Ինչ մութ գործարք է կայացել. մեղավորը կրկին Քոչարյանն է

Ապրիլի 15-ին ԱԱԾ-ն հաղորդեց, որ մեղադրանք է առաջադրվել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Մեղադրանքն առնչվում է հայտնի օֆշորի գործին:
Դեռեւս 2013թ–ին մամուլը գրեց, որ Կճոյանի անունը կապված է օֆշորային գործարքի հետ, որով անցնում էին նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Կճոյանի սանիկ Աշոտ Սուքիասյանը եւ ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը: Վերջինս էլ այս երեք անձանց էր տարիներ շարունակ մեղադրում իրեն ունեզրկելու համար:
Սրբազանը, սակայն, հերքել էր մամուլում տարածված լուրերը` նշելով, որ ձեռներեցությամբ զբաղվելու պարագայում երբեք չէր շարունակի ծառայել Հայ Առաքելական եկեղեցուն․ գաղտնի և ընդհատակյա գործունեությունը հարիր չէ իր սկզբունքներին: Եւ, ահա, թավշյա հեղափոխությունից երկու տարի անց, ԱԱԾ-ն նրան գործով մեղադրյալ է ճանաչել:

Որ Կճոյանը հայ առաքելական եկեղեցու օրինակելի եւ պարկեշտ սպասավորներից չէ եւ նրա աշխարհիկ հաճույքների, Բենթլիների ու բոհեմական կյանքի մասին պարբերաբար դրվագներ են հայտնվել մամուլում, թերեւս չի հերքի եւ ոչ մեկը: Բայց այդուհանդերձ նրա նկատմամբ իրականացվող գործընթացը ընկալելի կլիներ, եթե չհաջորդեր վեղափառ Գարեգին Բ-ի՝ Քոչարյանի վերաբերյալ հայտնի հայտարարությանը:

Եւ, իրոք, առնվազն տարակուսելի է, որ հիշյալ քրեական գործով Նավասարդ Կճոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին հրապարակայնացումը ուղղակիորեն հաջորդում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կորոնավիրուսի համավարակի պայմաններում խոցելի խմբում գտնվող կալանավորների, այդ թվում և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դիրքորոշման հանրայնացմանը:
Իշխանությունները գրեթե ամեն օր ապացուցում են, որ իրենց ողջ գործունեությունը պտտվում է մեկ մարդու առանցքի շուրջ եւ այդ մեկ մարդը Ռոբերտ Քոչարյանն է: Ամիսներ առաջ, երբ Արցախի երկու նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը երաշխավորությամբ ներկայացան դատարան, Նիկոլ Փաշինյանն կրկին անկառավարելի ցայտնոտի մեջ էր ընկել ու իրավապահներին, մասնավորապես ԱԱԾ-ին հանձնարարել ընդհուպ ձերբակալել նախագահներին: Սակայն ԱԱԾ այդ ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարվել է իրականացնել այդ խելահեղ հրահանգը, ինչն էլ նրա հեռանալու պատճառներից մեկն էր:

Հիմա էլ Նիկոլ Փաշինյանը որոշել է Նավասարդ Կճոյանով հաշվեհարդար տեսնել հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, որի առաջնորդը հանդգնել է աջակցության խոսք ասել Քոչարյանի վերաբերյալ: Թե ինչպես են այդ գործընթացը գլուխ բերել, կարելի է ենթադրել: Աշոտ Սուքիասյաը, որը կատարվածն ամբողջությամբ իր վրա էր վերցրել եւ դատապարտվել 16 տարվա ազատազրկման, 2020 թվականի հունվարին վեց տարվա ազատազրկումից հետո արդարացվել ու ազատ է արակվել: Հաշվի առնելով գործող իշխանության ձեռագիրը, ամենայն հավանականությամբ գործարք է առաջարկել Սուքիասյանին եւ վերջինս ցուցմունք է տվել իր մյուս գործընկերների դեմ, իշխանությունն էլ այս կոմպրոմատը պահել էր պատեհ պահին հրապարակայնացնելու:

Անի Սահակյան

դիտվել է 4057 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am