Ով այնպիսի սուտ ասի, որ ես ասեմ` սուտ է, պրեմյայիս կեսը կտամ նրան

Ֆեյսբուքյան հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հայտարարեց, որ բարձրաստիճան պաշտոնյաներին տրվող տարեկան պարգևավճարը ընդամենը 1 միլիարդ դրամ է կազմում, որը եթե բաժանելու լինեին բոլոր թոշակառուներին,

ապա տարեկան կտրվածքով յուրաքանչյուրին կհասներ ընդամենը 1988 դրամ գումար, իսկ մեկ ամսվա համար 150 դրամի կարգի ծիծաղելի մի թիվ: Ու դրանից հետո Փաշինյանը ինքն իրեն գովաբանել է, թե թոշակները 3000-5000 դրամով բարձրացվել են, ինչը հնարավոր է դարձել վերը նշված պաշտոնյաների լավ աշխատանքի արդյունքով: Ասել կուզի` ավելի լավ է թոշակառուն ամսվա կտրվածքով 165 դրամ պակաս ստանա, փոխարենը մենք ունենանք նորմալ վարձատրվող և կոռուպցիայով չզբաղվող պաշտոնայներ, որոնց աշխատանքի շնորհիվ հետագա տարիներին ևս կարողանալու ենք թոշակ բարձրացնել:
Այն, որ պաշտոնյան, հատկապես բարձրաստիճան պաշտոնյան պետք է պատշաճ վարձատրվի, միանգամայն ընդունելի է: Բայց երբ այս մասին խոսող վարչապետը միանգամայն սուտ թվեր է ներկայացնում հանրությանը` թաքցնելով պարգևավճարների իրական չափը և ներկայացնելով բազմակի անգամ ավելի փոքր պարգևատրման թիվ, քան կա իրականում, սա նշանակում է գործ ունենալ պարզ խաբեբայության հետ: Դժվար է ասել, թե Նիկոլ Փաշինյանը որտեղից է վերցրել այս 1 մլրդ դրամ թիվը, բայց ինչպես կասեր դասականը` ասելը քիչ է, փաստերն ավելի զորավոր են:

Պետական տարբեր մարմիններում պարգևատրումների չափի վերաբերյալ լրատվամիջոցները տարբեր պաշտոնական պատասխաններ են հրապարակել: Ըստ այդմ` ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 2019 թվականի պարգևավճարները կազմել են 5 մլրդ 598,360,000 դրամ, որը համարժեք է մոտ 11,8 միլիոն դոլարի։ Այս տեղեկատվությունը տրամադրել են ՊԵԿ-ից` Թերթ.ամ-ի հարցմանն ի պատասխան: Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանի, նրա տեղակալների, օգնականների, քարտուղարուհու և ՊԵԿ այլ պաշտոնյաների պարգևավճարների ֆանտաստիկ չափի մասին ևս հրապարակումներ եղել են, որոնց մասին լրացուցիչ հիշատակելը թերևս ավելորդ գլխացավանք է: 

Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան` Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ քաղաքապետարանի աշխատակիցների պարգևավճարների ընդհանուր թիվը 14 ամսվա համար կազմել է 2 մլրդ 102.213.050 ՀՀ դրամ (շուրջ 4.400.000 $)։ Այսինքն` ամսական քաղաքապետարանի աշխատակազմին և Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցներին վճարվել է ավելի քան 150 մլն. դրամ կամ շուրջ 315 հազար դոլար պարգևավճար։ Լրատվամիջոցները նաև հրապարակել են, որ վարչապետի աշխատակազմի պարգևատրման չափը 2019 թվականին կազմել է 1 մլրդ դրամ, իսկ ԱԺ պարգևատրումը կազմել է 2 մլրդ դրամ: Չհաշված տարբեր նախարարությունների, մարզպետարանների, կոմիտեների և այլ կառույցների պարգևատրումները: Պարզագույն թվաբանությունը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակած 1 մլրդ դրամ թիվը պարզունակ սուտ էր` հանրությանը մոլորության մատնելու նպատակով:
«Ընդհանուր առմամբ, ուզում եմ ընդգծել՝ թե ինչ-ինչ հարց ենք լուծել բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների հարցը լուծելով: Մենք կարողացել ենք 2019թ. ընթացքում աննախադեպ բարձր տնտեսական ցուցանիշներ ապահովել, որի արդյունքներով մենք մեկ միլիոն իննսուն հազար մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ բարձրացրել ենք: Հասկանում եմ, որ պարգևավճարների թեման շահարկումների տեղիք է տալիս, բայց ես մի պարզ թվաբանական գործողությամբ ցույց տվեցի, թե այդ շահարկման հետևում ինչ կա»,- հայտարարել է Փաշինյանը:

Վերը հիշատակված թվերն արդեն իսկ ցույց են տալիս, թե ինչ է փաստում թվաբանությունը. ներկայացված թվերի գումարն մոտ 10 մլրդ դրամ է: Եթե սրան էլ ավելացնենք տարբեր նախարարությունների և պետական այլ գերատոսչությունների աշխատակիցներին տրված պարգևավճարները, գումարը միգուցե տասնապատկվի:

Մի տեսակ անհարմար է, երբ երկրի ղեկավարի խոսքերը հայտնի հեքիաթի թագավորի ասածն են հիշեցնում. «Ով այնպիսի սուտ ասի, որ ես ասեմ` սուտ է...»:

 
Հայկ Դավթյան

դիտվել է 5033 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am