ՀՅԴ-ն բացահայտեց

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների հետ հանդիպումից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ի թիվս այլ տեղեկությունների հայտարարել է, որ Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի լայն հնարավորություն կա եւ փաստաթուղթ է այդ մասին պատրաստվում։Ըստ նրա` կոնսենսուսի լայն հնարավություն կա, բայց եթե ոմանք այդ հայտարարությունը չստորագրեն, պետք է իրենք բացատրեն` ինչու և հասարակությունը կորոշի: Ռուստամյանը կարծում է, որ ընդունված արձանագրումներն իրական այլընտրանք են  բոլոր խնդիրներին, որ բարձրացվում էր քաղհասարակության կողմից: «Այն, ինչ մենք տեսել ենք, բոլոր 5 պայմանները, որ նախապես ներկայացնում էին, դրանք բոլորը բավարարվել են և թող իզուր էստեղ բաներ չփնտրեն: Բանակցությունների փուլը կավարտվի, մենք կպնդենք, որ փաստաթուղթը հրապարակվի, իսկ ով չի միանա, թող իրենք բացատրեն, թե ինչու չեն միանում»,- ասաց Ա.Ռուստամյանը: «Հիմա կա հնարավորություն լայն կոնսենսուսի հասնելու: 4+4+4 ձեւաչափով աշխատել ենք եւ կարծում եմ՝ կա իսկապես հնարավորություն ունենալ Ընտրական մի օրենսգիրք, որը կբավարարի կողմերին: Դրա համար շատ կարեւոր է Եվրոպայի խորհրդի քաջալերումը այս պրոցեսին»։ Ռուստամյանի  հայտարարությունից  հետո Լեւոն Զուրաբյանից լրագրողները փորձեցին պարզել, թե ինչ կոնսենսուսի ու հայտարարության մասին է խոսքը։ ՀԱԿ պատգամավորն արձագանքեց. «Ես կարող եմ միայն ուրախությունս հայտնել, որ իշխող կոալիցիայի մեջ կան մարդիկ, ովքեր մտածում են կոնսենսուսի մասին: Ես լսել եմ, որ Արմեն Ռուստամյանն ինչ-որ բան է ասել, մինչեւ ես իր հետ անձամբ չճշտեմ ինքն ինչ է ասել՝ որեւէ մեկնաբանություն այդ թեմայով չեմ անելու»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հակառակը տեղեկացրեց, որ եվրոպացի գործընկերների հետ խոսել են նաև 4+4+4 ձևաչափից և եկել այն համոզման, որ կարևոր խնդիրը կոնսենսուսի ձևավորումն է: «Ես համազեկուցողներին առաջարկեցի, որ իրենք կենտրոնանան այդ գործի վրա»,- ասաց Զուրաբյանը: 4+4+4  ձեւաչափը առկախվել է շաբաթներ առաջ, այդ առիթով Լևոն   Զուրաբյանը հայտարարեց, որ քանի որ իշխանությունը չի ընդունում  ընդդիմության ու քաղհասարակության կողմից ներկաացրած հայտնի հինգ պահանջներից եւ ոչ մեկը,հետեւապես նպատակահարմար չեն գտնում շարունակել քննարկումները։ Դրանից հետո այլեւս նման քննարկումներ տեղի չունեցան։ Հիմա  ի՞նչ կոնսենսուսի մասին է հայտարարում Արմեն Ռուստամյանը, դժվար է ասել։ Սակայն կարելի է տրամաբանել, որ այդուհանդերձ որոշակի ստվերային գործընթաց է գնում, որը գաղտնի է պահվում հանրությունից։ Այլապես դժվար Արմեն Ռուստամյանը այդ մասին հայտարարություն աներ։ Կամ չի բացառվում, որ իշխանությունն այլ ֆորմատի քննարկումներ է ծավալում, որից դուրս է մնացել ՀԱԿ-ը ու որի մասին կիմանանք առաջիկայում։ Հակառակ դեպքում  ՀՅԴ խմբակցության ղեկավարը առանց որեւէ հիմքի նման հայտարարություն չէր անի։ Անի Սահակյան

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am