Էրդողանի անսպասելի ժեստը՝ Հայաստանին. Փաշինյանն առայժմ լռում է

Երկու տարի է անցել այն բանից, որ Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել, և հայ-թուրքական հարաբերությունները ոչ միայն մնացել են նույն մակարդակում, այլև պաշտոնական Երևանն ու Անկարան պարբերաբար հանդես են եկել այնպիսի հայտարարություններով, որոնք բացառապես մեղադրանքներ են եղել՝ ուղղված միմյանց:

Իհարկե, այս հարցում մեծ դեր է խաղում ղարաբաղյան խնդիրը, որի վերաբերյալ Թուրքիան ունի հստակ ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում և պարբերաբար օգնության է հասնում «եղբայրական» Ադրբեջանին:

Բայց ահա, երեկ Թուրքիայի նախագահը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերել։

Ինչպես հաղորդեց Ermenihaber.am-ը, այս մասին Էրդողանը հայտնել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Հայոց պատրիարքությունից ստացված տեղեկությունից պարզ է դառնում, որ զրույցը տեղի է ունեցել Էրդողանի նախաձեռնությամբ։ Էրդողանը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում դեղորայքի հարցում Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար։ Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալու խնդրին՝ նշելով, որ այդ հարցում դյուրացումներ են մտցվել։
Զրույցի ընթացքում Էրդողանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքին «Մենք մեզ բավարար ենք Թուրքիա» դրամահավաքին օգնություն ցուցաբերելու համար։
Նշենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը միացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով դրամահավաքին։ Պատրիարք Մաշալյանը և մի շարք հայ հոգևորականներ, միանալով այդ արշավին, 100․000 թուրքական լիրա (752.000 դրամ) են նվիրաբերել։ Նրանք իրենց աշխատավարձերը փոխանցել են դրամահավաքի հաշվեհամարին։

Էրդողանը նշել էր, որ դրամահավաքի առաջին նվիրատուն կլինի անձամբ ինքը և իր 7 ամսվա աշխատավարձը փոխանցել էր հաշվեհամարին: Նա կոչ էր արել կառավարության բոլոր անդամներին, իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նահանգային կառույցներին, մեջլիսի պատգամավորներին, քաղաքապետարաններին, ինչպես նաև խոշոր գործարարներին ու բարերարներին, մասնակցել դրամահավաքին:

Այսպես, Թուրքիայում կորոնավիրուսի համավարակը լայն թափով ծավալվում է: Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամում ավելացել է չորս հազարով, ընդհանուր Թուրքիայում 38 հազարից ավելի վարակված կա: Իսկ մահացածների թիվը հասել է 812-ի:

Ահա, այս պայմաններում պաշտոնական Անկարան, այն էլ՝ երկրի ղեկավարի մակարդակով Հայաստանին աջակցելու հայտարարություն է անում, այն էլ՝ Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:
Պաշտոնական Երևանն առայժմ չի արձագանքել Էրդողանի հայտարարությանը: Հայտնի չէ, կա՞ արդյոք որոշում՝ արձագանքելու, թե անտեսելու հարցում:

Բայց ինքնին Էրդողանի ժեստը խիստ հետաքրքրական է: Առհասարակ, աղետների ժամանակ պետությունների առաջնորդները նախևառաջ հիշում են իրենց բարեկամ երկրներին, իրենց երկրին օգնած պետություններին ու նրանց ղեկավարներին, այլ ոչ թե այն երկրներին, որոնց հետ անգամ դիվանագիտական հարաբերություններ չունեն, և այլ ավելին՝ բազմաթիվ խնդրահարույց հարցեր ունեն:

Ինչևէ, սպասենք Հայաստանի դիրքորոշմանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4157 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am