ՀՀՇ-ի «պոլի փետը» և Նիկոլ Փաշինյանի ընտրությունը

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսին: Ջավադյանը պաշտոնավարում է 2008-ից, իսկ Սահմանադրությամբ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ԿԲ նախագահ, սակայն 2015-ին նոր Սահմանադրություն է ընդունվել, եւ եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանար, Ջավադյանի ժամկետը կհաշվարկեր 2015-ից։ Սակայն Նիկոլ Փաշինյանը ծանրակշիռ պատճառ ունի Ջավադյանից հրաժարվելու, ԿԲ նոր նախագահ նշանակելու հարցում: Ինչու պիտի նա իր կողքին պահի նախկինից ժառանգություն մնացած Ջավադյանին, եթե իր <<կրուգում>> էլ ունի թեկնածու, կապ չունի՝ այդ թեկնածուն ունի մասնագիտական բարձր որակներ, կկարողանա այդ պատասխանատու պաշտոնում պատվով իրականացնել իր պարտականությունները: Կարեւորը, որ այս հարցում էլ գործելու է ՀՀՇ-ի հայտնի կարգախոսի հեղափոխական սկզբունքը՝ <<պոլի փետ լինի, ՀՀՇ-ական լինի>>: Այսպիսով՝ իշխանությունն ԿԲ ապագա նախագահի թեկնածուն ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանն է, նա ԱԺ նախկին նախագահ, ՀԱԿ անդամ Բաբկեն Արարքցյանի փեսան է, Արարքցյանը , ի դեպ, նախկինների կաստայի այն պաշտոնյաներից էր, ով սուսուփուս իր գործը տեսել է եւ ապահովել սեփական բարեկեցությունը պետական միջոցների հաշվին…
Այս շաբաթ խորհրդարանը կընտրի ԿԲ նախագահին:
ԿԲ նախագահի ընտրության ընթացակարգը հետեւյալն է․ Կենտրոնական բանկի նախագահին ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի (ֆինանսավարկային եւ բյուջետային) առաջարկությամբ ընտրում է խորհրդարանը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով, 6 տարի ժամկետով:
Իսկ ԿԲ-ի մասին ՀՀ օրենքով ԿԲ նախագահը չի կարող լինել որեւէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:
Մարտին Գալստյանի նշանակումը հօդս է ցնդեցնում Նիկոլ Փաշինյանի ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված թվացյալ քննադատությունները եւ այս նշանակումը ՀԱԿ-ի եւ տերպետրոսյանական մյուս կադրերի՝ իշխանության մեջ ներդրվելու ծրագրի շրջանակներում է։
Նախկիններին անողոքաբար քննադատող Նիկոլ Փաշինյանը հետեւոականորեն շարունակում է նրանց գիծը եւ պաշտոններ տալիս ծանոթ-բարեկամ սկզբունքով: Հայաստանում բարձրակարգ ֆինանսիստների պակաս, վստահ ենք չկա , բայց ամեն մեկը չէ, որ ներկայիս իշխանության հետ ունի կապեր ու մտերմություն:

Անի Սահակյան

 

դիտվել է 3388 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am