ԱՄՆ հետախուզությունը 2019թ. նոյեմբերից գիտեր սպառնալիքի մասին. Իրանի նկատմամբ դաժանությունը շարունակվում է

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ իրեն չի հետաքրքրում Ֆրանսիայի կողմից Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցը: Այս մասին Միացյալ Նահանգների առաջնորդը հայտարարել է Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Փոխանցում է TACC գործակալությունը:

«Ինձ դա չի հուզում: Ֆրանսիան Իրանին բժշկական նյութե՞ր է ուղարկում, դա ինձ հետաքրքիր չէ»,- ասել է Թրամփը՝ խուսափելով հարցին մանրակրկիտ պատասխանելուց:
Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում ֆինանսական աջակցություն ցուցաբերել Իրանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: «Որպես օգնություն ուղարկվող գումարները կկորչեն նրանց կոռումպացված ղեկավարության ձեռքին: Բացի այդ, Իրանն ունի բավականաչափ գումար և ռեսուրսներ՝ պանդեմիայի դեմ պայքարելու համար»,- նշել է Պոմպեոն:

Ինչպես տեսնում ենք, ԱՄՆ-ն շարունակում է Իրանի նկատմամբ՝ անմարդկային քաղաքականությունը, մյուս կողմից էլ հնարավոր աջակիցների ուղղությամբ նետում ակնարկներ, թե միևնույն է, ձեր օգնությունը նպատակին չի ծառայելու:

Ի դեպ, օրերս ուշագրավ տեղեկություն ստացվեց այն մասին, որ ԱՄՆ հետախուզությունը դեռևս 2019-ի նոյեմբերի վերջին Սպիտակ տանն ու Պենտագոնին նախազգուշացրել էր, որ չինական Վուհան քաղաքում նոր վարակ է տարածվում, ինչը սպառնալիք է ներկայացնում բնակչության համար և ազդում մարդկանց կյանքի վրա: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով չորս աղբյուրների, որոնք ուսումնասիրել են ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզության վարչության ազգային բժշկական կենտրոնի (NCMI) զեկույցը:

Նոյեմբերի վերջին NCMI-ն ներկայացրել է զեկույց, որը հիմնված է եղել հաղորդագրությունների և արբանյակային պատկերների վերլուծության վրա: Դրանում հաղորդվել է, որ անվերահսկելի հիվանդությունը լուրջ սպառնալիք է ներկայացնում Ասիայում գտնվող ամերիկյան ուժերին:

Վերլուծաբանները եզրակացրել էին, որ իրադարձությունը, որն այժմ հայտնի է որպես կորոնավիրուսի համաճարակ, կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: Նրանք այդ մասին բազմիցս զեկուցել են Պենտագոնի հետախուզական վարչությանը, Շտաբների պետերի միացյալ կոմիտեին և Սպիտակ տանը:

Չինաստանը COVID-19-ով վարակի առաջին դեպքի մասին հաղորդեց 2019-ի դեկտեմբերի վերջին. այդ ժամանակ բժիշկները հասկացել էին, որ գործ ունեն նոր վիրուսի հետ: South China Morining Post-ը գրել է, որ հաջողվել է պարզել, որ վարակի առաջին դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ից ոչ ուշ:

Այսօրվա դրությամբ՝ ԱՄՆ-ում գրանցվել է վարակի մոտ 458 հազար դեպք. սա ամենամեծ ցուցանիշն է աշխարհում: Մարտի 13-ից Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ դրություն է սահմանել:

