Նիոլ Փաշինյանը ծանր կացության մեջ է. ով ինչով կարող է, թող օգնի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտածել է, որ իր սին հեթիաթներն ու լափշաները դեռ հետաքրքրում են մի քանի հազատ մարդու ու որոշել էր լայվ մտնել, պատասխանել ամենաշատ լայք հավաքած գրավոր հարցերին ու նոր հանճարեղ մտքերով գրգռել առանց այն էլ կարանտինային ռեժիմից դյուրագրգիռ դարձած քաղաքացիների նյարդերը: Նախեւառաջ, որ Փաշինյանն այլեւս քչերին է հուզում, ոմանք փաստեցին նրա ուղիղ եթերի հետորդների քանակը ֆիքսելով, իսկ ցուցանիշներն, իսկապես, խայտառակ էին, ինչպես պետության բոլոր ոլորտներում արձանագրումները: Ըստ այդմ՝ մարդկանց մի քանի անգամ ավելի շատ է հետաքրքրում ինչ-որ անհայտ, առողջական մտավոր խնդիրներ ունեցող Ջոնի Բորջոնի ֆեյսբուքյան օգտատիրոջ անտաղանդ համերգը, քան երկրի վարչապետի օնլայն ասուլիսը:
Եւ, ուրեմն, պարզվում է՝ մեր հարգարժան ժողվարչապետի եւ իր ընտանիքի վրա հայտարարված կարանտինը մի շարք զրկանքներ է բերել ու վարչապետը սրտնեղած հույս է տալիս քաղաքացիներին, թե մի տնից չենք , մի հալի ենք: <<Եթե ձեզ համար հիմա դժվար է և ձեր կարիքներն իմ մտքում են, չեմ թաքցնի, որ իմ համար նույնպես դժվար է, բայց ես այդ ամեն ինչին դիմանում եմ այնպես, ինչպես դուք եք դիմացել 30 տարի շարունակ ամենատարբեր զրկանքների, ամենատարբեր պրոբլեմների ամենատարբեր անարդարությունների և ամենատարբեր փորձությունների», ասում է նա: Ինչ խոսք դիմանալու չի, բայց մեր կամային վարչապետն ու յուր ընտանիքը դիմանում են: Հե՞շտ է շուրջ մեկ ամիս շուրջերկրյա ճանապարհորդություններից զրկվել, հե՞շտ է թանկարժեք խանութներից, վարսավիրանոցներից, կամ ռեստորաններից չօգտվելը, հեշտ է բյուջե չմսխելը, նոր մեքենաներ չգնելը, հավատացեք, այս կորուստն ավելին է, քան հանապազօրյա հացի խնդիրը: Այնպես որ մեր հազարավոր քաղաքացիներ, օրավարձով աշխատող մարդիկ, ովքեր այս օրերին գործազուրկ են դարձել եւ նրանց ընտանիքը հանապազօրյա հացի խնդիր ունի, թող սսկվեն, ու օրինակ վերցնեն մեր վարչապետից, թե ինչպիսին պիտի լինի իսկական հայրենասեր քաղաքացին, երբ երկիրը ճգնաժամի մեջ է: Փաշինյանն այնքան է կտրվել իրականությունից, որ բացահայտ ծաղրեց այլոց բարեգործությունը: Ասաց, թե հրահանգել է բարզեն բարեգործներից մեկի պարկի տարողությունը եւ պարզվել է, որ ընդամենը 3 հազար դրամի սնունդ է եղել: Այստեղ են ասում՝ կուշտն ինչ իմանա, սովածի հալը… Փաշինյանը միգուցե այնքան է տրվել ճոխ կյանքին, որ կարծում է, թե այդ գումարով ոչինչ առնել հնարավոր չէ, բայց հավատացեք պարոն վարչապես, հացից զրկված տանն այդ օգնությունն էլ է մեծ բան: Հասկանալի է, որ խոսքը Ծառուկյանի բաժանած տոպրակների մասին է: Բայց ի՞նչ կապ ունի բարեգործության չափը, թող ձեր սիրելի գործարար Սամվել Ալեքսանյանն էլ նույն չափի բաժաներ, ոչ թե բոլոր իրավիճակները հարմարեցնեիք նրա շահերին եւ օգուտից բացի մի 3 լումայի վնաս չկրեր: Մի բան փաստ է, որ պետության համար ճգնաժամային իրավիճակներում Նիկոլ Փաշինյանին առավել քան հետաքրքրում