Համոզվեցի, որ իմ որոշումը՝ մասնակցել այս հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացված էր. Սերժ Սարգսյան

«Իմ որոշումը՝ մասնակցել այս հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացված էր: Նիստն ընթացել է շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, և ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ նաև լրացուցիչ տեղեկությւոններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների վերաբերյալ: Ես չեմ կարող ոտքի վրա, իրար ընդհատելով պատասխանել բոլոր հարցերին և հանրությանը հասցնել իրական, հավաստի տեղեկություններ:Դրա համար առաջիկայում մանրամասն կպատասխանեմ հարցերին»,- ԱԺ ապրիլյան իրադարձությունները քննող ժամանակավոր հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: 

Հարցին, թե ինչ պարզաբանում կտա յան հարցին, թե  վերջերս ցուցադրված ֆիլմում արած իր այն հայտարարությունը, որ մենք ոչ թե 800 հեկտար ենք կորցրել այդ պատերազմում, այլ 400 հեկտար, պատասխանեց. «Երբ արտակարգ դրությունը վերանա, ես խոստանում եմ բոլորիդ՝ մանրամասն, ցանկացած հարցով, տրամաբանական, տեղին, թե անտեղի և ինչքան ժամանակ կցանկանաք, ես հաճույքով կտրամադրեմ և կպատասխանեմ»:
Իսկ ի՞նչ կասի դավադրությունների վերաբերյալ խոսակցությունների մասով, որ տեղյակ են եղել հարձակումից և այլն, Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը չի ներքաշվի որևէ կերպ չի ներքաշվելու այստեղ հարցուպատասխանի մեջ:

«Ուղղակի ասեմ, որ երբեք, որևէ պարագայում ես չեմ ղեկավարվելու ոչ դավադրությունների տեսություններով, ոչ էլ, ենթադրում եմ, որ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ մեր դաշնակիցները, մեր գործընկերները դավադրություններ են հյուսում հայ ժողովրդի շուրջ: Չկա էդպիսի բան: Այն, որ մենք ունենք թշնամիներ, դա ակնհայտ է, բայց մենք ունենք բամզաթիվ բարեկամներ: Եվ բոլորին էլ խորհուրդ եմ տալիս այդ դավադարությունների տեսություններով չղեկավարվել: Ձեր լսած ինֆորմացին ստուգեք այլ աղբյուրից»,-ասաց նա:

դիտվել է 668 անգամ
Լրահոս
ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է իր նախընտրական քարոզարշավը սկսել Սյունիքից. «Հրապարակ» QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Ժողովուրդ Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ» Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am