Սրանք ուզում են դառնալ փոքրիկ «ստալիններ» և «բերիաներ», սակայն ունենալու են վատ ծաղրածուների ճակատագիր

Թե ինչու Նիկոլ Փաշինյանը որոշեց գործ բացել Նավասարդ Կճոյանի դեմ, այսօր հասկանում են նույնիսկ դպրոցականները:

Վեհափառի հորդորը ՀՀ 2-րդ նախագահի կալանքի փոխելու վերաբերյալ ուղղակի խուճապային ցնցության մեջ է գցել Փաշինյանին և նրա նեղ շրջապատին: Իրենց արդեն հայտնի ձեռագրով որոշեցին «պատասխանել» Վեհափառին` Նավասարդ Կճոյանի վրա գործ բացելով: Այդպես էր, երբ Հրայր Թովմասյանին պատժելու համար գործ էին բացում նրա սանիկների վրա, նրա հիվանդ հորն էին հարցաքննում ԱԱԾ-ում, ՀՀ 2-րդ նախագահին մոտ կանգնած գործարար Արմեն Թավադյանի վրա շինծու գործ էին բացում, և այսպես շարունակ:

Այս նորահայտ «բերիաները» նույնիսկ չեն հասկանում, որ իրենց այս քայլերով խոստովանում են, որ երկրի ողջ արդարադատական համակաքրգը օգտագործում են բացառապես իրենց մանր շահերի սպասարկման համար:

Ավելին` Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը անկեղծորեն կարծում են, որ իրենց քայլերը բնական բնույթ ունեն: Նրանք նախկիններին տարիներ շարունակ մեղադրում էին, թե նրանք օգտագործում են ուժային կառույցնեորը իրենց շահերի սպասարկման նպատակով: Այսօր նույնիսկ «պողոսներն են» հասկանում, որ սրանք նույնն են անում պարզապես ավելի բռի ձևով: Ստացվում է, որ Փաշինյանը, Սիմոնյանն ու նրանց շրջապատը նախկինների գործողությունները բնական էին համարում: Այդ իսկ պատճառով էլ այսօր լինելով իշխանություն իրենք են գործում նախկինի պես:

Ստացվում է, որ իշխանության են եկել ոչ թե «Նոր Հայաստան» կառուցման ջատագովները, այլ «հնագույն» ստալինյան հոգով տառապող երիտհայեր, որոնք իշխանության ռեսուրսներով հաստատվելու բարդույթ ունեն:

Սակայն իրենց վարքագծով սրանք ոչ «ստալինի», ոչ էլ «բերիայի» վիճակին չեն հասնի, քանզի նրանք իրենց տոտալիտար համակարգի ստեղծման համար լուրջ ջանքեր են թափել: Սրանք ոչինչի ունակ, դատարկ մարդիկ են ովքեր նույնիսկ կարգին ստել չգիտեն:

Օրինակ` արդարանալով, թե ինչու Նավասարդ Կճոյանի վրա գործ հարուցեցին Վեհափառի հայտնի հորդորից հետո` Ալեն Սիմոնյանը սկսեց արդարանալ, թե իբր Վեհափառը այդ հորդորով հանդես է եկել ապրիլի 14-ին, իսկ իրենք գործն հարուցել ենմեկ օր առաջ: Իր այդ խաբեբայությամբ Սիմոնյանը ուզում է ցույց տալ, թե իբր Վեհափառն է իրենցից վախեցել և դրա համար էլ այսպիսի հորդորով է հանդես եկել:

Այս ամենին մեկ բան կարելի է ավելացնել: Հետագայում, երբ սրանց դատելու լինեն, նույնիսկ իրենց թիմակիցները չեն պաշտպանելու, քանզի այսպիսի մանրահոգի մարդկանց պաշտպանելը արժանապատիվ չի համարվելու:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հ.Գ

Սրանք նույնիսկ իրական գործեր բացելու լեգիտիմությունից իրենց զրկեցին, քանզի այս ամենից հետո արդեն բոլորի համար է հասկանալի, որ սրանց իրական նպատակը ոչ թե արդարադատություն հաստատելն է, այլ բացառապես սեփական կապրիզների բավարարումը:

դիտվել է 366 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am