Приз в студию!

Կորոնավիրուսին նվիրված հայտնի տեսաուղերձից մոտ մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել էր, որ անպայման պարգևատրելու է կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդին` ճիշտ վարքագիծ ցուցաբերելու համար:

Փաշինյանը նաև նշել է, որ կորոնավիրուսի ստեղծած իրավիճակը Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելու նոր հնարավորություն է: «Հիմա կանխատեսվում է համաշխարհային տնտեսության փլուզում, դա իր ազդեցությունն ունենալու է նաև Հայաստանի վրա: Եթե նախկինում ասում էինք, որ տնտեսական հեղափոխություն ենք անում, 7-8% տնտեսական աճ ենք ունենալու, հիմա ասում ենք՝ եկեք այդ թվերը մոռանանք ու դնենք մի կողմ: Հիմա իսկապես եկել է տնտեսական հեղափոխություն անելու ժամանակը: Այս կորոնավիրուսը մեզ համար բացում է նոր հնարավորություններ: Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո անընդհատ մտածում էի նոր համակարգերի ստեղծման մասին, սակայն առկա էր լարվածություն, որ եղած որեւէ բան չփլուզենք, քանի դեռ չկա ստեղծված նորը: Հիմա ամեն ինչ փլուզվում է, եւ մենք ունենում ենք մի մեծ շինհրապարակ: Ասվածը, սակայն, չի ենթադրում, որ նախկինում եղած ամեն բան թողնվելու է ետևում: Սակայն մենք պետք է մտածենք այդ շինհրապարակում նոր կյանք, նոր պետություն, նոր հանրություն, նոր տնտեսություն, նոր հնարավորություն ունենալու մասին:
Ամենանվազագույն հաշվարկներով` աշխարհում ՀՆԱ-ի մոտ 2 տրիլիոն դոլարի անկում է լինելու: Սա նշանակում է, որ այդ դաշտում 2 տրիլիոն դոլարի թափուր հնարավորություն է լինելու: Եվ եթե այդ 2 տրիլիոնի մեջ Հայաստանը կարողանա 40 մլրդի տեղ ունենալ, ապա դա կնշանակի, որ մենք մեր ՀՆԱ-ն քառապատկում ենք: Այս նոր աշխարհում պետք է հասկանալ, թե որտեղ է պետք ներդրումներ անել, քանի որ արտադրական հարաբերությունները փլուզվելու են»,- ասել է Փաշինյանը:
Անցել է արդեն բավական ժամանակ, և առաջին վարակվածը, բնականաբար, արդեն առողջացել է: Իսկ որտեղ է վարչապետի կողմից նրան խոստացված պարգևատրումը` հայտնի չէ: Եթե իր տված հրապարակային խոստումների կատարման հարցում Փաշինյանը հետևողական լիներ, թերևս պարտավոր էր այդ մարդուն գտնել և տալ իր խոստացած պարգևը, ավելին` պարտավոր էր իր ուղերձոմ նրա մասին հիշատակում անել:
Փաշինյանն իր ուղերձում ոչ մի բան չասաց նաև տնտեսական հեղափոխության մասին: Նախկին ոգևորությունը, թե վարակի շնորհիվ տնտեսական թռիչքի նոր, բացառիկ շանս ենք ստանում, կարծես թե չկար: Հակառակը, վարչապետն անընդհատ խոսում էր կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման և տնտեսությունը չկանգնեցնելու մասին: Եվ ընդհանրապես, տնտեսական հեղափոխության մտքից վարչապետը համարյա հրաժարվել է. <<Մեր ռազմավարական խնդիրը, ըստ այդմ, հետեւյալն է. այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ եւ առողջապահական համակարգի համար տանելի: Մյուս կողմից մենք չենք կարող անվերջ փակված լինել եւ անվերջ ապրել կարանտինի կամ արտակարգ դրության պայմաններում:
Հետեւաբար մեր ռազմավարական խնդիրն է` ապրել կորոնավիրուսին զուգահեռ, ըստ անհրաժեշտության, նրա հետ համատեղ եւ արտակարգ դրության առաջիկա ժամանակաշրջանը մենք պետք է օգտագործենք հենց սրա համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու նպատակով: Ի՞նչ է սա նշանակում գործնականում:
Մենք փուլ առ փուլ թույլատրում ենք տնտեսական գործունեության վերսկսումը զանազան ոլորտներում: Բայց հատուկ պատասխանատվություն ենք ակնկալում գործատուներից, ովքեր պետք է ապահովեն գործարաններում, արտադրամասերում, շինհրապարակներում կորոնավիրուսային անվտանգության հատուկ պայմաններ, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք ոչ թե մեղմացնել, այլ խստացնել սահմանափակումները:
Այսօրվանից արդեն բոլոր տնտեսվարողները պետք է կորոնավիրուսային անվտանգության ապահովման պլաններ ունենան նաև իրենց՝ ապագայում վերաբացվելիք խանութների, սրճարանների, ռեստորանների համար, եւ կոչ եմ անում, խնդրում եմ կարանտինային առաջիկա ժամանակաշրջանն օգտագործել հենց այս խնդիրը լուծելու համար>>,- իր ելույթում նշել է նա:
Հավանաբար սկսել է գիտակցել, որ համավարակը ոչ թե նոր հնարավորություն է, այլ լրջագույն խոչընդոտ, որովհետև եթե կորոնավիրուսի առաջացրած տնտեսական շոկը երկարատև լինի, մեր նման պետությունները կարող են մնալ գլոբալ փլուզման փլատակների տակ: Այս պայմաններում ներդրողներ են պետք, որոնք Հայաստանում համարյա չկան: Հիմա պետք է մտածել ոչ թե նոր հեղափոխության, այլ ճգնաժամից քիչ կորուստներով դուրս գալու մասին: Բայց սա ռազմավարության խնդիր է և ոչ մի կապ չունի առաջին վարակվածին պարգևատրելու հետ:
Ինչպես կասեր հայտնի ռուս հաղորդավար Յակուբովիչը` Приз в студию:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 6594 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am