Ինչքան են ուզելու Քոչարյանից ու մնացածներից. մուծվեք, որ հանգիստ ապրեք

 ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքին, ակամայից բացահայտել է իշխանության ապագա ծրագրերը:

Հարցին` կարո՞ղ է ապօրինի գույքի համատարած բռնագանձման գործընթաց սկսվել, Արարատ Միրզոյանը պատասխանել է. «Այդ գործընթացը, միեւնույն է, սկսված է եւ միեւնույն է, ընթանալու է: Այո, դժվար, այո, դանդաղ, բայց մեր ամենահիմնական քաղաքական խոստումներից, գծերից մեզ համար բնորոշը հենց կոռուպցիայի դեմ պայքարն է, ե՛ւ ներկա հնարավոր եւ նաեւ անցյալ խոշոր մեծ թալանը, որը տարիներ շարունակ մեր հասարակությանը հուզել է: Հիմա մենք մեր խոստումներից հետ չենք կանգնելու, գնալու ենք առաջ: Հիմա այդ պրոցեսի մեջ ինչ-որ փուլում իրավապահները եկել են եւ ասում են, որ մենք բախվում ենք այսինչ-այսինչ խոչընդոտներին: Շատ իրավական առումով խուճուճ, այնպես է ձեւակերպված, մախինացիաներով այնպես բարդ բան է ստեղծված, որ մենք չենք կարողանում ստանալ անհրաժեշտ տվյալները: Ակնհայտ է, որ մարդը 5 տարի եղել է պետական պաշտոնյա, աշխատավարձը հայտարարագրված, հստակ գիտենք իր եկամուտները, նա պիտի ունենար 3 մլն դրամ, 13 մլն դրամ, բայց նա ունի 130 մլն դոլար, օրինակ: Պարզ է, որ մի բան այդտեղ այն չի: Մինչեւ այս օրենքի նախագիծը հնարավոր չի եղել հասնել այդ ունեցվածքին, որը ենթադրաբար, մեր համար ակնհայտորեն ապօրինի կարող է լինել: Հիմա այս հավելյալ գործիքն է տրված իրավապահներին»:
Լրագրողների դիտարկմանը, թե գործարար Սամվել Ալեքսանյանին որքանով կարող է առնչվել ապօրինի գույքի մասին օրենքը, քանի որ նրա հետ իշխանությունները շատ լավ հարաբերություն ունեն, Արարատ Միրզոյանը նշել է. «Սամվել Ալեքսանյանի հետ չէ, մենք բոլորի հետ լավ ենք, ովքեր աշխատում են ՀՀ օրենքների սահմաններում եւ մեր հռչակած խաղի կանոնների սահմաններում, որը էլի հանգելու է ՀՀ օրենքներին: Ոչ մի սեւ հաշվապահություն, միայն կանոնավոր վճարված հարկեր: Բոլոր-բոլորի հետ լավ ենք: Նույնիսկ հազար անգամ ասել ենք՝ եթե կլինեն նախկին գործիչներ, որոնք կգան, կասեն՝ նախկին խաղի կանոնների պայմաններում այդպես է եղել կարգը, հիմա վերցրեք այն գումարը, որն ապօրինի ենք յուրացրել, մենք կընդունենք: Լավ չի, օրենք են խախտել, բայց ինչ-որ ձեւ արել են եւ կուտակել են ապօրինի հարստություն, կգան կասեն՝ այդպես է եղել ընդունված, մեզ մի դատեք, վերցրեք այսքանը, յուրացրել եմ ապօրինի ձեւով, վերցրեք եւ թողեք ես աշխատեմ… հազար անգամ ասել ենք՝ ոչ մի մութ, անդրկուլիսային պայմանավորվածությունների արդյունքում, միայն բաց հասարակության առջեւ: Հլը դա էլ կարող ենք քննարկել՝ պայմանական 1 մլրդ-ից 800-ը տան նորմա՞լ է, թե՞ 700-ն է նորմալ: Բայց քանի անգամ ասել ենք, այստեղ Սամվել Ալեքսանյանը ոչ մի առանձնահատուկ դեր չունի, ով կգա կասի՝ ես նոր Հայաստանի կանոններով եմ ապրելու եւ գործելու ու ես մեծ բիզնեսմեն եմ, մենք խնդիր չունենք ոչնչացնել ոչ մի գործարարի կամ քաղաքական գործչի»,- հայտարարել է ԱԺ նախագահը:
Ամեն ինչ ասվել է պարզ ու հասկանալի, ընդ որում երկիր երկրորդ դեմքի մակարդակով: Այս օրենքն ընդունվել է, որ մարդկանց կանչեն և ասեն` մուծվիր հարգելիս: Այն, որ հեղափոխական իշխանությունը նման գործելաոճ որդեգրել էր ի սկզբանե, գաղտնիք չէ: Հանուն արդարության պետք է նկատել, որ իշխանությունը չի էլ թաքցրել այդ փաստը: Խնդիրը թերևս մուծման չափերի մեջ է, որի շուրջ, ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ մուծվողների հետ:
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի թիմը փող է ուզում հարուստներից և նախկին իշխանավորներից: Արարատ Միրզոյանը ամեն ինչ շատ պարզ ու բաց է ասել` տվեք մեր ուզած փողը և ապրեք հանգիստ: Ըստ ամենայնի, նախկին իշխանության օրոք հարսատացած որոշ օլիգարխներ և պաշտոնյաներ, օրինակ` նույն Սամվել Ալեքսանյանը, հեղափոխականների պահանջած փողն արդեն մուծվել են, դրա համար էլ նրանց բիզնեսը  աճում ու ծաղկում է:
Հետաքրքիր է` իշխանություններն ինչքան են պահանջել փախուստի մեջ կամ բանտում գտնվող նախկին պաշտոնյաներից: Օրինակ` ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանից, նախկին ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանից, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և վերջապես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից` ինչքան են ակնալում: Թերևս եթե նշված անձինք ևս համաձայնվեին մուծվել այնքան, ինչքան Փաշինյանն է պահանջում, հիմա հանգիստ իրենց կյանքը կվայելեին: Այս պարագայում իշխանության հաջորդ քայլը պետք է լինի թվեր և հաշվարկի բանաձևեր հրապարակելը: Ի վերջո, ինչպե՞ս են որոշում` ով ինչքան պետք է մուծվի, աչքաչափո՞վ, թե՞ համակրանքով:
Իրականում, սակայն, այս ամենը ոչ այլ ինչ է, քան սեփականության բռնագանձում, որովհետև եթե չկա դատավճիռ, <<ապօրինի գույք>> պիտակավարումն արդեն իսկ դեմ է սեփականության ինստիտուտին: 


Հայկ Դավթյան

դիտվել է 5660 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am