Անիծեմ, աշխատավարձով ապրող նախարար ըլլաս

Ժամանակին մի թևավոր խոսք կար՝ ասում էին՝ անիծեմ՝ վարժապետ ըլլաս: Հեղափոխությունից հետո այս արտահայտությունը տեղայնացվում է պետական կառավարման համակարգի ողջ պատասխանատվությունն ու բարդությունը սեփական

մաշկի վրա զգացած հեղափոխականների վրա: Տղանե՛ր և աղջիկնե՛ր, Դուք հիմա արդեն հասկանում եք, որ մեր երկրում աշխատավարձով ապրող նախարար կամ պատգամավոր լինելը անեծքի պես մի բան է: Շատ արագ հասկացաք, որ ՀԿ դաշտում աշխատող և պետությանը գիշեր-ցերեկ քննադատելն ու դրա համար հայտնի հիմնադրամներից ու կենտրոններից գրանտներ ստանալը շատ դյուրին, շնորհակալ ու շահավետ գործ է, քան ոլորտի զարգացման պատասխանատվություն կրելը, քան մարդկանց առաջ պատասխանատու լինելը, քան պետություն ներկայացնելն ու պետության համար աշխատելը:

Այո՛, դժվար է պետության հացը ուտելը, հատկապես, որ այդ հացը քիչ է: Դուք իշխանություն ստացաք՝ բոլորին խոստանալով երջանիկ կյանք, բարեկեցիկ ապրուստ, աղքատության վերացում, բայց հիմա ասում եք՝ 500 հազար դրամը նախարարի համար քիչ է, որովհետև նրանք գերծանրաբեռնված են աշխատում, քաղաքական շատ մեծ պատասխանատվություն են կրում: Տղանե՛ր և աղջիկնե՛ր, 500 հազար դրամը նախկինում ևս նախարարի համար շատ բարձր ռոճիկ չէր, բայց դուք ասում էիք, որ նրանք՝ բոլոր՝ նախկին նախարարները, շատ վատն են ու կոռումպացված, իրենք միլիոններ են դիզում պետության հաշվին, իսկ ժողովուրդը վատ է ապրում:
Դուք եկաք իշխանության և առաջին բանը, որ արեցիք՝ բարձրացրիք ձեր նախարարների, պատգամավորների ու մարզպետների աշխատավարձերը: Ինքներդ ձեզ համար 1,5 մլն դրամ աշխատավարձ սահմանեցիք, որովհետև գտնում եք, որ 500 հազար դրամը քիչ է նախարարի համար: Ինքներդ ձեզ հարցրե՞լ եք՝ իսկ 80 հազար դրամը մանկավարժի համար, 200 հազար դրամն առաջին գծում կանգնող սպայի համար, 130 հազարը պոլիկլինիկայի բժշկի համար, 40 հազար դրամը՝ թոշակառուի համար քիչ չի՞: Դուք այս բոլոր խավերի մարդկանց համար ապահովել եք միջինը 10 տոկոս, այսինքն՝ 4000-20000 դրամ աշխատավարձի բարձրացում, սակայն ինքներդ ձեր աշխատավարձը բարձրացրել եք 200-300 տոկոսով. նախարարի աշխատավարձը դարձրել եք 1,5 մլն, պատգամավորինը և փոխնախարարինը՝ 1,2 մլն և այսպես շարունակ:
Իսկ քանի՞ տոկոսով եք նվազեցրել աղքատության տոկոսը, քանի՞ նոր աշխատատեղ եք ստեղծել, մասնագիտական կամ հանրային ո՞ր խավի կյանքն եք բարելավել, որ ձեզ իրավունք եք վերապահում դժգոհել, թե 500 հազար դրամ աշխատավարձը քիչ է: Իսկ դուք հարցրե՞լ եք ՀՀ հպարտ քաղաքացիներին՝ նրանք համամի՞տ են, որ 500 հազար դրամը նախարարի համար քիչ է: Ինչո՞ւ այդ հարցը հանրաքվեի չեք դնում, թե ձեր կարծիքով հանրաքվեն միայն նրա համար է, որ ՍԴ մի քանի դատավորներին աշխատանքից ազատեն՝ ժողովրդի անունից:
Ի դեպ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի դեմ սկսված հանրային լուտանքների տարափը տեղին չէ, որովհետև նա համարձակություն է ունեցել բարձրաձայնելու հեղափոխականների միասնական կարծիքը: Լենա Նազարյանին պետք է ընդամենը շնորհակալություն հայտնել անկեղծության համար:
Իսկ հեղափոխականներին պետք է ընդամենը մի բան ասել՝ տղանե՛ր և աղջիկնե՛ր, դուք ունեք 500 հազար դրամով նախարար և պատգամավոր չաշխատելու սահմանադրական իրավունք: Գուցե կլինեն մարդիկ, մասնագետներ, թերևս ավելի բարձրակարգ, քան դուք եք, որոնք պատրաստ են այդ գումարով աշխատել պատգամավոր և նախարար:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2925 անգամ
Լրահոս
Մենչի դուստրն ամուսնալուծվել է 36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը Ոչ թե անձնական վիրավորանքը, այլ փաստերով կառուցված հարցը պետք է նեղը գցի իշխանությանը Զինծառայողի մահվան դեպքով 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից «Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը Արտակարգ իրավիճակ՝ Ազատության պողոտայում Խարդախություն Alibaba-ի անվամբ 24 ժամ Լոռու մարզում ջուր չի լինի․ հասցեներ Պապիկյանը հեռացրել է իր երեք խորհրդականներին, այդ թվում և Արցախի ՊԲ վերջին հրամանատարին Երևանի քաղաքապետարան, դուք լո՞ւրջ եք գրել․ Փոխեք ցուցանակները, քանի չեն հասկացել,թե ինչ ենք ծխում «Վենեցիայի եղբայրներից» մեկի ունեցվածքը խլելու գործընթաց է սկսվել Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշանակվեց ՀՀ ՊՆ ՌՈ պետ «Դրածո միջնորդների» սխեմաներ․ Կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Վիկտոր Յուշչենկոյի հետ Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված․ «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ Շուտով Ալիևը Հայաստանի մասով սենսացիոն հայտարարություն կանի․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրանի փոխնախագահը վստահ է, որ երկիրը կհաղթի ԱՄՆ-ին տնտեսական պատերազմում Երևանում 21-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է «Honda»-ին, ապա «Tesla»-ին և հայտնվել մայթին Կամո Արեյանի վերաբերյալ երկրորդ գործն է մուտքագրվել դատարան Lքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի #ՈՒՂԻՂ․ Նիկոլի «թքող դեսպանը» ԱԽՔ-ում․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am