1in.am կայքը այս կեղծ մեղադրանքը ակամայից ուղղել է նախ և առաջ գլոբալ «Toyota Motor Corporation» ընկերությանը. «Տոյոտա Երևանի» հայտարարությունը

Toyota Yerevan-ի հայտարարությունը.

2020 թվականի ապրիլի 14-ին 1in.am կայքը տարածել է ակնհայտ կեղծ, մանիպուլատիվ և, կարելի է ասել, անգրագետ մի տեղեկատվություն առ այն, որ «Տոյոտա Երևան» ընկերությունը, և, մասնավորապես, այդ ընկերության սեփականատերերը իբր իրենց շնորհել են անձանց տեղորոշելու իրավունք:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նյութն առերևույթ նպատակ է հետապնդում արատավորել թե՛ մեր ընկերության և թե՛ մեր սեփականատերերի բարի համբավը, հարկ ենք համարում հանրամատչելի և հանգամանալից անդրադառնալ նյութում նկարագրվածին:
Այսպես, տարածված նյութում նշվում է՝ ««Տոյոտա Երևան» ընկերության կայքում նշված է, որ իրենք կարող են հավաքագրել և կիրառել օգտատերերի անձնական տեղեկատվությունը և որպես հիմնավորում, նշվում է իբրև թե հաճախորդների սպասարկման կատարելագործումը, կայքի բարելավումը և կայքի այցելությունների վիճակագրություն վարելը։ Իսկ թե քաղաքացիների անձնական տվյալների հետ այդ ընկերությունը իրականում ինչպես է վարվում, ոչ ոք չի կարող ասել:»:
Ցանկացած քաղաքացի, առաջին անգամ մուտք գործելով մեր ընկերության կայքը, կարող է տեսնել նկարում երևացող հաղորդագրությունը, որը վերաբերում է cookie-ֆայլերի կարգավորումներին:
Վեբ կայքերի աշխատանքից անգամ մակերեսային պատկերացում ունեցող ցանկացած անձ տեղյակ է, որ cookie-ֆայլերը վեբ կայքերում կիրառվող ամենատարածված գործիքներից են: Աշխարհում գոյություն ունեցող վեբ կայքերի ճնշող մեծամասնությունը օգտագործում են cookie-ֆայլեր: Դրանց կիրառությունը սկսվել է դեռևս 1994 թվականից: cookie-ֆայլերի մասին տեղեկությանը կարող եք մանրամասն ծանորանալ հետևյալ հղումով՝ https://en.wikipedia.org/wiki/HTTP_cookie
2002 թվականին Եվրոպական Միությունը համապատասխան հանձնարարական է թողարկել՝ (https://en.wikipedia.org/wiki/Privacy_and_Electronic_Communications_Directive_2002), ըստ որի՝ cookie-ֆայլեր կիրառող վեբ կայքերը պետք է նախապես տեղյակ պահեն օգտատիրոջը դրա մասին և թույլատրեն օգտագործումը մասամբ մերժելու հնարավորությունը:
Հիմնվելով վերոնշյալ՝ աշխարհում վաղուց հայտնի և ընդունված կարգավորման վրա՝ toyota.am կայքը ինչպես տեղեկացնում է իր այցելուներին cookie-ֆայլերի օգտագործման մասին, այնպես էլ տալիս է պահանջվող բոլոր կարգավորումները անելու հնարավորություն, ինչը կարող եք անել հետևյալ հղումով՝ https://www.toyota.am/sys/e-privacy/settings
Միևնույն ժամանակ, այս նյութը տարածող և մեր ընկերությանը մեղադրող 1in.am կայքը նույնպես օգտագործում է cookie-ֆայլեր (ինչի մեջ կարող է համոզվել ցանկացած օգտատեր, վեբ բռաուզերի որոշակի կարգավորումներին ծանոթ լինելու պարագայում), սակայն այդ մասին 1in.am-ն իր օգտատերերին չի զգուշացնում, ավելին՝ չի տալիս դրանց օգտագործումը մասամբ մերժելու հնարավորություն:
Կարևոր ենք համարում նշել նաև, որ cookie-ֆայլերը որևէ առնչություն չունեն անձանց տեղորոշելու հետ, ինչպես պնդում է 1in.am կայքը, ո՛չ մեր ընկերության, ո՛չ 1in.am կայքի և ո՛չ էլ որևէ այլ կայքի պարագայում: Սակայն լրատվականի կողմից այլ անձանց «մահացու» մեղքերում մեղադրելը, այն դեպքում, երբ իրենք կիրառում են նույն տեխնոլոգիաները՝ առանց իրենց օգտատերերին զգուշացնելու, առնվազն հարցեր է առաջացնում:
Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ toyota.am կայքը տնօրինվում է ոչ թե «Տոյոտա Երևան» ընկերության, այլ տարածաշրջանային դիստրուբյուտորի կողմից, և 1in.am կայքը այս կեղծ մեղադրանքը ակամայից ուղղել է նախ և առաջ գլոբալ «Toyota Motor Corporation» ընկերությանը:
Ամփոփելով՝ հայտնում ենք, որ «Տոյոտա Երևան» ընկերությունը օրենքով սահմանված բոլոր հնարավորությունները պատրաստվում է օգտագործել «Toyota Motor Corporation» ընկերության, «Տոյոտա Երևան» ընկերության և իր բաժնատերերի բարի համբավը պաշտպանելու նպատակով:

