Վրացի օպերային երգիչը մուտք է գործում քաղաքականություն

 Վրացի հայտնի օպերային երգիչ և «Իավնանա» խոշոր բարեգործական հիմնադրամի հիմնադիր Պաատա Բուրչուլաձեն հայտարարել է, որ կստեղծի «Պետություն ժողովրդի համար» քաղաքական շարժումը և մտադիր է մասնակցել աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Բուրչուլաձեն նշել է, որ իր թիմը մտադիր է անել այն, ինչ չեն կարողացել անել ներկայիս իշխանությունները կառավարման 4 տարում: Նա կողմ է Վրաստանի եվրոպական ինտեգրմանը և մտադիր է «հարստացնել ԵՄ-ն վրացական արժեքներով»: Բուրչուլաձեն կարծում է, որ Վրաստանին բավարար չէ միայն տնտեսապես ուժեղ լինել, այն պետք է օրինակելի երկիր դառնա՝ պահպանելով իր ավանդույթներն ու նպատակները: Նրա խոսքով՝ «Իավնանա» հիմնադրամում աշխատանքի տարիներին ինքը տաղանդավոր և հեռանկարային մարդկանց հավաքելու մասնագետ է դարձել և պատրաստվում է այդ պրակտիկան օգտագործել քաղաքականության մեջ: Երգիչը նաև մտադիր է «վերացնել երկրում կուլիսային կառավարման համակարգը» և ուշադրություն դարձնել Վրաստանի մայրաքաղաքին, մասնավորապես՝ արգելել Թբիլիսիում մշակութային օբյեկտների քանդումը և անպետք ժամանակակից շենքերի ու բնակելի տների կառուցումը: Վրաստանում վերջերս անցկացված սոցհարցման տվյալներով՝ երգիչը դրական արձագանքներ է ստացել երկրի քաղաքացիներից: Վրացական ԶԼՄ-ները չեն բացառում, որ Բուրչուլաձեի թիմը կարող է խորհրդարանական ընտրություններում դառնալ իշխող «Վրացական երազանք» և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների գլխավոր մրցակիցը:  

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Ադրբեջան Թուրքիան և Ադրբեջանը գրանցվե՞լ են COP17-ին մասնակցելու համար. փոխնախարարի արձագանքը (video) ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան Կրպակդ ի՞նչ է, որ Նիկոլը քեզանից չխլի․․․ դուք սպասե՛ք․ Զարուհի Փոստանջյան (video) 18.5 մլրդ դրամ՝ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար Ներքին ու արտաքին փորձերով մեր ինքնությունն ուզել են, ուզում են քանդել․ Արամ Ա (video) «Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է». Մուրաթ Օնայ Բռնեիք ու սшտկшցնեիք դրան, էսօր էսքան չէինք խոսի․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Նռնшկով եւ ատրճանшկով եկել էր ամառանոց՝ քեռուն սպшնելու. Փաստաբանները մանրամասներ պատմեցին (video) ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կժամանի Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ ինչ ճանապարհով են դիվերսանտին ուղեկցել են Հայաստան․ Զարուհի Փոստանջյան (video) Արարատ Միրզոյանի խոսքում այդ ամենը չկա, կա միայն շատ թափանցիկ տողատակը. քաղաքագետ Որքան աշխատավարձ է քաղաքապետարանից ստացել Սուրեն Գրիգորյանը, որն արդեն չի բավականացնում. 24news.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am