Լևոն Տեր-Պետրոսյանի ցանկությունները չեն սպառվել. ինքն արդեն պատկերացնում է հաջորդ իշխանությանը.Աղվան Վարդանյան (video)

Քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանի խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը շատ ավելի ակնհայտ դարձրեց, որ ինքն այլևս սպառված է: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է նա՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին կոչին:

Ըստ Աղվան Վարդանյանի՝ առաջին նախագահը, ով իրեն «գործիք» էր կոչում, արդեն պիտանի չէ օգտագործման. «Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթն իր գործունեության վերջին 25 տարվա ամփոփումն էր: Տեր-Պետրոսյանը շարունակում է հասարակությունը պառակտել, իր ընդդիմախոսներին անվանել սադրիչ չարակամներ, մոռանալով, որ հենց ինքն է տարիներ շարունակ այս ամենն արել մեր հասարակության հետ»:

Աղվան Վարդանյանի կարծիքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանն իր կոչում, իրեն հեռու պահելով վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ևս մեկ փորձում էր առաջ տանել սեփական հայեցակարգը:
Աղվան Վարդանյանի համոզմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ունի բարդույթներ, որոնք չի կարողանում հաղթահարել. «Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության ամբողջ ժամանակաշրջանում չի խոսել, որովհետև իր առջև տեսել է Ռոբերտ Քոչարյանին, ումից ինքը վախենում է: Ես մի բանում էլ եմ համոզված՝ Լևոն Տեր-Պետրոսյանի քինախնդրությունն իրեն հանգիստ չի տալիս»:

դիտվել է 473 անգամ
Լրահոս
Մի քանի անգամ ասել են, որ թոշակ են բարձրացնում, բայց այդ թվերն ավելի ցածր էին, քան ինֆլյացիան. Քոչարյան Հակոբյանները դատախազություն են քսի տալիս, Հրաչյա Հակոբյանն է միացել «հերյուրանքի դեմ արշավին» Միքայել, Բագրատ եւ Արշակ Սրբազանները նույն խցում են 34-ամյա վարորդը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավոր կա Սբ Յոթվերքը զորավոր է. չի՛ ներելու տիրադավներին․ Կալանավորված Սրբազանների հայտարարությունը Մեքենաներ են ճակատ ճակատի բախվել, վիրավոր կա Ալիևը ուզում է վերացնել Հայաստանը, Փաշինյանից պատասխան չկա․ Թաթոյանը առաջարկ է արել Բաքվին Թրամփի փեսան կգրի Ուկրաինայի հարցով կարգավորման հնարավոր պլանի ձևակերպումները․ Ուշակով Կալանավորված Սրբազան հայրերը վստահ են՝ Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը դատապարտված է ձախողման ԱՄՆ-ն կարող է Թուրքիային վաճառել F-35 կործանիչներ. Անկարայում ԱՄՆ դեսպան «Իրական Հայաստան» կոչվող բազմասերիանոց տրագիկոմեդիան շարունակում է իր հաղթարշավը․ Դեմոյան Արշակ Սրբազանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Հունաստանն Էգեյան ծովում Թուրքիային զսպելու համար նոր քայլերի կդիմի Գյումրեցի ուսուցիչներին հրահանգել են, որ անպայման մասնակցեն Փաշինյանի «պատարագին» Իշխանությունն անխուսափելի ավելացնում է հանրային ատելության աստիճանը․ Քրիստինե Վարդանյան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի դեմ դատական ֆարսը Բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են վաղն օդանավակայանում դիմավորել Կաթողիկոսին Ինչու է կալանավորվել Արշակ Սրբազանը Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը Աղբը այրած «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի պատասխանատուն կտուգանվի 200 հազար դրամով ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արշակ Սրբազանի գործից Որեւէ մի հոգեւորական Շիրակի թեմում չի համոզվել զեղչել Վեհափառի անունը. Տեր Հուսիկ Քննչական, հլը ուղեղիդ զոռ տուր, կարա՞ս էս թեմայով էլ մի բան կարես Արշակ Սրբազանի վրա, մեկ ա նիկոլը քո ուժերին հավատում ա. Արամ Գևորգյան ՍԿԱՆԴԱԼ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. օպերբաժնի պետը խմբակային մարդ է ծեծել Աղոթք կբարձրացվի առ Աստված՝ կալանավորված հոգևոր հայրերի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am