Ռուսաստանցիների միայն 4 տոկոսն է կողմ Հայաստանին օգնելուն

1994 թվականի մայիսի 12-ին Արցախում զինադադադրի հաստաման մասին համաձայնագրի կնքման հերթական տարեդարձի կապակցությամբ Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնն այսօր Ռուսաստանի 130 բնակավայրերում հարցումներ է անցկացրել՝ պարզելու քաղաքացիների վերաբերմունքը արցախյան հիմնախնդրի վերաբերյալ: Այդ նպատակով քաղաքացիներին տրվել է 5 հարց: Նախ քաղաքացիներին հարցրել են, արդյոք նրանք տեղյակ են, որ վերջին շաբաթներին հակամարտությունն Արցախում սրվել է: Պարզվել է, որ ռուսաստանցիների 47 տոկոսը լսել է հակամարտության սրման մասին, սակայն մանրամասներին տեղյակ չէ, 27 տոկոսն ասել է, որ առաջին անգամ է լսում դրա մասին, 25 տոկոսը պատասխանել է, որ լավ տեղեկացված է հակամարտության մասին, եւս 1 տոկոսը դժվարացել է, որեւէ բան ասել: Պարզվել է, որ հարցվածների 71 տոկոսը հավատում է հակամարտության խաղաղ կարգավորմանը, 15 տոկոսը չի հավատում դրան, իսկ 14 տոկոսը դժվարացել է որեւէ պատասխան տալ: Առավել ուշագրավ է հաջորդ հարցը. Հակամարտության կարգավորման որ տարբերակն է առավելապես համապատասխանում Ռուսաստանի շահերին: Հարցվածքների 35 տոկոսը պատասխանել է Արցախի անկախությունը, եւս 18 տոկոսը նշել է, թե Արցախի ճակատագիրը որեւէ նշանակություն չունի Ռուսաստանի համար, 28 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին, 9 տոկոսը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանին շահեկան կլինի, որ Արցախը դառնա  Հայաստանի մաս, իսկ 6 տոկոսը գտնում է, որ ավելի շահեկան կլինի, որ Արցախը դառնա Ադրբեջանի մաս: Ոչ պակաս ուշագրավ են չորրորդ հարցին տրված պատասխանները: Ձեր կարծիքով, ստեղծված իրվիճակում ինչպես պետք է վարվի Ռուսաստանը. Հարցվածների 44 տոկոսը ասել է, թե Ռուսաստանը պետք է միջնորդի եւ դադարեցնի արյունահեղությունը, եւս 36 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը պետք է չեզոքություն պահպանի, քանի որ հակամարտությունը վերաբերում է միայն Հայաստանին ու Ադրբեջանին, 13 տոկոսը դժվարացել է որեւէ պատասխան տալ: Եվ վերջապես, ռուսաստանցիների ընդամենը 4 տոկոսն է գտնում, որ ստեղծված իրավիճակում պետք է աջակցություն ցույց տալ Հայաստանի եւ Արցախի ղեկավարությանը, եւս 2 տոկոսն էլ գտնում է, թե Ռուսաստանը պետք է աջակցի Ադրբեջանին: Միաժամանակ, հարցման միջոցով փորձ է արվել պարզել Արցախի պատկանելիությունը: Հարցվածների գրեթե կեսը՝ 47 տոկոսը դժվարացել է պատասխանել: Մինչդեռ, ռուսաստանցիների 26 տոկոսը կարծում է, որ Արցախը անկախ պետություն է, եւս 13 տոկոսը գտնում է, որ Արցախը Հայաստանին է պատկանում, իսկ 11 տոկոսը ենթադրում է, թե այն Ադրբեջանին է պատկանում: Այսպիսով, հարցման արդյունքներից կարելի է եզրակացնել, որ ռուսաստանցիների մեծ մասին Արցախի հիմնախնդիրը առանձնապես չի հետաքրքրում: Ավելին, ռուսաստանցիների մեծ մասը հակված չէ անվերապահ առաջցություն ցույց տալ հակամարտող կողմերից որեւէ մեկին: Իսկ ռազմավարական դաշնակից համարվող Հայաստանին աջակցելու կողմնակիցների թիվը ընդամենը 4 տոկոս է կազմում:

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Ադրբեջան Թուրքիան և Ադրբեջանը գրանցվե՞լ են COP17-ին մասնակցելու համար. փոխնախարարի արձագանքը (video) ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան Կրպակդ ի՞նչ է, որ Նիկոլը քեզանից չխլի․․․ դուք սպասե՛ք․ Զարուհի Փոստանջյան (video) 18.5 մլրդ դրամ՝ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար Ներքին ու արտաքին փորձերով մեր ինքնությունն ուզել են, ուզում են քանդել․ Արամ Ա (video) «Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է». Մուրաթ Օնայ Բռնեիք ու սшտկшցնեիք դրան, էսօր էսքան չէինք խոսի․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Նռնшկով եւ ատրճանшկով եկել էր ամառանոց՝ քեռուն սպшնելու. Փաստաբանները մանրամասներ պատմեցին (video) ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կժամանի Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ ինչ ճանապարհով են դիվերսանտին ուղեկցել են Հայաստան․ Զարուհի Փոստանջյան (video) Արարատ Միրզոյանի խոսքում այդ ամենը չկա, կա միայն շատ թափանցիկ տողատակը. քաղաքագետ Որքան աշխատավարձ է քաղաքապետարանից ստացել Սուրեն Գրիգորյանը, որն արդեն չի բավականացնում. 24news.am Լավրովը Բաքու կմեկնի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am