էլ ինչ ԵԱՏՄ անդամ, որ Լարսում կանաչ գոտի չունի. Տիգրան Սարգսյանը 4 տարվա մեջ գոնե մի հարց լուծեր

Արդեն օրեր շարունակ տեղեկատվություն է հաղորդվում, որ Լարսի ճանապարհն անանցանելի է, բաց է միայն բեռնատարների համար:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի` ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
<<Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով>>,- նշվում է Վրաստանի ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Իսկ ինչ վիճակում են բեռնատարները տեղափոխություն կատարում. այս հարցը դուրս է մնացել պետական պատշաճ հոգածությունից: Թեպետ պետության կողմից Լարսում հայկական կցորդի՝ Արամ Թանանյանի հետ գրեթե բոլոր բեռնափոխադրողները ամենօրյա կապի մեջ են, սակայն տեղեկությունները, որ գալիս են Լարսի անցակետից, խոսում են այնտեղ ստեղծված խայտառակ վիճակի մասին: «Թեև Թանանյանը հունվարից նշանակված է, բայց իր պաշտոնական նշանակումը եղել է մարտի վերջին, քանի որ Հայաստանից է եկել՝ հիմա նա կարանտինում է, այս շաբաթ նրա կարանտինը կվերջանա, և նա կսկսի ավելի ազատ շփվել։ Սակայն հիմա խնդիրն այն է, որ Լարսում կան վարակված մաքսավորներ։ Լարսը նույնպես հիմա կարանտինի մեջ է, ամեն կերպ փորձ է արվում մաքսավորների և վարորդների շփումը նվազագույնի հասցնել։ Պատկերացրեք, եթե սովորական իրավիճակում 10 մաքսավոր է 500 մեքենա սպասարկում, հիմա 2 մաքսավոր է, իսկ մեքենաների քանակն անցնում է 500-ից, քանի որ սահմանափակումների հետ կապված՝ Իրանից, Թուրքիայից, Ադրբեջանից 2-3 անգամ ավելի շատ մեքենաներ սկսել են անցնել հենց Լարսով, այսինքն՝ մեքենաների հոսքը ավելացել է, իսկ մաքսավորները նվազել են։ Արհեստական խոչընդոտները մի կողմից, Վրաստանում Մառնելուլիի կարանտինը մյուս կողմից, Բաթումիից եկող, Թուրքիայից դուրս եկող մեքենաները նույնպես այս ճանապարհով են անցնում»,- ArmDaily.am
-ի հետ զույցում նշել է «Սպիննակեր Գրուպ» ընկերության համահիմնադիր Նորայր Գևորգյանը:

«Մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք, մեզ Լարսում պետք է առաջինը սպասարկեն, սա է հուշում տրամաբանությունը, բայց դա էդպես չէ։ Հայերիս նկատմամբ սելեկտիվ վերաբերմունք կա։ Վրդովմունքն այն է, որ հերթերը շատանում են, և գոնե ԵԱՏՄ մեքենաները պետք է շատ արագ ձևակերպեն, որ հերթից խուսափել լինի։ Մինչդեռ մենք մեքենա ունենք, որ արդեն 6 օր կանգնած է ու դեռ 5 օր էլ կանգնելու են, որովհետև փորձաքննություն են անցնում»,- ասել է նա: Լարսում հայկական բեռնատարների համար կանաչ գոտի ստեղծումը ԵԱՏՄ շրջանակում հայկական կողմից բարձրացված կարևոր հարցերից է: Լարսը Հայաստանը ԵԱՏՄ-ին և Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի արդեն նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդամենը վերջերս ավարտեց իր պաշտոնավարումը այս կարևոր պաշտոնում և անմիջապես նշանակվեց Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ: Կոլեգիայի նախագահի պաշտոնը ամենաբարձր կառավարչական պաշտոնն է ԵԱՏՄ-ում: Պաշտոնավարման 4 տարիների ընթացքում, որպես Հայաստանի կողմից առաջադրված թեկնածու, Տիգրան Սարգսյանը չկարողացավ Հայաստանի համար գոնե այդ մի հարցը լուծել` ապահովել ցամաքային ճանապարհի կանաչ գոտին: Ի դեպ, Հայաստանը ԵԱՏՄ կազմում ընդգրկվել է Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք: Ժամանակին, երբ դեռ քննարկվում է մեր երկրի այդ կառույցին անդամագրվելու հարցը, Տիգրան Սարգսյանը` իբրև վարչապետ, կարծիք էր հայտնել, որ Հայաստանը չի կարող ընդգրկվել ԵԱՏՄ-ում, քանի որ ցամաքային սահման ո'չ ՌԴ-ի, ո'չ էլ անդամ որևէ երկրի հետ չունի:

Նկատենք, որ Հայաստանը օդային ճանապարհների համար ԵԱՏՄ անդամ երկրներում, մասնավորապես Ռուսաստանի օդանավակայաններում ունի կանաչ գոտի, և ՀՀ ուղևորներն այնտեղ սպասարկվում են առանձին ռեժիմով: Եթե ժամանակին Լարսում կանաչ գոտու ստեղծումը դրվեր որպես անդամագրման նախապայման, թերևս այդ հարցը ի սկզբանե լուծված կլիներ: Բանակցային փուլում այս հարցը չբարձրացնելը հայկական կողմի բացթողումն է, որը պետք է հետագայում գոնե լրացվեր: Ցամաքային ճանապարհով կանաչ գոտու ստեղծումն այս իմաստով Տիգրան Սարգսյանի համար անձնական պատվախնդրության հարց պետք է լիներ: Բայց մենք ունենք այն, ինչ ունենք:
Ինչ վերաբերում է կառավարությանը, ապա Հայաստանի թե' նախկին, թե' ներկա իշխանությունները ևս այս հարցում լրջորեն ձախողվել են: Արդյունքում տուժում են վարորդներն ու բեռնափոխադրումները:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3125 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am