է քաղաքական շահերը եւ այս քայլով փորձում է նսեմացնել Ծառուկյանի քայլը: Որ ստեղծված իրավիճակում վարապետին առավել քան այլ շահեր են հետաքրքրում,վկայում է նաեւ նրա կոչը, թե դիզլայք արեք բոլոր այն լրատվամիջոցներին, որոնց գրածները չեք հավանում: Նրան հարցնում էին իր մասին քննադատական լուրեր տարածած լրատվամիջոցների մասին: Հայաստանը ժողովրդավարության բաստիոն ներկայացնող վարչապետը հակաժողովրդական ավանդույթներ է ձեւավորում ու շարունակում մամուլը համարել իր թիվ մեկ թշնամին:
Իսկ ամենազավեշտալին, անշուշտ, գործող ԱԺ-ին իր գնահատականն է: Փաշինյանն ասում է, որ պառլամենտի հիմքում ընկած է խոսել բառը եւ բնական է, որ պատգամավորները պետք է խոսեն այնտեղ: Իհարկե, միգուցե կարելի էր ավելացնել, որ ոչ միայն խոսեն, այլ ինչ անհեթեթություն ասես դուրս տան, իսկ թե ով պետք է գործ անի, դա որեւէ մեկին չի հուզում: Կարեւորը, որ Ադրբեջանն արդեն մեր պառլամենտի բարձր որակի մասին իր գնահատականը տվել է, ասելով, որ իրենց երկրին էլ է հարկավոր երիտասարդներից ձեւավորված ուժեղ պառլամենտ: Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ հիշեց այդ գնահատականը՝ ասելով, թե դրանից բարձր գնահատական չ կարող լինել: Փաստորեն, Փաշինյանի համար ՀՀ քաղաքացիներից առավել կարեւոր է ադրբեջանցիների կարծիքը:

Անի Սահակյան

դիտվել է 6563 անգամ
Լրահոս
Մենչի դուստրն ամուսնալուծվել է 36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը Ոչ թե անձնական վիրավորանքը, այլ փաստերով կառուցված հարցը պետք է նեղը գցի իշխանությանը Զինծառայողի մահվան դեպքով 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից «Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը Արտակարգ իրավիճակ՝ Ազատության պողոտայում Խարդախություն Alibaba-ի անվամբ 24 ժամ Լոռու մարզում ջուր չի լինի․ հասցեներ Պապիկյանը հեռացրել է իր երեք խորհրդականներին, այդ թվում և Արցախի ՊԲ վերջին հրամանատարին Երևանի քաղաքապետարան, դուք լո՞ւրջ եք գրել․ Փոխեք ցուցանակները, քանի չեն հասկացել,թե ինչ ենք ծխում «Վենեցիայի եղբայրներից» մեկի ունեցվածքը խլելու գործընթաց է սկսվել Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշանակվեց ՀՀ ՊՆ ՌՈ պետ «Դրածո միջնորդների» սխեմաներ․ Կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Վիկտոր Յուշչենկոյի հետ Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված․ «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ Շուտով Ալիևը Հայաստանի մասով սենսացիոն հայտարարություն կանի․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրանի փոխնախագահը վստահ է, որ երկիրը կհաղթի ԱՄՆ-ին տնտեսական պատերազմում Երևանում 21-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է «Honda»-ին, ապա «Tesla»-ին և հայտնվել մայթին Կամո Արեյանի վերաբերյալ երկրորդ գործն է մուտքագրվել դատարան Lքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի #ՈՒՂԻՂ․ Նիկոլի «թքող դեսպանը» ԱԽՔ-ում․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am