Նորից էլի մի թիզ հող կվերցնեն, նորից Պուտինը կզանգի, կասի՝ մի երկու օր սպասեցեք

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի Հերոս, ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Վիտալի Բալասանյանը մշտապես համարվել է այն գեներալներից, որին ոչինչ երբեւէ չի կաշկանդել իրերն իրենց անունով կոչել: Գեներալը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց քառօրյա պատերազմի վեր հանած խնդիրները: «Ես՝ որպես զինվորականի մտածելակերպ ունեցող, կարծում եմ, որ չպետք է թույլ տայինք Ադրբեջանն այդքան վեր-վեր թռներ: Թող ինձ բոլորը ճիշտ հասկանան, ռազմական եւ քաղաքական իշխանությունը լուրջ պրոբլեմներ ունի: Պետք է բեկումնային փոփոխություններ անել: Պետք է մենք տեխնիկապես հագեցնենք մեր պետության սահմանները: Նախ պետք է մեր սահմանների ֆիզիկական անվտանգության հարցը լուծենք, եթե մեր սահմաններն ամրացված չեն, նոր մանկապարտեզներ ունենալն անիմաստ է»,- ասել է Արցախի Հերոսը: Նրա կարծիքով երկարատեւ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է թշնամուն լռեցնել: «Եթե մենք չենք հարձակվել, ուրեմն մեկ ամսից նորից են կրակելու: Նորից էլի մի թիզ հող կվերցնի, նորից Պուտինը կզանգի, կասի՝ մի երկու օր սպասեցեք, նորից ինքը կուժեղանա, եւ այսպես թիզ-թիզ հողերը գրավելով՝ կգա, կհասնի Երեւան: Սա սխալ է ու շատ վտանգավոր: Պետք է համարժեք պատասխան տալ»,- հավելել է Բալասանյանը: Իսկ ինչ վերաբերում է կոռումպացված պաշտոնյաներին, ապա նրանց վերաբերյալ գեներալի գնահատականն այսպիսինն է. «Եթե էդ մարդիկ իսկապես զինվորի արյունով հաց կամ գումար են վաստակել, դրանք մարդ չեն, դրանք առարկա են կամ իր են: Մենք պետք է համապատասխան օրենքով պատժենք, ոչ թե կաբինետից ազատենք, հետո գնանք, ասենք, որ պաշտպանության նախարարը լրատվամիջոցներով հայտարարում է, որ կադրային ռեֆորմներ են ուզում անել եւ այլն: Ինձ համար դրանք անընդունելի են»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 4 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am