Իսկ ահա Բրազիլիան հայտարարել է, որ «կորոնավիրուսի ծրագրի հետևում կանգնած է Չինաստանը». Պեկինը Բրազիլիայից բացատրություն է պահանջել:
Չինաստանի կրթության նախարար Աբրահամ Վայնտրաուբի արտահայտության համար, ըստ որի՝ կորոնավիրուսի համավարակը Պեկինի «համաշխարհային տիրապետության ծրագրի մի մասն է», գրում է The Guardian-ը։
Երկու երկրների հարաբերություններում լարվածություն մտցրած միջադեպի հեղինակ Աբրահամ Վայնտրաուբը ակնարկել է, որ Առողջապահության համաշխարհային ճգնաժամի հետևում Չինաստանն է կանգնած։ «Աշխարհաքաղաքական տեսանկյունից ո՞վ ավելի ուժեղ դուրս կգա այս համաշխարհային ճգնաժամից։ Ո՞վ է Բրազիլիայում կապված համաշխարհային տիրապետության այդ անսխալական ծրագրի հետ»,- Twitter-ում գրել է նա։

Բրազիլիայում Չինաստանի դեսպանատունը դատապարտել է Վայնտրաուբի «անհեթեթ և արգահատանքի արժանի» թվիթերյան գրառումը՝ նրան անվանելով «ծայրահեղ ռասիստ»։ «Չինաստանի կառավարությունը պաշտոնական բացատրություն է ակնկալում Բրազիլիայից», - Twitter-ի իր էջում գրել է դեսպան Յան Վանմինը:

Վայնտրաուբն ավելի ուշ հայտնել է, որ չի հրաժարվում իր թվիթերյան մեկնաբանությունից՝ Չինաստանին կոչ անելով ավելին անել համավարակի դեմ պայքարի գործում։ «Եթե նրանք (Չինաստանը) մեզ թոքերի արհեստական օդափոխության հազար սարք վաճառեն, ես ծնկի կգամ դեսպանատան առջև, ներողություն կխնդրեմ և կասեմ, որ ինձ ապուշի պես եմ պահել», - ասել է նա Radio Bandeirantes-ին տված հարցազրույցում։
Երկրի առողջապահության նախարար Լուիս Էնրիկե Մանդետան անցյալ շաբաթ հայտարարել էր, որ փորձում է Չինաստանից թոքերի արհեստական օդափոխության սարքեր և այլ կենսական բժշկական պարագաներ ձեռք բերել, սակայն Չինաստանն իր պատվերն առանց բացատրության չեղյալ է հայտարարել։

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ հայտարարել: Այս պահի դրությամբ ողջ աշխարհում գրանցվել է վարակման 1 միլիոն 621 հազարից ավելի դեպք:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4233 անգամ
Լրահոս
Մենչի դուստրն ամուսնալուծվել է 36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը Ոչ թե անձնական վիրավորանքը, այլ փաստերով կառուցված հարցը պետք է նեղը գցի իշխանությանը Զինծառայողի մահվան դեպքով 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից «Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը Արտակարգ իրավիճակ՝ Ազատության պողոտայում Խարդախություն Alibaba-ի անվամբ 24 ժամ Լոռու մարզում ջուր չի լինի․ հասցեներ Պապիկյանը հեռացրել է իր երեք խորհրդականներին, այդ թվում և Արցախի ՊԲ վերջին հրամանատարին Երևանի քաղաքապետարան, դուք լո՞ւրջ եք գրել․ Փոխեք ցուցանակները, քանի չեն հասկացել,թե ինչ ենք ծխում «Վենեցիայի եղբայրներից» մեկի ունեցվածքը խլելու գործընթաց է սկսվել Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշանակվեց ՀՀ ՊՆ ՌՈ պետ «Դրածո միջնորդների» սխեմաներ․ Կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Վիկտոր Յուշչենկոյի հետ Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված․ «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ Շուտով Ալիևը Հայաստանի մասով սենսացիոն հայտարարություն կանի․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրանի փոխնախագահը վստահ է, որ երկիրը կհաղթի ԱՄՆ-ին տնտեսական պատերազմում Երևանում 21-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է «Honda»-ին, ապա «Tesla»-ին և հայտնվել մայթին Կամո Արեյանի վերաբերյալ երկրորդ գործն է մուտքագրվել դատարան Lքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի #ՈՒՂԻՂ․ Նիկոլի «թքող դեսպանը» ԱԽՔ-ում․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am