Պուտինը անպատասխան է թողել գազի գնի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հարցը

Երկուշաբթի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ըստ ՀՀ կառավարության կայքում հրապարակված պաշտոնական տեղեկատվության `
կողմերը քննարկել են Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր: Տեղեկատվություն են փոխանակել Covid-19 համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերի մասին: Նշվել է, որ երկու երկրներում էլ իրավիճակն այդ առումով լիովին վերահսկելի է: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին` Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների անխափան իրականացումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի և Ռոսպոտրեբնադզորի հետ արդյունավետ համագործակցության համար:Կողմերը պաշտպանել են տեսակոնֆերանսի միջոցով Եվրասիական բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը: Զրուցակիցները կարևորել են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում մշտական շփումների իրականացումը:

Փաշինյանն իր ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ ևս նշեց, որ Պուտինի հետ քննարկել է գազի հարցը: Նա նաև հիշատակեց, որ այդ մասին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը օրեր առաջ նամակ է գրել Գազպրոմի նախագահին: Ուշագրավ է սակայն, որ Կրեմլի պաշտոնական կայքում Փաշինյան-Պուտին հետախոսազրույցի մասին տեղեկատվության մեջ գազի հարցի քննարկման մասին բառ անգամ չի գրված: Ըստ ամենայնի պաշտոնական Մոսկվան, ի տարբերություն Երևանի, գազի հարցը չի կարևորել, և Պուտինի օրակարգում գազի հետ կապված այլ պլաններ կան: Կրեմլի տեղեկատվության մեջ նշվում է միայն, որ քննարկվել են ԵԱՏՄ-ի հետ կապված հարցեր և Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին` կորոնավիրուսի համավարակի հետը կապված ռուսական կողմի` Հայաստանին ցուցաբերված աջակցության համար: Համենայն դեպս, եթե գազի հարցով նախնական համաձայնություն լիներ, Կրեմլը ևս որևէ կերպ դրան կանդրադառնար` շատ լավ հասկանալով հարցի ռազմավարական կարևորությունը պաշտոնական Երևանի համար:

Դատելով պաշտոնական տեղեկատվությունների` միմյանցից տարբերվող ենթատեքստերից` Պուտինը անպատասխան է թողել Նիկոլ Փաշինյանի` գազի գնի մասին հարցը: Փաշինյանը, պատասխանելով գազի գնի փոփոխության մասին հարցին, ՖԲ ուղիղ եթերում հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերություններում գազի գինը ավելի շատ քաղաքական խնդիր է, քան թե տնտեսական, և սրա համար նա քննադատեց նախկին իշխանություններին` սա դիտարկելով նրանց տապալումը: Այն, որ գազի գինը նախ քաղաքական, ապա նոր միայն տնտեսական հարթության հարց է, գաղտնիք չէ: Բայց եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, թե իրեն հաջողվելու է գազի հարցը քաղաքականից դարձնել զուտ տնտեսական, կնշանակի նա առնվազն լավ չի պատկերացնում այս հարցի էությունը: Եվ դրա ամենահստակ ապացույցն այն է, որ Գազպրոմ Արմենիա ընկերությունը հայտարարել է գազի սպառողական սակագինը Հայաստանում 36 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ:

Հաշվի առնելով այն հանգամաբնքը, որ սահմանագլխին Հայաստանը գազ է ներմուծում 1000 խմ –ի դիմաց 165 դոլար սակագնով, իսկ դրամի արժեզրկման պատճառով դոլարի փոխարժեքը 480 դրամից հասել է 507 դրամի, ներքին գնի բարձրացման հայտը չի կարող անտեսվել: Ընդ որում, մինչ հեղափոխությունը Հայաստանը 1000 խմ գազի դիմաց սահմանագլխին վճարում էր 150 դոլար: Ռուսական կողմը սակագինը բարձրացրեց հեղափոխությունից հետո` 2019 թվականից սկսած: Հայկական կողմը նախկինում ևս բարձրացրել է գազի վաճառքը ռուբլով կատարելու հարցը, բայց դա Մոսկվան երբեք չի ընդունել: Փաշինյանն այժմ նորից խոսում է այս մասին, բայց դատելով պաշտոնական հաղորդագրության կցկտուր բովանդակությունից` գազի հարցով Փաշինյանը մերժում է ստացել Պուտինից: Նման պարագայում նախկիններին մեղադրելը սրտի փուչ մխիթարություն է ընդամենը: Եթե Փաշինյանին հայտնի է գազի հարցը հայ-ռուսական հարաբերություններում քաղաքականից զուտ տնտեսականի վերածելու բանաձևը, ապա ավելի քան երկու տարվա պաշտոնավարման ընթացքում շատ հանգիստ կարող էր դա անել: Բայց կյանքը ցույց է տալիս, որ գազի գինը առայժմ թանկանում է և ապագայում նորից կարող է բարձրանալ` դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով հանդերձ:
Եթե հայկական կողմին հաջողվի ինչ-որ հրաշքով հասնել նախահեղափոխական 150 դոլար սակագնին, ապա Փաշինյանին կարելի է թերևս շնորհավորել: Իսկ առայժմ պետք է հարցնել` ինչ է պատասխանել Պուտինը գազի էժանացման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հարցին, և ինչի համար է Փաշինյանը շնորհակալություն հայտնել նրան: 

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 4398 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am