Կես միլիոնից ավելի վարակվածներ. ԱՄՆ-ում պիկ է, իսկ Թրամփը սպառնում է

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ կես միլիոնից: Անցած 24 ժամվա ընթացքում ավելի քան 2100-ից ավելի մարդ է մահացել կորոնավիրուսի հարուցած բարդություններից: Վերջին 24 ժամվա ընթացքում 2108 մարդ է մահացել, որոնց մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել։ COVID-19-ի հետ կապված նման ցուցանիշներն ԱՄՆ-ում ռեկորդային են։ Դրանից մեկ օր առաջ ԱՄՆ-ում կորոնավիրուսից 1783 մարդ էր մահացել։

Մինչդեռ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ կորոնավիրուսի հիվանդության պիկը ցած է իջնում:

Կորոնավիրուսի ամենաշատ դեպքերը արձանագրվել են Նյու Յորքի նահանգում, ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելի մեծ է, քան աշխարհի ցանկացած երկրում: Բարձր է նաև մահացությունը՝ վերջին 2-3 օրերի ընթացքում 24 ժամվա կտրվածքով գրեթե 2 հազար մարդ է մահանում:

Չնայած բարձր թվերին, ԱՄՆ-ում ճգնաժամի պիկը հաղթահարելու նշաններ են երևում: Կորոնավիրուսի դեմ պայքարի խմբի անդամ, «Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտ»-ի տնօրեն Էնթոնի Ֆաուչին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում հայտնել է, որ զգալիորեն նվազել է հոսպիտալացվող հիվանդների քանակը: «Միևնույն ժամանակ, երբ մենք ականատեսն ենք մահվան դեպքերի աճի, մենք տեսնում ենք նաև, որ խիստ կրճատվել է հոսպիտալացվելու կարիք ունեցող մարդկանց քանակը», - ասել է նա, նշելով, որ նախօրեին մոտավորապես 200 մարդ է հոսպիտալացվել, երբ նախկինում օրական շուրջ 1400 վարակված էր տեղափոխվում հիվանդանոցներ:
Էնթոնի Ֆաուչին նշել է, որ միտումները գնում են ճիշտ ուղղությամբ, հիվանդության զարգացումն ասես կոտրվել է, անհրաժեշտ է շարունակել նույն կերպ վարվել՝ մնալ տանը: Զգուշությունը շարունակելու վարակաբանի կոչերը հաջորդում են նախագահ Դոնալդ Թրամփի ավելի վաղ հայտարարած ցանկությանը, թե մեկ ամսից հնարավոր է վերացնել սահմանափակումները, բացել բիզնեսը:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե բժշկական տեսակետից որո՞նք են չափանիշները, որ թույլ կտան վերաբացել բիզնեսը, «Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտ»-ի տնօրենը նշել է՝ մեկ ընդհանուր չափանիշ չկա: «Օրինակ՝ ես չէի ցանկանա Նյու Յորքում հրաժարվել սահմանափակումներից, մինչ հիվանդության կորագծի կտրուկ իջնելը: Իրավիճակը տարբեր է փոքր քաղաքներում, դեպի արևմուտք կամ լեռնային շրջաններում, որտեղ իրավիճակը հիմնականում շատ լավ վերահսկվում է: Պետք է տեսնել արդյո՞ք մենք մեկուսացնելու, շփումներին հետևելու և դրանք արգելելու հնարավորություններ ունենք: Իրավիճակները իսկապես տարբերվում են, և ես չեմ կարծում, թե բժշկական մեկ չափանիշ կա», - ասել է նա:

ԱՄՆ-ի նախագահը նշել է, թե համոզված է, որ հիվանդության կորագիծը ցած է իջնում: «Մենք հիմա բլրի գագաթին ենք, գրեթե համոզված եմ, որ գագաթին ենք ու հիմա ցած ենք գնում, որոշ դեպքում գործընթացն արդեն սկսել ենք», - ասել է Թրամփը:
Նրա վարչակազմի տնտեսական հարցերով պաշտոնյաների կարծիքով՝ գալիք մայիսին գործարար ոլորտը կարող է վերադառնալ նորմալ աշխատանքի:

