Արսեն Թորոսյանը ինքնախուճապի մեջ է

 

Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի արած հայտարարությունները կարծես հատուկ նպատակով բնակչությանը խուճապի նախապատրաստելու միտում ունեն: Արսեն Թորոսյանը հայտարարել է, թե չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է կամ 100%-ով մարում է, ուստի պետք է
պատրաստված լինենք վատագույնին թե դեղերով, թե մահճակալային ֆոնդով:
«Առաջ եթե ունենում էինք 50 դեպք մեկ աղբյուրից՝ օրինակ մի մեծ արտադրամասի ևս 50 աշխատող, մենք հիմա ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 տարբեր աղբյուրներից, կամ 20 աղբյուրներից: Հետևաբար, վիրուսի շրջանառությունը որպես այդպիսին դուրս է եկել վերահսկողությունից: Մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել և անել նույն գործողությունները, ինչն արել ենք մինչև հիմա: Թեստավորել, մեկուսացնել շրջանակը, բուժել և արդեն առողջացած դուրս թողնել: Այդ գործողությունը պետք է անենք այնքան, քանի դեռ ուժ ունենք: Երբ ազգովի կլինենք ուժասպառ, որոշ գործողություններ արանքից կհանենք, կթողնենք մենակ թեստավորումն ու բուժումը: Մեկուսացում չենք անի, անիմաստ կլինի, քանի որ տարածումը շատ մեծ կլինի»,-հայտարարել է նախարարը և ավելացրել, թե բոլոր սահմանափակող միջոցառումները պետք է դիտարկել հենց այս համատեքստում, և ոչ թե պարզապես թվերի:

Խոսելով Չինաստանից բերված թեստերի մասին, Թորոսյանն ասել է. «Այդ 60 հազար թեստը գնվել է Հայաստանի բյուջետային փողերով, ոչ թե նվեր է: Այս թեստերից ամեն մեկն անելը տևում է 5 ժամ բարձր պատրաստվածությամբ լաբորատորիայում, որից Հայաստանում շատ քիչ կա: Թեստավորումն արվում է ըստ ցուցումների՝ իրական կասկածի դեպքում»:
Ինչ վերեբերում է հարցին՝ ի վերջո պե՞տք է կրել դիմակներ և ձեռնեցներ, թե՞ ոչ, Թորոսյանն ասել է.
«Կարևոր հարց է այն համատեքստում, որ մենք դեռ երկար պիտի ապրենք կորոնավիրուսի հետ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս կտորից դիմակներ կրել, դրանք ամեն օր լավանալ և կրել: Ցանկալի է կրել դիմակ ինչքան հնարավոր է շատ և տարբեր տեղեր, բայց թե որքան այն կպաշտպանի ձեզ՝ դա կախված է հենց ձեզնից: Եթե համեմատենք, ձեռքերն ավելի հաճախ լվալն է ավելի կարևոր է, քան դիմակ կրելը, ապա միանշանակ՝ ձեռքերը լվանալը, պարզապես ոչ միշտ ունենք նման հնարավորություն: Նույն դիմակը, ըստ նոր ցուցումների, խորհուրդ է տրվում մինչև 8 ժամ, թեպետ բժշկական միջավայրում մենք խորհուրդ ենք տալիս մինչև 4 ժամ, քանի որ այնտեղ պոտանցիալ հիվանդների թիվն ավելի մեծ է: Դիմակ կրելու մասին ես ժամանակին ասել եմ, որ կարիք չկա, բայց իմ նոր խորհուրդներով ասում եմ, որ խորհուրդ է տրվում կրել»,- հայտարարել է Թորոսյանը: Ըստ նրա՝ դիմակ կրելու իմաստն այն է, որ մարդը դիմակի շնորհիվ իր ձեռքը չհպի դեմքին, քթին, աչքին կամ բերանին:
Այստեղ սակայն նախարարի խոսքը դառնում է ինքնահակասող, չէ որ դիմակն ինք էլ որոշակի միջավայրում կարող է դառնալ վիրուսոտ մակերես և վարակը հենց դիմակի միջոցով կարող է փոխանցվել մարդուն: Բացի այդ ՝4 ժամը մեկ դիմակ փոխելը նաև հավելյալ ծախս է. Մեկ դիմակն արժե 200-400 դրամ: Այսինքն մարդն օրվա մեջ միջինը 1000-1600 դրամ էլ պետք է ծախսի դիմակի կամ ձեռնոցի համար: Իսկ ով է կատարելու այդ ծախսը, պարզ չէ:
Բացի այդ՝ եթե նախարարն այլևս եկել է այն համոզման, թե մենք շատ երկար ենք ապրելու կորոնավիրուսի հետ և ինչ-որ պահից սկսած կարող ենք բացի թեստավորումից և բուժումից որևէ այլ քայլ չկատարել և չգնալ մեկուսացումների, հարց է առաջանում, թե ինչու ենք հիմա գնում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցին: Եվ ընդհանրապես՝ ի՞նչ է նշանակում պատրաստ լինել վատթարագույնին: Ըստ ամենայնի՝ Արսեն Թորոսյանն ինքնախուճապի է մատնել ինքն իրեն և շատ վտանգավոր կերպով այդ իմպուլսները փոխանցում է հանրությանը: Զգոնության կոչեր, իհարկե պետք են, բայց վատթարագույնին պատրաստվելը, ներողություն, հասարակության բաց նյարդին դիպչելու պես մի բան է:
Ի վերջո, ինչու էր Արսեն Թորոսյանը ԱԺ նիստին առանց դիմակի ու ձեռնոցի եկել, ինչու էին այդ դահլիճում 20 հոգուց ավելի մարդիկ հավաքվել: Ինչով են շինհարապարակով մի քանի մետր հեռավորությամբ աշխատող շինարարներն ավելի վտանգավոր կամ վարակի տարածման ավելի մեծ աղբյուր, քան ԱԺ դահլիճում հավաքված մի քանի տասնյակ առանց դիմակի պատգամավորները:
Նախ ասում էիք՝ սա լուրջ վիրուս չէ,հետո, թե  դիմակ պետք չի կրել ,հիմա ասում եք՝ պետք է հնարավորինս շատ կրել:Կամ հասկացեք ինչ եք անում կամ էլ իզուր տեղը մարդկանց խուճապի մի մատնեք:

Հայկ Դավթյան

դիտվել է 6493 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am