Ալիևի սադրանքները սահմաններում ու միջնորդների լռությունը. Ինչո՞վ են զբաղված ՀՀ իշխանությունները

Ապրիլի 5-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Շախպազյանը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է արել հակառակորդ կողմին ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից և հայտարարել է, որ իրադրության հետագա լարման դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:

Այնուհետև Արցախի ԱԳՆ-ն ևս հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հայտարարություն տարածեց: «2020թ. ապրիլի 5-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմը, որի արդյունքում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող է վիրավորվել։ Մտահոգիչ է, որ այս միջադեպը տեղի է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից հրադադարի ռեժիմի դիտարկման ժամանակավոր դադարեցման ֆոնին և այն պայմաններում, երբ ողջ աշխարհը պայքարում է նոր տիպի կորոնավիրուսի (COVID19) համավարակի դեմ»:

Այնուհետև, Արցախի ԱԳՆ-ն հավելում էր, որ Ադրբեջանի իշխանությունները նման սադրանքներով բացահայտ արհամարհանք են ցուցաբերում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ ամբողջ աշխարհում հրադադարի ապահովման կոչին, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հակամարտության կողմերին ուղղված կոչերը՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը և զերծ մնալու ցանկացած սադրիչ գործողություններից, որոնք կարող են այս բարդ ժամանակաշրջանում բարձրացնել լարվածության մակարդակը։ «Բաքվի ապակառուցողական վարքագիծը դարձավ ադրբեջանական իշխանությունների անպատասխանատվության և ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումը և միջազգային հանրության կողմից պետք է արժանանա ամենախիստ գնահատականի և դատապարտման: Վերահաստատելով իր հանձնառությունը՝ հարգելու հրադադարի և դրա ամրապնդման մասին համաձայնագրերը, ինչպես նաև Գլխավոր քարտուղարի՝ ողջ աշխարհում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչին՝ Արցախի Հանրապետությունը համառորեն կոչ է անում Ադրբեջանին իրականացնել ստանձնած պարտավորությունները և հրաժարվել սադրիչ գործողություններից»։

Արդեն տևական ժամանակ է, ինչ լարվածության որոշակի աճ կար հայ-ադրբեջանական սահմանին: Ադրբեջանական կողմը ձեռնարկեց դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ:
Ադրբեջանը հետևողականորեն հայ-ադրբեջանական, արցախա-ադրբեջանական սահմանները պահում է լարվածության մեջ: Մարտի 31-ին Արցախում խորհրդարանի և նախագահի ընտրություններից առաջ սկսած «քաղաքականություն», շարունակվում է նաև հիմա:

Իհարկե, Բաքվի նպատակները բազմաշերտ են, միայն կոնկրետ հարձակողական գործողություններ հրահրելը չէ: Սեփական երկրում ուշադրությունը բազմաթիվ խնդիրներից ցրելու նպատակով էլ Ալիևը դեռ կարող է ավելի լարել իրավիճակը:
Երեկ, ի դեպ, Նիկոլ Փաշինյանից, որը ֆեյսբուքյան ուղիղ եթերում էր, քաղաքացիները հետաքրքրվել էին, թե ո՞ր փուլում է գտնվում ռազմաարդյունաբերական համալիրի կառուցումը։

Փաշինյանը նշել էր, թե գաղտնիք է, և չի կարող ամբողջական տեղեկատվություն տրամադրել, սակայն հավելել էր. «Մի քանի օր առաջ ինձ ցուցադրվել է Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի արտադրանքի մի նմուշ։

Այդ նմուշի գոյությունը Հայաստանում վկայում է, որ Հայաստանում ռազմաարդյունաբերական համալիրը նոր մակարդակի է դուրս գալիս և նոր բարձրության վրա է հայտնվում։ Այդ նմուշի ամենակարևոր առանձնահատկությունը ոչ միայն այն է, որ ինքը գերժամանակակից արտադրանք է, այլ կա մի շատ կարևոր նրբություն՝ ինքը զրոյից հավաքվել է ՀՀ-ում։ Միայն այդ արտադրանքի գոյությունը վկայում է, որ Հայաստանում կան մասնագետներ, որոնք կարող են զրոյից ռազմական նշանակության արտադրանք թողարկել։ Եվ այդ տեսնելով՝ մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք՝ մենք պետական պատվեր կիջեցնենք այդ արտադրանքի համար, որպեսզի արտադրությունը նորմալ ընթացքով շարունակվի։ Եվ իհարկե, պայմանավորվեցինք, որ ջանքեր կգործադրենք այդ արտադրանքով կամ դրա մոդիֆիկացված տարբերակով միջազգային շուկա դուրս գալու ուղղությամբ»։

Ուշագրավն այն է, որ միջնորդ երկրները որևէ կերպ չեն արձագանքում իրավիճակին, ինչը, իր հերթին էլ ավելի հանդուգն դարձնում ադրբեջանական կողմին:
Մի՞թե հայկական դիվանագիտությանն արդեն տևական ժամանակ չի հաջողվում Ադրբեջանին սաստելու ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հայտարարության տարածման անհրաժեշտության մասին պայմանավորվածություն ձեռք բերել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1513 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am