Փաշինյանը ստում է. պարգևավճարների չափը 1 մլրդ դրամ չէ, իսկ թոշակը հնարավոր կլիներ բարձրացնել ոչ թե 196, այլ շուրջ 9000 դրամով

Այսօր՝ ապրիլի 6-ին, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ նախապես ուղարկված հարցերին։ Հարցուպատասխանը, ինչպես միշտ, լի է ստերով և մանիպուլյացիաներով։

Օգտատեր Արթուր Գինոսյանը վարչապետին հարցրել է. «Անիմաստ պարգևավճարների չափը չե՞ք ուզում քչացնել, դրանք կարելի է փոխանցել թոշակառուներին, օրինակ»։

Ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ բարձրաստիճան պաշտոնյաների հարցը շատ է շահարկվում։ «Նախ ասեմ, որ իմ որոշմամբ մարտ ամսին բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճարներ չեն ստանալու և այդ գումարները օգտագործվելու են կորոնավիրուսի դեմ պայքարի համար»,-նշել է Փաշինյանը և հստակեցրել օգտատիրոջ հարցը՝ նշելով, որ օգտատերն առաջարկում է իր կողմից բարձրաստիճան պաշտոնյաներին հատկացվող գումարը հատկացնել թոշակառուներին։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ նպատակի (պարգևավճարների) համար տարեկան օգտագործվում է 1 միլիարդ դրամ գումար։ Եվ ներկայացրեց իր հաշվարկը, որն արել է հասկանալու համար, թե ինչ տեղի կունենա, եթե այդ առաջարկը իրականություն դարձնեն։

«Հայաստանում կա 503.000 թոշակառու։ Եթե այդ 1 միլիարդ դրամ գումարը բաժանենք թոշակառուների վրա, ստացվում է, որ տարին ամեն թոշակառուի կհասնի այս գումարից 1988 դրամ, ամեն ամիս՝ 165 դրամ»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ եթե օգտատերը այդ գումարը մեծ և կարևոր գումար է համարում, ապա, 2020 թվականի փետրվարի 1-ին այդ գումարից 24 անգամ ավելի են բարձրացրել թոշակը։

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը ստել է պարգևավճարների չափի հետ կապված։ AntiFake.am-ի՝ 2019 թվականին տարբեր պետական կառույցներ ուղարկված հարցումների պաշտոնական պատասխանների արդյունքում հաշվարկել ենք, որ պետական ապարատում պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 27.6 միլիարդ դրամ։

Սա այն դեպքում, երբ հարցումներին մերժել են պատասպանել Պաշտպանության նախարարությունը, Քաղավիացիայի կոմիտեն, Ազգային անվտանգության ծառայությունը և քննչական կոմիտեն։

Այս կառույցներում հատկացված պարգևավճարների ենթադրյալ ամենահամեստ և ամենափոքր թվերով հաշվարկների պարագայում պետական ապարատում միայն 2019 թվականի պարգևավճարների գումարը գերազանցում է 30 միլիարդ դրամը։

Սակայն եթե ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ կերպով է հասկացել օգտատիրոջ հարցն ու իր հաշվարկներն էլ կառուցել է միայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց տրվող պարգևավճարների թվի վրա, ապա կրկին պետք է արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը ստում է, քանի որ, օրինակ, միայն Ազգային ժողովում 2019 թվականին պատգամավորների և աշխատակազմի պարգևավճարների չափը կազմել է 1.417.000.000 դրամ:

Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը հարցն ընկալել է միայն վարչապետի աշխատակազմին և կառավարության անդամներին տրվող պարգևավճարների համատեքստում, ապա նվազագույնը միամտություն է դրսևորել կամ առնվազն մանիպուլացրել է հարցի համատեքստը, քանի որ ահռելի պարգևավճարների արատավոր պրակտիկան առկա է ամբողջ պետական ապարատում, ինչն էլ զայրույթ և մի շարք հարցեր է առաջացնում քաղաքացիների մոտ։

Հետևաբար, առաջնորդվենք Նիկոլ Փաշինյանի իրականացրած հաշվարկով և ներկայացնենք, թե իրականում որքանով կբարձրանար թոշակառուների գումարը, եթե պետական ապարատում հատկացվող պարգևավճարները հատկացվեին թոշակառուներին։

Այսպես, Հայաստանում կա 503.000 թոշակառու։ Պետական ապարատում 2019-ին հատկացվել է ավելի քան 30 միլիարդ դրամ պարգևավճար։

Եթե պետական ապարատի պարգևավճարները հատկացվեին թոշակառուներին, ապա յուրաքանյչուր թոշակառու տարեկան կստանար մոտ 60.000 դրամ, իսկ ամսական՝ ավել 5000 դրամ թոշակ։ Մինչդեռ, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարից թոշակառուների թոշակը բարձրացվել է 3960 դրամով (196 x 24)։

Այսինքն 2019 թվականի պարգևավճարային ֆոնդի խնայման արդյունքում թոշակառուների թոշակը 2020 թվականից հնարավոր կլիներ բարձրացնել միանգամից շուրջ 9000 դրամով։

Նիկոլ Փաշինյանը շարունակել է մանիպուլյացիան՝ նշելով, որ փոխարենը պարգևավճարներ հատկացնելու շնորհիվ կարողացել են աննախադեպ բարձր տնտեսական ցուցանիշներ ապահովել, որի արդյունքներով 2018 թ. մինչև հիմա 1.090.000 մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ բարձրացրել են։

Մինչդեռ որևէ խելամիտ տրամաբանություն չի կարող լինել պաշտոնյաների ստացած ահռելի պարգևավճարների և արձանագրված տնտեսական ցուցանիշների միջև։ Հետևաբար, սա Նիկոլ Փաշինյանին բնորոշ հերթական սուտն ու իր ոճով դրսևորված մանիպուլյացիան էր։

antifake.am

դիտվել է 3271 անգամ
Լրահոս
Թրամփ․ հնարավոր է՝ ստիպված լինենք փոխել Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսի անվանումը Կառավարությունը երկու պաշտոնյայի գործուղում է Վաշինգտոն՝ TRIPP ծրագրի շրջանակում. ArmLur.am «Վահագն Ալեքսանյա՛ն, դու քո ծննդականը տեսե՞լ ես, անհայտ հորդ արած-չարածի համար պատասխան ես տալու» (video) Զախարովա․ Զելենսկին անխոհեմ է գործում և Եվրոպայում միջուկային աղետի վտանգ է ստեղծում Մե՞նք ենք 2 միլիարդ պարտք․ Սերգեյ Լավրովի կոշտ խոսքն՝ ուղղված Փաշինյանին (video) Թրամփի վարչակազմը մտադիր չէ վերադառնալ Իրանի հետ ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի դրույթներին «Նարեկ Նալբանդյանը կարող էր հորեղբորս որդին լինել, բայց Նիկոլը չէր դադարի պիղծ․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Գուտերեշը ակնկալում է, որ ԱՄՆ-ը կվճարի ՄԱԿ-ին ունեցած պարտքի մի մասը Զեկույց․ շուրջ 370 պաղեստինցի երեխա պահվում է իսրայելական բանտերում Փեզեշքիանը նոր դեսպաններին կոչ է արել առաջ մղել խաղաղության և հավասար երկխոսության օրակարգը Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում Օգոստոսի 28-31-ն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Եթե Տիգրանաշեն գնալը «հեղափոխություն» է, ցույց տվեք՝ ո՞ր օրենքով. Ռուբեն Սրբազան Պուտինը ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձшկվելու մտադրություն չունի․ Թրամփ ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am