«Բա որ չեմ աշխատում, մայիսի 15-ին ո՞նց եմ երեք ամսվա կոմունալի ու վարկի փողը մուծելու. պարետին ասեք՝ լավ մտածի, նոր արգելի»


Արտակարգ դրությունւը ևս մեկ ամսով երկարեցնելու կառավարության մտադրությունը հակասական զգացողություն է առաջացնում մարդկանց մոտ:
Արտակարգ դրության երկարաձգումը, եթե այն ուղեկցվում է աշխատանքային գործունեության և տեղաշարժի սահմանափակումներով, առաջ է բերում մի շարք խնդիրներ: Մարդիկ ուզում են հասկանալ՝ ինչքան կարող են տանը նստել և աշխատանքի չգնալ: Հրազդան քաղաքի բնակչուհի տիկին Ալվարդ Մկրտչյանը աշխատանքի չի գնում մարտի 25-ից: Աշխատում էր Ծաղկաձորի հյուրատներից մեկին կից ռեստորանում: Հասարակական սննդի ծառայության այդ տեսակը, ինչպես հայտնի է, սահմանափակվեց, և հիմա տիկին Ալվարդը հույս ունի, որ գոնե կառավարության սահմանած արտոնության 8-րդ կետի շրջանակում մեկանգամյա աջակցություն կստանա: Բայց այս կետով շահառուների ցուցակները դեռ հրապարակված չեն, շատերի պես ինքն էլ է սպասում:
Չեն աշխատում նաև նրա որդին ու հարսը: Տղան մայրաքաղաքի խոշոր առևտրային կենտրոններից մեկում էր աշխատում, հարսը՝ տուրիստական գործակալությունում, երկուսն էլ չգրանցված աշխատող են եղել, բայց քանի որ երեխաներ դեռ չունեն, աջակցության հույս էլ չունեն: Տիկին Ալվարդի եղբայրը՝ Տիգրանը, նույնպես մարտի վերջերից տանն է, քանի որ նրա աշխատանքը ևս , պարետի որոշմամբ, կասեցված է: Տիգրանն աշխատում էր Երևանի խոշոր շինարարություններից մեկում՝ օրավարձով: Քանի որ չի աշխատում, նաև չի վարձատրվում, գրանցված չի եղել, համապատասխան տարիքի երեխաներ չունի, կառավարության սահմանած արտոնությունները նրա ընտանիքի վրա ևս չի տարածվում: «Եթե աշխատանքային սահմանափակումները շարունակվեն, մարդկանց վիճակը շատ վատ կլինի: Ենթադրենք, ես պետությունից 68 հազար դրամ աջակցություն ստացա: Բայց եթե 2 ամիս չեմ աշխատելու, իմ տան անդամներևը նույպես չեն աշխատում, դրանով ինչպե՞ս ենք 2 ամիս ապրելու, կոմումնալ վճարումներ կատարելու, վարկ ունենք, վարկը փակելու>>,- ասում է մեր զրուցակիցը:
Դիտարկմանը, թե վարկերի համար բանկերը վարկային արձակուրդ են տրամադրում, իսկ կոմունալ վճարումները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ կարող են ավելի ուշ վճարվել, հրազդանցի կինը հակադարձեց. << Ես փետրվար ամսվա իմ բոլոր վճարումներն արել եմ, հարևանս փող չուներ, որ տար, էլեկտրիկը զանգել ասել էր՝ եթե չվճարես, լույսը կանջատեմ: Պարտք արեց, տարավ վճարեց: Հիմա ես մարտ ամսվա փողը չեմ վչարել, ինձ դեռ չեն զանգել, սպասելու եմ՝ տեսնեմ՝ թույլ կտան, որ ոչ լույսի փող տամ, ոչ գազի, ոչ էլ ջրի, ոչ էլ վարկս մուծեմ: Կամ որ մինչև մայիսի 14-ը չմուծեցի, մայիսի 15-ին որտեղի՞ց եմ միանգամից երեք ամսվա կոմունալ վճարումներն ու երեք ամսվա վարկի մուծումը անելու: Չէ՞ որ եթե մինչև մայիսի 14-ը չեմ աշխատել, ես մայիսի 15-ին փող չեմ ունենա, հակառակը՝ դեռ մի բան էլ պարտքեր կունենամ, որովհետև էդ ամբողջ ընթացքում ապրելու համար էլ փող է պետք»:
«Հանրային սննդի ծառայությունենրի սահմանափակումը, ինչ-որ տեղ հասկանալի է: Հնարավոր է, որ ռեստորան գալով, միասին հավաքվելով՝ վիրուսի տարածումը կարող է շատանալ: Բայց ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ են փակել բոլոր շինարարությունները, բոլոր շուկաները: Օրինակ՝ ես շինարարությունում եմ աշխատում՝ բաց տարածության վրա, մի մետր հեռավորությունից էլ շատ է մեր աշխատողների հեռավորությունը: Օրինակ՝ ասենք մեկը սվարկա է անում, նրա կողքը մի մետր չէ, 3-4 մետրի վրա էլ մարդ չի կանգնում: Կամ արմատուրա եմ գործում, հաստատ, մի մետրի վրա իմ կողքը մարդ չկա : Ինչո՞ւ են իմ գործը կանգնեցրել: Կամ մեկը բետոն է լցնում, ասենք՝ սենյակի մեջ 2-3 հոգի մարդ են: Խնդրեմ, հենց հիմա իջեք մեր դիմացի հացի փռում 6 հոգի մարդ է աշխատում՝ մի 20 քառակուսի մետր տարածքի վրա: Ինչ է՝ էդ կորոնավիրուսը հաց թխողներին չի կպնում: Ասում են՝ իրենք պիտի հաց թխեն, որ մարդիկ սոված չմնան: Բայց մարդիկ պիտի փող ունենան, որ հաց առնեն: Եթե չաշխատեմ, ավտոմատ սոված կմնամ, էդ հացն ում համար են թխում»,- ասում է Տիգրանը:
Մեր մյուս զրուցակիցն էլ գտնում է, որ շատ սխալ էր փակել շինանյութի և գյուղատնոեսական ու այլ տեսակի տեխնիկաների խանութներն ու շուկաները: «Ես ապրում եմ գյուղում, Պարետի որոշմամբ՝ գյուղատնտեսական աշխատանքները թույլատրվում են: Մեր գյուղում մի տրակտոր կա, բոլորս վարի համար էդ տրակտորին ենք դիմում: Էդ տրակտորը փչացել ա, իսկ տերը չի կարողանում մաս ճարել, որ սարքի, գա մեր գործերն անի: Հիմա էդ հարցը ո՞նց պիտի լուծվի: Եթե տրակտորը չաշխատի, ոչ մեկը չի կարողանա վարուցանք անի,- ասում է Սամվելը և շարունակում,- կամ անունն ի՞նչ են դրել, որ շինանյութի խանութները փակել են: Ես եմ՝ ուզում եմ իմ տանը փոքրիկ նորոգման ախատանք անել: Դե եթե գործի չենք գնում, գոնե տանը գործ անենք: Ճիշտ ա, փող չունենք, բայց թեկուզ նիսյա կբերենք, մի բան կանենք: Կամ ասենք՝ մեկի տան ծորակը փչացավ, որտեղի՞ց պիտի առնի: Ասում են՝ 15 րոպեն մեկ լվացվեք, ծորակը որ չի աշխատում, ո՞նց լվացվենք:
Ասենք, որ Իդեալից օնլայն պատվիրեմ, մի ծորակի համար Իդեալի առաքիչը կգա՞ կհասնի մեր գյուղ: Գյուղի գլխին ոստիկանները կանգնած են, թողնող էլ չկա, որ ուզեն էլ, չեն կարողանա գալ: Էս որոշումները շատ սխալ են, պարետին ասեք՝ ամեն ինչ արգելելուց առաջ, թող լավ մտածի»,- ասում է Սամվելը, ով ապրում է գյուղում, բայց աշխատում է քաղաքում:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 5858 անգամ
Լրահոս
Թրամփ․ հնարավոր է՝ ստիպված լինենք փոխել Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսի անվանումը Կառավարությունը երկու պաշտոնյայի գործուղում է Վաշինգտոն՝ TRIPP ծրագրի շրջանակում. ArmLur.am «Վահագն Ալեքսանյա՛ն, դու քո ծննդականը տեսե՞լ ես, անհայտ հորդ արած-չարածի համար պատասխան ես տալու» (video) Զախարովա․ Զելենսկին անխոհեմ է գործում և Եվրոպայում միջուկային աղետի վտանգ է ստեղծում Մե՞նք ենք 2 միլիարդ պարտք․ Սերգեյ Լավրովի կոշտ խոսքն՝ ուղղված Փաշինյանին (video) Թրամփի վարչակազմը մտադիր չէ վերադառնալ Իրանի հետ ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի դրույթներին «Նարեկ Նալբանդյանը կարող էր հորեղբորս որդին լինել, բայց Նիկոլը չէր դադարի պիղծ․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Գուտերեշը ակնկալում է, որ ԱՄՆ-ը կվճարի ՄԱԿ-ին ունեցած պարտքի մի մասը Զեկույց․ շուրջ 370 պաղեստինցի երեխա պահվում է իսրայելական բանտերում Փեզեշքիանը նոր դեսպաններին կոչ է արել առաջ մղել խաղաղության և հավասար երկխոսության օրակարգը Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում Օգոստոսի 28-31-ն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Եթե Տիգրանաշեն գնալը «հեղափոխություն» է, ցույց տվեք՝ ո՞ր օրենքով. Ռուբեն Սրբազան Պուտինը ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձшկվելու մտադրություն չունի․ Թրամփ ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am