Նիկոլ Փաշինյան, առավոտից մտնում ես լայվ ու մարդկանց վախեցնում և տագնապների մեջ գցում. Մարինա Խաչատրյան (video)

Շատ ցավալի է, որ Հայաստանի ղեկավարն այնքան պարապ է, որ նստում ու պատասխանում է ամենաշատ լայքեր հավաքած հարցերին։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Երևանի այլընտրանք» հկ ղեկավար Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին նախաձեռնությանը, որով վարչապետը պատասխանել է ֆեյսբուքյան օգտատերերի ամենաշատ լայքեր հավաքած ձայներին։

Ըստ Սոնա Աղեկյանի՝ նման քայլը զրոյական նշանակություն ունի, քանի որ նման մոտեցմամբ հարցերին պատասխանելը որևէ հարց չի լուծելու՝ մանավանդ արտակարգ դրության պայմաններում։

Հաղորդման մյուս հյուրի՝ «Առողջ հանրություն» հկ նախագահ Մարինա Խաչատրյանի խոսքով՝ այս ամենը շոու է․ «Ինչպես երկու տարի առաջ այս իշխանությունը շոուով եկավ իշխանության, այդպես էլ հիմա մարդկանց համար ապահովում է տեսարաններ, ոչ թե գործ։ Ես կարծում եմ, որ մենք վերջին երկու տարում չունենք երկրի ղեկավար»։

Մարինա Խաչատրյանի խոսքով՝ մենք այնպիսի վիճակում ենք, որ «Նիկոլ Փաշինյանի նման խեղկատակը» չի կարող այլևս մեր երկրի ղեկավարը լինել․ «Նիկոլ Փաշինյան, քո սցենարիստներն աշխատանքները շատ վատ են, ես քեզ նոր սցենար եմ առաջարկում՝ հաջորդ անգամ լայվ մտնելիս կարող ես նետ ու աղեղ ունենալ»։

Մարինա Խաչատրյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասել է, որ այսօր նա կատարում է կորոնավիրուսի տեսչության ավագ գիտաշխատողի ֆունկցիա, ոչ թե երկրի ղեկավարի։

Խոսելով Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրներին ու կասկածվողներին մեկուսացնելու ու բուժում տրամադրելու Կառավարության ձեռնարկած քայլերից՝ Մարինա Խաչատրյանն ասել է․ «Մարզահամերգային համալիրում հատուկ քայլեր են ձեռնարկում, որպեսզի վարակակիրների կամ էլ կասկածվողների թվի շատանալու դեպքում շատերին տեղափոխեն այնտեղ, բայց այստեղ հարց է առաջանում՝ այդ 14 մեկուսացած օրերի ընթացքում այդ քաղաքացիներն ինչպե՞ս են հոգալու իրենց հիգիենայի տարրական կանոնները»։

Ըստ Մարինա Խաչատրյանի՝ այստեղ վտանգ կա, որ կարող է այդ քաղաքացիներից ոմանք այլ վիրուսներ էլ կրեն։

դիտվել է 1537 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am