Որպես քաղաքացի՝ ցավով եմ արձանագրում, որ այժմյան պայմաններում նույնիսկ մարզպետերն են որոշակի տեղեկատվություն տալիս իրենց մարզերում տիրող իրավիճակից, իսկ Երևանում քաղաքապետի կողմից չենք տեսնում նույնչափ սրտացավություն․ սա ցավալի է։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է փաստաբան Միհրան Պողոսյանը։
Հաղորդման մյուս հյուրի՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ աշխարհում յուրաքանչյուր մեծ քաղաքի քաղաքապետ շփվում է իր քաղաքացիների հետ․ «Հայկ Մարությանը չի զգում քաղաքապետի պատասխանատվություն։ Ուղիղ եթերում ես նրան միայն տեսել եմ աղբի մեքենաների հետ։ Եթե գնահատենք Հայկ Մարությանի աշխատանքը, ապա երկու բալով կգնահատենք»։
Ըստ Նարեկ Սամսոնյանի՝ Հայկ Մարությանը Երևանի պատմության մեջ մնալու է ամենավատ ու ամենավախկոտ գործիչը։
Խոսելով Քաղավիացիայի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումներից ու ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանի հրաժարականից՝ Նարեկ Սամսոնյանն ասել է․ «Վատ կառավարումը քաղավիացիայիում հանգեցրել է լուրջ խնդիրների։ Իշխանությունը ոչ թե փորձում է լուրջ խնդիրները լուծել, այլ՝ արդարանալ։ Քանի դեռ իշխանությունների վերաբերմունքն այսպիսին է, մենք անընդհատ ունենալու ենք տույժեր միջազգային մակարդակով»։
Միհրան Պողոսյանի դիտարկմամբ էլ՝ իշխանությունը մամուլում տեղ գտած յուրաքանչյուր տեղեկատվություն առաջին հերթին հերքում է․ «Հերքում պահանջելուց հետո իշխանությունն անցնում է մանիպուլատիվ քայլերի՝ թույլ չտալով, որպեսզի իրական խնդիրը չլուծվի, ծածկադմփոց են անում»։
Հարցին՝ գիտե՞ք, որ Հակոբ Ճաղարյանին հրավիրել են ԱԱԾ, Միհրան Պողոսյանը պատասխանել է․ «Հայաստանում վերջին երկու տարում ԱԱԾ-ից մարդիկ չեն վախենում։ Իշխանության պատճառով՝ ԱԱԾ-ի նման լրջագույն կառույցը վերածվել է մարդկանց լռեցնելու, քաղաքական հաշվեհարդար տեսնելու կառույցի»։
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը