ԱԱԾ-ին նկուղներից հանեք, աֆրիկյան երկրներ գործուղեք. Փաշինյանն այդպես էլ վարչապետ չդարձավ

 Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ մի պարբերություն կարդաց Հաշվեքննիչ պալատի՝ 2019 թվականի աշնանն իրեն տրված տեղեկանքից, որտեղ նշվում էր, որ ՀՀ-ում գրանցված օդանավերն աֆրիկյան երկրներում ներգրավված են զենքի անօրինական փոխադրումներում:

«2018 թվականի դրությամբ ՀՀ-ում գրանցված 28 օդանավերից 18-ը բազավորված են Հայաստանից դուրս, որից 18-ը՝  այսինքն` բոլորը աֆրիկյան երկրներում, որոնք հիմնականում իրականացնում են բեռնափոխադրումներ: Ավիացիայի վարչությունը պարբերաբար ՀՀ ԱԳՆ-ի միջոցով ՄԱԿ-ից ստացել է Անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջների կատարման գրություններ: Ներկայացվել են նաև տեղեկություններ, որ ՀՀ-ում գրանցված օդանավերն աֆրիկյան երկրներում ներգրավված են զենքի անօրինական փոխադրումներում: Գրությունները կցվում են»,- պատգամավորներց մեկի հարցին ի պատասխան՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Տեղեկանքից մի հատված ընթերցելուց հետո վարչապետը պարզաբանեց, որ եվրոպական համապատասխան հանձնաժողովն արձանագրել է հետևյալը, որ ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն չի կարողանում վերահսկել ավիաընկերությունների գործունեությունը: Իսկ ինչու՞ չի կարողանում : Ըստ Փաշինյանի` որովհետև միջազգային կառույցը Աֆրիկայում բազավորված օդանավերի նկատմամբ ունի պարտավորություններ, բայց մեր կարգավորումներով չունի լծակներ այդ պարտավորությունները կատարելու, և դրա արդյունքում տեղի են ունեցել մի շարք զարգացումներ: Բացի այդ, 2019 թվականի աշնանը եվրոպական կազմակերպությունները ստուգել են ավիաընկերություններից մեկը, դրա մասին նախնական զգուշացնող տեղեկանք են ուղարկել Հայաստան` քաղավիացիայի կոմիտե: Պաշտոնյան, որը պարտավոր էր այս մասին զեկուցել կոմիտեի ղեկավարին, չի զեկուցել: «Կոմիտեի ղեկավարն իմացել է այդ մասին 2 ամիս անց՝ Եվրոպայում տեղի ունեցած մի քննարկման ժամանակ, և նրան այդ մասին տեղյակ են պահել իր կոլեգաները: Երբ պարզաբանումների պրոցես է սկսվել, թե ինչու չի զեկուցվել, արդյունքում՝ այդ աշխատողն ազատվել է աշխատանքից: Նա աշխատանքի  է անցել այն ավիաընկերությունում, որը ստուգման է ենթարկվել»,- նշել է վարչապետը և հավելել, թե կա հարուցված երկու քրեական գործ, որոնցից մեկը վերաբերում է հենց այս դեպքին:
Ըստ Կառավարության ղեկավարի՝ խնդիրն է այն, որ ամբողջ աշխարհում ավիացիայի համար լիցենզիաները տրվում են համապատասխան վճարի դիմաց, ինչը չի կարող անել մեր քաղավիացիան՝ իր ունեցած կարգավիճակով, դրա համար քննարկվում են  կարգավիճակի փոփոխության այնպիսի լուծումներ, որ Քաղավիացիան կարողանա, դառնալ ինքնածածկվող կազմակերպություն, ունենա ֆինանսներ, այդ թվում՝ պատշաճ մասնագետներ ներգրավելու և իր լիազորություններն իրականացնելու համար:
