Երբ աճը ներկայացնում են որպես նվազում. Արսեն Թորոսյանի շփոթեցնող գրաֆիկը. Hetq.am

Hetq.am-ը գրում է . «Երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել էր Հայաստանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ գրաֆիկ, որտեղ հստակ և կտրուկ նվազման միտում էր նկարագրվում։

Նախարարի գրաֆիկը

Կորոնավիրուսով հաստատված դեպքերի ամենօրյա աճի ֆոնին՝ այս գրաֆիկի հակասությունն անզեն աչքով նկատելի է։ Ի՞նչ հաշվարկ պետք է արվեր, որ նման շեշտակի նվազման միտում ստացվեր։ Համադրելով Արսեն Թորոսյանի հրապարակած գրաֆիկում առկա թվերը հաստատված դեպքերի իրական տվյալների հետ, պարզվեց, որ Թորոսյանի գրաֆիկում կիրառվել է հետևյալ բանաձևը.

(օր 2 - օր 1) / օր 1 X 100%:

Այս բանաձևի կիրառության արդյունքում ստացված թվերը որպես նվազման միտում ներկայացնելը ոչ միայն չի արտացոլում իրական պատկերը, այլև ապակողմնորոշում է հանրությանը՝ աճը նկարագրելով որպես նվազում։

 

Նախարարի օգտագործած տոկոսային աճը հաշվարկող բանաձևի կիրառումն այս դեպքում սխալ է, քանի որ գործ ունենք շատ փոքր և շատ մեծ թվերի հետ։ Այլ կերպ ասած՝ 1 և 4 թվերի միջև տոկոսային փոփոխությունը 300 տոկոս է, իսկ 700 և 800 թվերի միջև փոփոխությունը՝ 14 տոկոս։ Իրական պատկերը, սակայն, ցույց է տալիս, որ երբ վարակակիրների թիվը 1-ից հասել է 4-ի, ավելի քիչ մարդ է վարակվել, քան երբ այն 700-ից հասել է 800-ի։

Կորոնավիրուսով վարակվածների տվյալների վերլուծությամբ զբաղվող միջազգային հարթակներից որևէ մեկում տոկոսային աճի տեմպի նման կիրառություն հնարավոր չէ գտնել։

Շփոթեցնող, հանրությանը խաբկանքի ենթարկող այս գրաֆիկի միջոցով Հայաստանի իշխանությունը փորձում է համոզել, որ գրեթե «ջարդում է» համաճարակի կորը։ Բայց պարզվում է, որ նախարարի հրապարակած գրաֆիկի բանաձևը կարող է հրաշքներ գործել կորոնավիրուսի ամենաշատ տարածում ունեցող այնպիսի երկրների վիճակագրության վրա, ինչպիսիք են Իտալիան և Իսպանիան։

Օրինակ, եթե Արսեն Թորոսյանի հրապարակած գրաֆիկի մեթոդաբանությունը պայմանականորեն կիրառենք Իտալիայի տվյալների վրա, կստացվի, որ Իտալիան շատ վաղուց «ջարդել է» կորը և նվազման միտում արձանագրել։

Տոկոսային աճի բանաձևի կիրառությունը Իտալիայի դեպքերի վրա

 

Իտալիայի օրինակից նույնպես հստակ երևում է, որ Թորոսյանի բանաձևով աշխատող նվազման միտումը իրական որևէ դրական դինամիկա չի կարող նկարագրել։

Գրաֆիկի նպատակն ու մեթոդաբանությունը Թորոսյանը չի բացատրել, սակայն ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր այն նկարագրել է որպես ապացույց, թե ինչպես է «Հայաստանը վարակի մեջքը կոտրում»։ Ինչ-որ պատահականությամբ Թորոսյանի և Հայաստանի իշխանության կողմից «վարակի մեջքը կոտրելու» մասին ֆեյսբուքյան հրապարակում անող օգտատիրոջ անհասկանալի մեթոդաբանությունները համընկել են։ Ի դեպ՝ սա վերջերս կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ նվազման միտումների սխալ պատկերավորման միակ համընկնումը չէ հայաստանյան տեղեկատվական դաշտում։

Որքան մեծանում է վարակվածների թիվը և օջախների աշխարհագրությունը, այնքան համացանցում նկատվում են տվյալների վերլուծության այլ գործակիցների նվազման տենդենց պատկերելու փորձեր։ Հանրությունը, սակայն, կարիք ունի ոչ թե դրական լիցքեր առաջացնող, այլ իրականությանը համապատասխանող տեղեկատվության»։

դիտվել է 896 անգամ
Լրահոս
Թրամփ․ հնարավոր է՝ ստիպված լինենք փոխել Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսի անվանումը Կառավարությունը երկու պաշտոնյայի գործուղում է Վաշինգտոն՝ TRIPP ծրագրի շրջանակում. ArmLur.am «Վահագն Ալեքսանյա՛ն, դու քո ծննդականը տեսե՞լ ես, անհայտ հորդ արած-չարածի համար պատասխան ես տալու» (video) Զախարովա․ Զելենսկին անխոհեմ է գործում և Եվրոպայում միջուկային աղետի վտանգ է ստեղծում Մե՞նք ենք 2 միլիարդ պարտք․ Սերգեյ Լավրովի կոշտ խոսքն՝ ուղղված Փաշինյանին (video) Թրամփի վարչակազմը մտադիր չէ վերադառնալ Իրանի հետ ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի դրույթներին «Նարեկ Նալբանդյանը կարող էր հորեղբորս որդին լինել, բայց Նիկոլը չէր դադարի պիղծ․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Գուտերեշը ակնկալում է, որ ԱՄՆ-ը կվճարի ՄԱԿ-ին ունեցած պարտքի մի մասը Զեկույց․ շուրջ 370 պաղեստինցի երեխա պահվում է իսրայելական բանտերում Փեզեշքիանը նոր դեսպաններին կոչ է արել առաջ մղել խաղաղության և հավասար երկխոսության օրակարգը Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում Օգոստոսի 28-31-ն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Եթե Տիգրանաշեն գնալը «հեղափոխություն» է, ցույց տվեք՝ ո՞ր օրենքով. Ռուբեն Սրբազան Պուտինը ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձшկվելու մտադրություն չունի․ Թրամփ ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am