Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարված հարաբերությունները շարունակվում են

Ռուսական կործանիչի շուրջ ստեղծված իրավիճակը սառեցրեց Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, գրում է Stratfor ամերիկյան հետախուզա-վերլուծական ընկերությունը: Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարված հարաբերությունները պայմանավորված են նաև Միջին Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում ազդեցության մրցակցությամբ: Թուրքիան աջակցում է որոշակի ապստամբ խմբերի, որոնք կռվում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին՝ Ռուսաստանի համար կարևոր դաշնակցին հավատարիմ ուժերի դեմ: Միջին Արևելքի թատերաբեմից դուրս էլ, սակայն, Թուրքիան և Ռուսաստանն իրար ոտք են տրորում նաև Սև ծովի և Կովկասի տարածաշրջանում: Վիճահարույց բազմաթիվ հարցերին գումարած՝ ինքնաթիռի խոցումն ու Պեշկովի սպանությունն Անկարայի և Մոսկվայի միջև հաշտեցումը բավականին բարդ խնդիր են դարձրել: Սպանության համար մեղադրվող Ալփարսլան Չելիքի ազատ արձակման որոշումը ցույց է տալիս, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բարդ կմնան: Թուրքիայի համար դա նշանակում է, որ Սիրիայի ներսում իր զորքերի համար անվտանգության գոտի ստեղծելու ցանկությունը հեռու է իրականություն դառնալուց: Անկարան հասկանում է, որ առանց Կրեմլի հետ համաձայնության, Սիրիայի հյուսիս ուղարկված ցանկացած ուժ կենթարկվի Ռուսաստանի կողմից հարձակման: Մինչ Թուրքիան կարող է օգտագործել անվտանգության գոտին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու և քրդական խմբերին հսկողության տակ պահելու համար, Թուրքիայի կողմից աջակցություն ստացող սիրիացի ապստամբները կարող են նաև ռազմավարական շահ ունենալ այդ քայլից՝ սիրիական կառավարական թիրախների համար հարձակումներ գործելու համար անվտանգ տարածք ունենալով: Ռուսաստանի համար այս հեռանկարն անցանկալի է: Այդ պատճառով, Մոսկվան դժվար թե աջակցի Թուրքիայի ջանքերին՝ առանց զգալի զիջումների: Թուրքիայի որոշումը՝ ազատ արձակել Չելիքին, կայացվել է Սիրիայի հյուսիս արշավ սկսելուց օրեր անց: Անկարան նախազգուշացրել է Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին երկօրյա արշավն իրականացնելուց առաջ, բայց դա ավելի շուտ տեղեկացնելու, այլ ոչ թույլտվություն խնդրելու համար էր: Դա պաշտոնապես առաջին անգամն էր, երբ Թուրքիան հատուկ նշանակության ուժեր է ուղարկում Սիրիա՝ մարտական առաքելության: Ռուսաստանին նախազգուշացնելով իր գործողության մասին՝ Անկարան զրկել է Մոսկվային Սիրիայում թուրքական ուժերին հարված հասցնելու հնարավորությունից։ Այնուամենայնիվ, չնայած լարվածություններին, երկրներն ընդհանուր խնդիրներ ունեն, որոնցից են «Իսլամական պետության» դեմ հաղթանակը: Այդ պատճառով Ռուսաստանը կարող է հանդուրժել սահմանափակ քանակությամբ քուրքական գործողություններն «Իսլամական պետության» թիրախների դեմ: Տնտեսական նկատառումներից ելնելով՝ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ռուսաստանը շահագրգռված չեն հարաբերությունների է՛լ ավելի սրմամբ: Չելիքին ազատ արձակելու որոշումը ցույց է տալիս, որ Թուրքիան ավելի կոշտ դիրքորոշում է ընդունում. երկրների միջև հաշտեցում մոտ ապագայում պետք չէ ակնկալել, գրում է Stratforը։

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Ադրբեջան Թուրքիան և Ադրբեջանը գրանցվե՞լ են COP17-ին մասնակցելու համար. փոխնախարարի արձագանքը (video) ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան Կրպակդ ի՞նչ է, որ Նիկոլը քեզանից չխլի․․․ դուք սպասե՛ք․ Զարուհի Փոստանջյան (video) 18.5 մլրդ դրամ՝ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար Ներքին ու արտաքին փորձերով մեր ինքնությունն ուզել են, ուզում են քանդել․ Արամ Ա (video) «Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է». Մուրաթ Օնայ Բռնեիք ու սшտկшցնեիք դրան, էսօր էսքան չէինք խոսի․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Նռնшկով եւ ատրճանшկով եկել էր ամառանոց՝ քեռուն սպшնելու. Փաստաբանները մանրամասներ պատմեցին (video) ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կժամանի Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ ինչ ճանապարհով են դիվերսանտին ուղեկցել են Հայաստան․ Զարուհի Փոստանջյան (video) Արարատ Միրզոյանի խոսքում այդ ամենը չկա, կա միայն շատ թափանցիկ տողատակը. քաղաքագետ Որքան աշխատավարձ է քաղաքապետարանից ստացել Սուրեն Գրիգորյանը, որն արդեն չի բավականացնում. 24news.am Լավրովը Բաքու կմեկնի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am