Արտակարգ դեպք Երևանում. Ոստիկանության կրթահամալիրի դիմաց հրդեհ է բռնկվել Mitsubishi մակնիշի ավտոմեքենայում
![Արտակարգ դեպք Երևանում. Ոստիկանության կրթահամալիրի դիմաց հրդեհ է բռնկվել Mitsubishi մակնիշի ավտոմեքենայում](/timthumb.php?src=/disc/16-04-20/68b619f6bc2bb9b7786ab8126d8bde29.jpg&w=708)
Երեկ՝ ապրիլի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության կրթահամալիրի դիմաց, հրդեհ է բռկվել 26-ամյա Ռազմիկ Ս-ի վարած Mitsubishi մակնիշի 01 RV 088 համարանիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։
Հրշեջները մարել են ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած հրդեհը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը նրանց հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ չի տուժել։ Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանի ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: