկերներին ովքեր ներքաղաքական մոլուցքով տարված սուտ են տարածում․․․»։ Ասաց․ «Մհերը չի մահացել հացադուլի մեջ՝ դա սուտ է»։ Փոքրիկ գրառում էի արել, գրելով՝ "Լրագրող էր Մհերը, Պետրոս․ ընդամենն այսքանը։ Խառնակ այս շրջանում յուրաքանչյուրը կարող է հայտնվել նման իրավիճակում։ Ինչ վերաբերվում է ներքաղաքական մոլուցքով տարված լինելուն, կարծում եմ ինքդ զերծ չես դրանից։ Եթե Մհերը վատացել է, սիրտը կամ մի այլ օրգան չի դիմացել ու ․․․ «ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել է շտապօգնություն, որի կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը», ուրեմն հացադուլից չի՞ մահացել։ Սա նու՞յնը չէ, եթե Կիևյան կամրջից ցած նետվողի մասին դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվի, որ ցած նետվողը ինֆարկտից է մահացել։ Սթրեսից ինֆարկտ է ստացել"։

Հիմա հասկանու՞մ ես, Պետրոս, թե երբվանից լրագրողները դարձան այդքան անպաշտպան։ 2019 թվականի հունվարի 26։ Չե՞ս գտնում, գոնե հիմա, որ լրագրողի մահվան մեջ քո բարոյական բաժինն էլ կա, երբ հացադուլ հայտարարած լրագրողի մահվան մասին խոսում էիր այնպես, ասես այդպես էլ պիտի լիներ։ Ոչ մեկը մեղք չուներ։ Նորերը սրբեր էին, որովհետև քեզ կարևորել էին։ Հիմա հիշեցնում եմ՝ երբ գրել էի, որ խառնակ այս շրջանում յուրաքանչյուրը կարող է հայտնվել նման իրավիճակում։ Հիմա դու ես հայտնվել այդ վիճակում։ Հիշիր մահացած Մհերին ու ապաշխարիր, Պետրոս։ Որբ են մեծանում նրա երեխաները։ Քեզ հետ, դեռ հիշեցնելու եմ, էլի մարդիկ են ապաշխարելու։

hraparak.am

դիտվել է 1201 անգամ
Լրահոս
Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Եթե Տիգրանաշեն գնալը «հեղափոխություն» է, ցույց տվեք՝ ո՞ր օրենքով. Ռուբեն Սրբազան Պուտինը ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձшկվելու մտադրություն չունի․ Թրամփ ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am