Եթե անգամ վարչապետի ասածները բացարձակ ճշմարտություն են, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ իրեն ամեն ինչ ճիշտ և ամբողջական է զեկուցված, որևէ կարևոր ինֆորմացիա Նիկոլ Փաշինյանից և կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանից այլևս թաքուն չի պահվում, միևնույնն է` կա մի շատ պարզ ու տրամբանական հարց, որը պատասխան չի ստացել: Ինչո՞վ է զբաղվել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն այս ընթացքում: Եթե եղել են կասկածներ առ այն, որ հնարավոր է` ՀՀ-ում գրանցված օդանավերն աֆրիկյան երկրներում ներգրավված են զենքի անօրինական փոխադրումներում, իսկ նման տեղակություն, ինչպես ինքը` Փաշինյանը հաստատեց, եղել է, կնշանակի` ԱԱԾ-ն պարտավոր էր այդ հարցը մինչև վերջ ճշգրտել ու պարզաբանել: Եթե իրականում եղել էր նման խնդիր, ապա հարցը պետք է լուծում ստանար նախ և առաջ Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից, նման ընկերությունը առաջինը Հայաստանում պետք է զրկված լիներ լիցենզիայից, և բանը չպետք է հասաներ այնտեղ, որ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA)՝ աուդիտն արձանագրեր այդ խայտառակությունը, և 2 հայկական ընկերություն զրկվեր լիցենզիայից:
Ավիացիան այն ոլորտը չէ, որտեղ ձախողման պատասխանատվությունը կարելի է թողնել ընդամենը մեկ պաշտոնյայի զեկուցելու կամ չզեկուցելու ցանկության ու անբարեխղճության վրա: Իսկ ինչո՞վ էր զբաղված քաղավիացիայի առաջին բաժինը, թե՞ այդ բաժնի հետ Տաթևիկ Ռևազյանը չի աշխատել ընդհանրապես:
Ինչո՞վ է զբաղվել ընդհանրապես արտաքին հետախուզությունը: Եթե այդ հարցն ուղղեք վարչապետին, նա հավանաբար ԱԱԾ-ի հասցեին մի մեծ գովք կանի` հիշեցնելով կոռուպցիայի դեմ պայքարը, որը Նիկոլ Փաշինյանի քաղաքական դրոշակն է: Ներողություն, բայց այս կամ այն դպրոցում, մանկապարտեզում պահակ ձևակերպված, բայց աշխատանքի չհաճախող քաղաքացուն գտնելը, նրա ստացած անօրինական աշխատավարձը բռնագանձելը, այս կամ այն նախկին պաշտոնյայի մի քանի մետր ավել կամ պակաս քաշած ջրի խողովակը գտնելը ԱԱԾ-ի գործ չէ, դրա համար կա ոստիկանություն, կան քննչական մարմիններ, դատախազություն: ԱԱԾ-ի առաջնային գործը արտաքին հետախուզությունն է, որին ավիացիան շատ ուղղակիորեն է առնչվում: Երկրի հատուկ ծառայությունները պարտավոր են իմանալ, թե Հայաստանում գրանցված օդանավերը Հայաստանից դուրս ինչով են զբաղված: Նման հարցերի հետ կապված արտաքին հետախուզությունը անհրաժեշտ միջոցառում է պետական անվտանգության տեսանկյունից, սակայն քաղաքական պոպուլիզմի առումով իշխանությանը էժան դիվիդենտներ չի բերում և հեղափոխական էֆեկտ չունի: Քանի որ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ վարչապետ չդարձավ, այլ մնաց անդառնալի հեղափոխական, հետևաբար ԱԱԾ-ի ռեսուրսը կենտրոնացվել է բոլորի նկուղներն ու բոստանները ստուգելու <<վեհ>> գործի վրա: Իսկ աֆրիկյան երիկներ թռչող օդանավերի մասին, փաստորեն, դրսից ենք իմանում: Վարչապետը, առնվազն պետք է ամաչեր այդ մասին ԱԺ-ում հերոսական կեցվածքով հայտարարելուց: Գոնե հասկանու՞մ է, որ այդ խայտառակության պատասխանատուն ինքն է:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3372 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am