Ամենախոցելի վիճակում գտնվողներին սոցիալական աջակցություն չի տրվում

 Արտակարգ իրավիճակի և համավարակի պայմաններում աշխարհի բոլոր պետությունները սոցիալական տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս:

Հայաստանի կառավարությունը հայտարարել է 9 միջոցառման մասին, որոնք նախատեսված են համավարակի սոցիալական հետևանքների չեզոքացմանը: Առաջին հայացքից` 9 միջոցառումը բավականին հնչեղ է: Բայց երբ փորձում ես հասկանալ, թե քանակական առումով կամ տոկոսային հարաբերությամբ որքան մարդ կարող է դրանցից օգտվել, պարզվում է, որ պետությունը շատ քիչ կատեգորիաների է ձեռք մեկնում:

 Ամենալիբերալ և ամենազանգվածային աջակցությունը, որն ընդունվեց կառավարության վերջին նիստում, նախատեսված է այն ընտանիքների համար, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա և մինչ արտակարգ իրավիճակի հայտարարումը, ինչպես նաև դրանից հետո չեն ունեցել և չունեն գրանցված աշխատանք: Նման ընտանիքներին` յուրաքանչյուր երեխայի համար 26 հազար դրամ աջակցություն է նախատեսվում: Այս ամենազանգվածային աջակցությունից չեն կարող օգտվել միայն սոցիալական անապահովության նպաստների համակարգում ընդգրկված ընտանիքները: Նման կարգավիճակում գտնվող ընտանիքը չի կարող կառավարության մնացած միջոցառումներից որևէ մեկից օգտվել, քանի որ մնացած միջոցառումների շահառու կարող են դառնալ միայն նրանք, ովքեր ունեցել են աշխատանք, որը մարտի 14-25-ի ընթացքում` այսինքն` արտակարգ դրության հայտարարումից հետո կորցրել են այն:

Ստացվում է, որ ամենախոցելի վիճակում գտնվող ընտանիքը, որը չունի աշխատանք, և ամսական ընդամենը 27 հազար դրամ նպաստ է ստանում, համավարակի պայմաններում պետությունից որևէ աջակցություն չի ստանում, հետևաբար մնում է միայնակ` վիրուսի դեմ դիմաց: Կառավարությանը չի հետաքրքրում թե, օրինակ, 2 երեխա ունեվող ընտանիքն ինչպես է ապրելու ստեղծված ճգնաժամի պայմաններում: Թերևս պատկան մարմիններն առաջնորդվել են այն մտայնությամբ, որ գրանցված աշխատանք չունեցող նպաստառու ընտանիքը համավարակի պայմաններում որևէ կերպ չի տուժել. նա չի կորցրել աշխատանք, իսկ նպաստ, ինչպես նախկինում, այնպես էլ համավարկի պայմաններում, կշարունակի ստանալ:

Կառավարության, վարչապետի և սոցապ նախարարի մտքով չի անցել, որ ընտանիքը 27 հազար դրամով և համավարակից առաջ, և, առավել ևս, համավարակի ժամանակ, չի կարող ապրել: Վստահաբար, նման ընտանիքը ունի չգրանցված աշխատանք, որը համավարկի պայմաններում շատ մեծ հավանականությամբ կարող էր կորցնել: Բայց պետությանը դա չի հուզում: Նա իր քաղաքացուն ասում է` գնա ու լուծիր քո խնդիրները` ոնց ուզում ես: Առանց այդ էլ` լավ օրից չէ, որ քաղաքացին աշխատում է չգրանցված, չի օգտվում արձակուրդի և մնացած բոլոր իրավունքներից: Նիկոլ Փաշինյանը հենց այս շերտի իրավունքներն էր ոտնահարում` ասելով, թե Հայաստանում օրավարձով աշխատողներ չկան: Սոցիալական աջակցության չափանիշներն այնպես են ընտրվել, որ դրանից հնարավորինս քիչ մարդիկ օգտվեն:

 

Հայկ Դավթյան

 

 

 

դիտվել է 1772 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am