Լևոն Տեր-Պետրոսյանի կոչում ակնհայտ երևաց, որ ինքը չի սիրում Նիկոլ Փաշինյանին. Գագիկ Համբարյան (video)

ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանի խոսքով՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա ուղերձը պատահական չէր, որը հաջորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս կայացած ֆեյսբուքյան ձախողված «ասուլիսին»։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է նա՝ խոսելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա կոչի մասին։

Ըստ Համբարյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ որպես ծանր հրետանի, մտավ խաղադաշտ՝ ներկայացնելով վեց կետից բաղկացած իր ծրագիրը․ «Պարոն Լևոն Տեր-Պետրոսյանը չգիտես ինչու չանդրադարձավ երկրի ներքաղաքական իրավիճակը թունավորող կարևորագույն կետերից մեկին, այն է՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրակեղծարար ու Սահմանադրական կարգը խախտող հայտարարություններին»։

Գագիկ Համբարյանը հռետորական հարց է բարձրացնում՝ ինչու՞ է այսօր Լևոն Տեր-Պետրոսյանն ազատության մեջ, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված․ «Հենց այս հանգամանքն է թունավորում ոչ միայն երկրի ներքաղաքական մթնոլորտը, այլև հայ-ռուսական հարաբերությունները»։

Գագիկ Համբարյանը համոզված է նաև, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ իրավիճակը բավականին լուրջ է, որը վերջին օրերին իշխանությունը փորձում է մեղմել․ «Հասարակությունը հիմա չի զգում, բայց մոտ ժամանակներս սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումն ակնհայտ է լինելու»։

Հաղորդման մյուս հյուրի՝ ՇՊՀ նախկին դասախոս Արթուր Համբարձումյանի խոսքով էլ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կոչը մի մասով ուղղված էր ժողովրդին, մյուս մասով՝ իշխանությանը․ «Ես սպասում էի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կխոսի ու հայտարարություն կանի այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ-ում տեղի էին ունենում դատաիրավական այլանդակություններ, երբ աշխարհը կորոնավիրուսի համավարակի մեջ էր, իսկ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ էր անում, բայց այդպես էլ նրա կողմից հայտարարություն չտեսա»։

Անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում Պարետատան աշխատանքներին՝ Արթուր Համբարձումյանը նշել է․ «Նիկոլ Փաշինյանը պարետ է նշանակել Տիգրան Ավինյանին, որպեսզի այն մարդիկ, որոնց հետ ինքը քաղաքական հարցեր ունի, ենթարկվեն իրեն ենթակա մարդու։ Պարետ չպետք է նշանակվեր Տիգրան Ավինյանը, պետք է լինեին կա՛մ Նիկոլ Փաշինյանը, կա՛մ նախագահը, կա՛մ էլ ԱԺ նախագահը»։

Հարցին՝ երկրորդ և երրորդ նախագահները հետհայացք չգցեցին, այլ շարժվեցին առաջ, ինչու՞ է այսօր Նիկոլ Փաշինյանը գնում այդ քայլին, հնարավո՞ր է արդյոք, որ այստեղ կա նաև Լևոն Տեր-Պետրոսյանի վրեժի հարցը, Գագիկ Համբարյանը պատասխանել է․ «Լևոն Տեր-Պետրոսյանը չի կարող հաշվի չառնել այն հանգամանքը, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրեն ընդդիմացել են։ Տասը տարի հասարակությունից կտրված լինելուց հետո՝ Տեր-Պետրոսյանը 2008թ․ փորձեց վերադառնալ, որը չստացվեց։ Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, գնաց այդ ճանապարհով»։

Գագիկ Համբարյանը համոզված է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ամբողջ թիմը ներգրավված է երկրի կառավարման մեջ։

Արթուր Համբարձումյանի խոսքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կապված մեծագույն կոմպլեքսներ ունի։

դիտվել է 728 անգամ
Լրահոս
«Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am