Կոնսենսուսը պոզով-պոչո՞վ է լինում

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)  մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցողներ Ալան Միլիի և Ջուզեպպե Գալատիի այցից առաջ արմատական ընդդիմության տիտղոսը կրող ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ կոնսեսուս չի ձեւավորվել, որի մասին ինքը պատրաստվում է ներկայացնել համազեկուցողներին: Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները այսօր մեկնարկող այցի ընթացքում, ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ, Երևանում կքննարկեն սահմանադրական փոփոխություններին հաջորդած քայլերը, ընտրական բարեփոխումներն ու կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր։Բնականաբար, առավել մեծ ուշադրություն կդարձվի ԸՕ փոփոխությունների գործընթացին, որը ավարտին պետք է հասցվի մինչեւ հունիսի 1-ը, քանի որ նոր Սահմանադրությամբ է դա ամրագրված: «Բոլորը սպասում են կոնսենսուսի: Առանց կոնսենսուսի ոչ մի լավ զարգացում չի լինի ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ միջազգային հանրության կողմից: Չի ընկալվի: Դրա համար, այո, շատ կարևոր է, որ բոլորը հասկանան և իմանան, թե Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի ձեռքբերման գործընթացը ինչ վիճակում է գտնվում», - ասել է  Զուրաբյանը՝ հիշեցնելով 4+4+4 ձեւաչափի մասին ու ընդգծելով, որ ընդդիմության, քաղհասարակության ու իշխանության միջեւ համաձայնություն չի կայացել, որը ընդունելի կլինի նաեւ հանրության կողմից: Դիտարկմանը, որ հարցի վերաբերյալ կոնսեսուս չկա նախեւառաջ ընդդիմության ներսում, կոնսեսուսի բացակայության վկայությունը ԸՕ նախագծի առաջին ընթերցմանը, մասնավորապես, ԲՀԿ-ի կողմ քվեարկությունն է, Զուրաբյանը չի համաձայնել՝ ասելով, որ ԲՀԿ-ն կողմ չէ ԸՕ նախագծին, կողմ են միայն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Հատուկ Լեւոն Զուրաբյանի համար հիշեցնենք, որ ԸՕ նախագծին Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորների գերակշիռ մասը կողմ է քվեարկել, խմբակցության ընդամենը 4 պատգամավորներ՝Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Լյովա Խաչատրյանը ձեռնպահ քվեարկեցին։ ԲՀԿ խմբակցությունից դեմ քվեարկեց «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նորաստեղծ «Համախմբում» կուսակցության պատգամավորները թեպետ կոշտ քննադատեցին քննարկման ժամանակ, սակայն միայն Վարդան Օսկանյանը դեմ քվեարկեց։ Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը չմասնակցեցին քվեարկությանը։ Ձեռնպահ էր նաեւ Թեւան Պողոսյանը։ Իսկ ընդդիմադիր պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Ալիկ Արզումանյանը, Լյուդմիլա Սարգսյանը  «կողմ» քվեարկեցին: Քվեարկությանը չմասնակցեցին ՕԵԿ խմբակցության պատգամավորները։ Դեմ քվեարկեցին ՀԱԿ խմբակցության  պատգամավորները, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Զարուհի Փոստանջյանը։ Ում համար պարզ չէ, որ բոլոր նրանք, ովքեր չմասնակցեցին քվեարկությանը, միայն այն պատճառով, որպեսզի հնարավորինս քիչ թվով  <<դեմ>> ձայներ գրանցվի ԸՕ նախագծի շուրջ, իշխանությունն էլ ստիպված չլինի բացատրություններ ներկայացնի դրա առիթով: Կոնսեսուսը պոզով-պոչո՞վ է լինում, այլ հարց է, որ ոմանք չեն ցանկանում գնալ ինքնասպանության ու բացահայտ հայտարարել, որ կողմ են իշխանության ցանկացած ձեռնարկին, միայն թե ստանան երաշխիքներ, որ հաջորդ խորհրդարանում իրենք եւս ներկայացված կլինեն իբրեւ իշխանության հավատարիմ գործըկերներ: Անի Սահակյան

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am