Թանկացումների և էժանացումների մասին՝ ում կտուգանեն և ինչքան


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտարարել է, որ տՏնտեսվարողները, որոնք արտակարգ իրավիճակից ելնելով թանկացումներ են արել, կենթարկվեն պատասխանատվության:
«Պատասխանատվության չափերը բավական մեծ են և բավական խիստ։ Գերիշխող դիրքի կամ շուկայական իշխանության չարաշահման կամ մոնոպոլ դիրքի և հակամրցակցային համաձայնությունների դեպքում տնտեսվարող սուբյեկտները մինչև նախորդ տարվա ամբողջ հասույթի 10 տոկոսի չափով կարող են տուգանվել։ Հակամրցակցային համաձայնության գալու դեպքում տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձինք ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել, անբարեխիղճ մրցակցության պարագայում կարող են տուգանվել նախորդ տարվա ամբողջ հասույթի 5 տոկոսի չափով։ Եթե տնտեսվարողները չարաշահեն իրենց գերիշխող դիրքը և այս ընթացքում բարձր գին սահմանեն ու ավել շահույթ ստանան, այդ շահույթը ենթակա է վերադարձման պետական բյուջե»,- նշել է Գևորգյանը՝ ընդգծելով, որ արտակարգ դրության պայմաններում նման խախտումները կդիտվեն որպես ծանրացնող հանգամանք։
Նրա խոսքով՝ վերջին օրերի ընթացքում նկատվել է նաև գների նվազման դինամիկա, բայց դա չի նշանակում, թե նշված ապրանքների արժեքները նույնն են դարձել, օրինակ փետրվարի համեմատությամբ։
Օրինակ՝ որոշ ցիտրուսային մրգերի գների բարձրացել են. Նարինջը թանկացել է, իսկ մանդարինն էլ 60 դրամով էժանացել, բայց դեռևս գինը հեռու է փետրվարի արժեքից: Գինն այս դեպքում կապված է բեռնափոխադրումների բարդությունից: Փոխարենը տեղական արտադրանքների օրինակ` լոլիկի, վարունգի գները նվազել են, որը պայմանավորված է նաև սեզոնային գործոնով, ։
Ըստ Գեղամ Գևորգյանի՝ 2018 թվականի հետ համեմատական վերլուծություն է կատարվել ոչ թե այս օրերի թանկացումն արդարացնելու, այլ գների դինամիկան հասկանալու համար։ 2018 թվականին շաքարավազի գինը 380 դրամ է եղել, կարագը 4650-4700 դրամ, նույնիսկ հասել է 4800-5000 դրամ, ձուն 60-70 դրամ ։
«Եթե համեմատեք նույնիսկ 2020 գների բարձրացման հետ, կտեսնեք, որ գները բավականին նվազ են։ Սա նշանակում է, որ իսկապես մրցակցությունն աշխատում է»,- ասաց Գևորգյանը՝ չբացառելով, որ լինում են տնտեսվարողներ, որոնք չարաշահում են իրենց դիրքը։
Ինչ վերաբերում է չարչրկված ձվի գնին, այստեղ դեմպինգի երյույթ կա, այսինքն՝ ինքնարժեքից ցածր վաճառքի հետ կապված հանձնաժողովում վարույթ էր հարուցվել։
«Հիմա, երբ ձվի գինն արդեն 46, 47, 36 դրամ է, իսկ մեր հաշվարկով ինքնարժեքը պետք է լիներ 36 դրամ, այսինքն՝ անոմալ վիճակը սկսում է վերանալ»,- նշել է Գրիգորյանը՝ նշելով, որ հանձնաժողովը փոքր և միջին ձու արտադրողներից բազմաթիվ բողոքներ էր ստացել դեմպինգի վերաբերյալ։ Նույնիսկ էժան գինը պետք է տնտեսապես հիմնավորված լինի: Հանձնաժողովը մի շարք ապրանքային շուկաներում վարույթներ է հարուցվել, մասնավորապես՝ ուսումնասիրվում են կարագի, շաքարի, ձվի, բենզինի, դիզելի շուկաները: Եվս մի քանի վարույթ էլ կհարուցվի ձեթի, հավի մսի, հավի բդի ապրանքային շուկաներում։
Հանձնաժողովի նախագահը չի անդրադարձել թիվ մեկ սննդամթերքի՝ հացի թանկացման խնդրին: Արդեն բարձրացել է  ալյուրի գինը՝ մոտ 20 տոկոսով: Արտակարգ դրության ժամկետը մեկ ամսով երկարձգելու մասին խոսող մեր կառավարությունը դեռևս պաշտոնական հավաստիացումներ չի տվե, թե սննդամթերքի պաշարները որքանով են համալրված, օրինակ արդյոք բավարար չափով ալյուրի պաշարներ կան թե ոչ:
Տեղական արտադրության որոշ տեսակի մթերքների գների նվազումը պայմանավորված է ռեստորանների չաշխատելու պատճառով սպառման ծավալների անկմամբ: Ճիշտ է, փոխարենը ավելացել է մթերային խանութների սպառումը, բայց խնդիրն այստեղ այն է, որ հատկապես խոշոր սուպերմարկետներն ունեն սեփական մատակարարները: Օրինակ՝ որպես կանոն խոշոր ցանցերը սեփական մսի մատակարարից են գնում կատարում: Իսկ փոքր գյուղացիական տնտեսությունները, որոնք աշխատում էին ռեստորանների հետ, հիմա կանգնած են փաստի առաջ և շատ դեպքերում ստիպված են իջեցնել իրենց ապրանքի գները: Սրան գումարած կա նաև տեղափոխություններ կատարելու օբյեկտիվ դժվարություն, որի հետևանքով խաթարված է սպառող-վաճառող կապը:

Հայկ Դավթյան

դիտվել է 1243 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am