Սպիտակ տանը երեկ կայացած ճեպազրույցում Թրամփն ասել է, թե տարիների ընթացքում շատ բաների վերաբերյալ ճիշտ զգացողություններ է ունեցել և հիմա էլ տնտեսությունը վերաբացելու հարցում ճիշտ զգացողություններ ունի: «Կարծում եմ ամեն ինչ լավ կլինի: Կարծում եմ մեր երկիրը տնտեսապես ավելի հզոր կլինի, քան երբևէ: Մենք մեծ թռիչքի ենք պատրաստվում», - նշել է ԱՄՆ նախագահը: Տնտեսությունը վերաբացելու, սահմանափակումները վերացնելու հարցում առողջապահական համակարգի պաշտոնյաները զգուշություն են ցուցաբերում:

Իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որը պիտի կենտրոնանա կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի վրա, հայտնվում է իր ամենամեծ դոնոր պետության ղեկավարի քննադատության ներքո: Դոնալդ Թրամփը կազմակերպությանը մեղադրում է համաճարակի դեմ ագրեսիվ պայքար չծավալելու մեջ, և սպառնում է դադարեցնել այս կազմակերպության ֆինանսավորումը:

Ի պատասխան Թրամփի մեղադրանքների, կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսը հանդես է գալիս միասնության կոչով ու հորդորում խուսափել ճգնաժամը քաղաքականացնելու փորձերից: «Կարիք չկա կովիդ 19-ը դարձնել քաղաքական կսմթոցների առիթ: Ձեր դիրքը դնելու համար ունեք շատ այլ ուղիներ», հայտարարել է Ղեբրեյեսուսը:

«Երբ ասում է «քաղաքականացնել», արդեն իսկ ինքն է հարցը քաղաքականացնում», ի պատասխան հայտարարում է Թրամփը ու ավելացնում, որ կազմակերպությանն է անցյալ տարի հատկացվել մոտ 500 միլիարդ դոլար ու հարյուր միլիարդավոր դոլարներ` նախորդ տարիներին: «Նրանք պիտի ավելի լավ աշխատեին այդ գումարներով», հայտարարել է Թրամփը:

Թրամփը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը մեղադրում է նաև «չինաստանամետ» լինելու մեջ: Նա հիշեցնում է, որ կազմակերպությունը գովեստի խոսքեր է ասել համաճարակի դեմ պայքարում Չինաստանի գործողությունների մասին: «Ու այսօր շատերն են ասում, որ սա չափից շատ է այն պետության համար, որը մինչ այդ փորձում էր կոծկել Ուհանում սկսված հիվանդությունը», նշել է Թրամփը:

Ըստ «Ամերիկայի ձայնի», ինչպես վերլուծաբան Ռոբերտ Դելին է ասում, այստեղ իրոք կա հասկանալի մտահոգության առիթ, երբ կազմակերպությունը գովաբանում է Չինաստանին: «Սակայն մյուս կողմից կարելի է ենթադրել, որ Թրամփի վարչակազմը փորձում է այս կերպ կոծկել իր իսկ կողմից ուշացված քայլերը», ասում է նա:

Նույն օրը, երբ Թրամփը սպառնաց դադարեցնել կազմակերպության ֆինանսավորումը, պետքարտուղար Մայք Փոմփեոն հանդես եկավ կովիդ 19-ի դեմ համաշխարհային պայքարի համար ԱՄՆ-ի կողմից հավելյալ 225 միլիոն դոլար հատկացնելու մասին հայտարարությամբ:

Վերլուծաբաններից Դանիել Ռունդեն սա գովելի քայլ է համարում: «Եթե ուզում ենք մնալ որպես համաշխարհային առաջնորդ, ուրեմն պիտի գիտակցենք, որ աշխարհն ակնկալում է այս խնդրի լուծման գործում, որպես առաջնորդ, մեր գործողությունները»: Թրամփն, ի դեպ, հրապարակային կերպով ողջունել է այս համաճարակի դեմ պայքարում Չինաստանի դերը: Ավելի վաղ նա ասել էր, թե շատ լավ կլիներ, եթե Պեկինն այս գործում օգնության ձեռք մեկներ մյուս պետություններին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5780 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am