դիտվել է 635 անգամ
Լրահոս
Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով, ու այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է Ջրհեղեղից երեքուկես ամիս անց Դիլիջանի համայնքապետը և ավագանին որոշել են դրա հետևանքները վերացնել Վայոց ձորի մարզում ավտովթար է տեղի ունեցել. 4 վիրավոր կա Հայկական Արցախը ցեղասպանական գործողությամբ նախ հայաթափվեց, ապա սկսվեց հայկական ինքնության վերացումը Իբրահիմովիչը բանակցություններ է սկսել Միլանի հավանական նոր գլխավոր մարզչի հետ Բացվեց հերթական օվերտոնի պատուհանը․ մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք ԱԱԾ-ականները հայտնաբերել են քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջուգլիեցի Արտյոմին» Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել բարձրացնել պաշտպանության համար նախատեսված ծախսերը Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿ Արցախի էթնիկ զտումը`հայաթափման ծրագիրը, կատարվեց միջազգային հանրության աչքի առաջ՝ առանց միջամտության Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ Զախարովա Թուրք պրոֆեսորը պարզաբանել է, որ այբուբենի փոփոխություններ Թուրքիայում կամ Ադրբեջանում չեն լինի Լիբանանում ռացիաների զանգվածային պայթյունների զոհերի թիվը հասել է 25-ի Ադրբեջանն Արցախի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտում է իրականցրել՝ մնալով անպատիժ. «Զովիգյան» հանրային գրասենյակ Փորձելու ենք մեր նպաստը բերել Հարավային Կովկասի դժվարին տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործում․ Միխայել Ռոթ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին Իրավիճակը անընդհատ նոր փոփոխությունների է ենթարկվում․ Գարիկ Քեռյան Կարեն Անդրեասյանի շռայլ ժեստն ու թափանցիկ ակնարկը Տաթևիկ Գրիգորյանին. 168.am Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ. Տիգրան Քոչարյան Հանրային ռադիոյի տնօրենը չի պատրաստվում հեռացնել Բաքվի ժամացույցը․ Mediahub.am Մեր կոչն է համայն հայությանը՝ այս պայքարում լինել հետևողական, վճռակամ ու վճռական․ ՀՅԴ Արմե՛ն, "Բաքու" և "Անկարա" ցուցանակները տար ննջասենյակիդ պատից կախի Մեզ շեղում են մտածելու ունակությունից․ մենք պարտվում ենք, որովհետև չգիտենք, թե ում դեմ պետք է պայքարենք․ Միքայել Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am